27 Հոկտեմբեր, Գշ
31/03/2018
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ավանդույթներից է Սբ. Զատկի նախօրեին ձու ներկելը: Նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի ու կյանքի խորհրդանիշ: Բոլոր կրոնների մեջ ձուն կարևոր տեղ էր գրավում. մինչև իսկ հին հռոմեացիները և հույները ձու էին նվիրում իրենց աստվածներին՝ սրբվելու և մաքրվելու համար: Կրոնների մեջ ձուն համարվում էր նաև հարության խորհրդանիշ, քանի որ իր մեջ պարունակում էր կյանքի նոր սերմը: Զատկական
31/03/2018
Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ, այլ քրիստոնեության էությունը, քրիստոնյայի հավատքի հիմքը, այն ամենակարևոր ճշմարտությունը, որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր: Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր, չդադարող մի ցնծություն է, որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին: Ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը, ովքեր ապրում են նրանով: Հին Զատիկ Զատիկը
30/03/2018
Սրբերի բարեխոսությամբ Տերը ողորմում և մեծագույն պարգևների է արժանացնում Իրեն հուսացողներին, և երախտագետ սիրտ ունեցողը չի մոռանում գոհանալ Տիրոջը խոսքով և գործով: Ի փառս Տիրոջ և Աստվածածնի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամերից մեկը մարտի 30-ին տրամադրեց դրամական օգնություն (50 000 դրամ), որը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հանձնեց կարիքի մեջ գտնվող Լիլիթ Ստեփանյանին: 23-ամյա Լիլիթը Գյումրիի «Ֆրիտյոֆ Նանսենի» մանկատան
29/03/2018
Սիրելի՛ աստվածավախ հավատացյալներ, Փա՜ռք Բարեխնամ Տիրոջը, որ Իր կենդանի ներկայությամբ զորացրեց և գոտեպնդեց մեզ Մեծ Պահքի ողջ շրջանում և Իր հոգածու Աջի ներքո կրկին անգամ հասցրեց մինչև Ավագ շաբաթ, երբ հաշված օրեր են մնում մինչև յուրաքանչյուր քրիստոնյայի համար այնքան բաղձալի Սուրբ Հարության հրաշափառ տոնը: Այսօր Ավագ հինգշաբթին է, և այն ևս տոն է մեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, և ինչպիսի՜ տոն: Այսօրվա տոնի խորհրդի մասին կարելի է անվերջ խոսել,
28/03/2018
Մարտի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցեցին, որպեսզի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի սինդրոմ ունեցող տասներկու երեխաներն անցնեն արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական
25/03/2018
«Օրհնեալ, որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս», առաջին դարից առ այսօր փառաբանական այս խոսքերն են հնչում սուրբ տաճարներից ներս՝ ազդարարելով Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ տոնախմբեց մարտի 25-ին: Տոնական օրը մեծ թվով ընտանիքների էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողություններին:
25/03/2018
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս և հատկապես մանուկներին ու նրանց ծնողներին՝ Ծաղկազարդի անչափ գեղեցիկ և արևահամ տոնի կապակցությամբ: Այս օրը կրկնակի տոն է մեզ համար, սիրելինե՛ր, քանի որ այսօր հիշում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, և Աստծո սուրբ կամքով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշում ենք նաև երեխաների օրհնության օրը, քանի որ մանուկներն էին,
25/03/2018
«Օվսաննա ի բարձունս, ալէլուիա, օրհնեալ, եկեալ անուամբ Տեառն, ալէլուիա»: (Շարական) Սիրելի հավատացյալներ, Այսօր ողջ աշխարհը կտոնե Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այսօրվա տոնը հայոց համար ունի յուրահատուկ անուն մը, և ողջ Քրիստոնյա Եկեղեցին այսօրվա տոնը կանվանե Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, սակայն մեր Սրբազան Հայրերը զայն անվանած են Ծաղկազարդ: Ինչո՞ւ. որովհետև մեր նախնիները կապ մը գտած են Քրիստոսի՝