20 Հունիս, Շբ
16/03/2018
Մարտի 16-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Սերա Շահինյանին (34 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բարսեղյանը: Սիրիայում սկիզբ առած պատերազմի պատճառով Սերան իր ամուսնու՝ Կարագուլեյան Սեբուի (41 տ.), յոթնամյա զույգ տղաների և սկեսուրի հետ երեք տարի առաջ եկել
15/03/2018
«Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում՝ մարտի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Պատարագների պատվիրման առանձնահատկությունները՝ ըստ վիմագիր և մատենագիր սկզբնաղբյուրների» թեմայի շուրջ բանախոսությանը: Երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսը՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության
15/03/2018
Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով Մեծ պահքի շրջանը հոգևոր գարնան մի շրջան է, երբ սերը ծաղկում է և կյանքի բուրմունքը իր շուրջը տարածում: Մարտի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ, այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն՝ վայելելով սիրո ծաղկունքի բուրմունքը: Տեր Գրիգորը մանկատան տնօրինությանը, աշխատակիցներին և երեխաներին փոխանցեց ԱՀԹ
14/03/2018
Մարտի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Գառնիկ Նաքքաշյանին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երեք հոգուց բաղկացած Նաքքաշյան ընտանիքը Սիրիայում ծագած պատերազմի պատճառով վեց տարի առաջ գաղթել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Քոչարի
12/03/2018
Ի կատարած Սաղմոս Դավթի Կորխի որդիների մասին: Բոլոր մեկնիչներն այս սաղմոսը վերագրում են առաքյալներին, իսկ Եփրեմը՝ Եզեկիային և Գոգին: 1. Ծափս հարէք ամենայն հեթանոսք, աղաղակեցէք առ Աստուած ի ձայն ցնծութեան: Բոլոր հեթանոսներ, ծա՛փ զարկեք, ցնծության աղաղակով դիմեցե՛ք Աստծուն: Հեթանոսներին հրամայում է ծափահարել, այսինքն՝ գործով ուրախացնել Հոգուն: Նորից՝ ձեռքը հոգու և մարմնի բախումն է հավատքի և գործերի հետ: Աղաղակելով, այսինքն՝ գոհություն
11/03/2018
«Սրտում վառվող սիրո հուրը հարություն է տալիս աղոթքին, իսկ երբ հարուցյալ աղոթքը երկինք է ելնում, աստվածային լույսն իջնում է հոգու տաղավարը» (Հովհաննես Սանդուղք): Սիրելի՛ հավատացյալներ, Բարձրյալ Աստծո ամենախնամ Աջի հովանու ներքո իրենց սահուն ընթացքն են շարունակում Մեծ պահքի լուսաբեր շաբաթները՝ մեր հոգիներին առատորեն բաշխելով այն հոգենորոգ սնունդը, որ այս շրջանին է հատուկ և որն այնքան անհրաժեշտ է մեզ: Սիրելինե՛ր, Մեծ պահքի շրջանը
10/03/2018
Մարտի 10-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Անի Մելքոնյանին (44 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անին իր ամուսնու՝ Միքայել Կարապետի (47 տ.) և երեք զավակների հետ Սիրիայում ծագած պատերազմի պատճառով 2012 թ.-ին եկել է Հայաստան: Սիրիահայ ընտանիքը բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանում՝ Մոլդովական 29/1 302 հասցեում:
09/03/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, մշտապես հոգևոր և նյութական աջակցություն է ցուցաբերում սիրիահայ ընտանիքներին: Սիրիայում սկիզբ առած պատերազմական տարիներից ի վեր Հայաստան գաղթած սիրիահայ ընտանիքներից, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ձևավորվեց սիրիահայ