20 Հունիս, Շբ
09/03/2018
Մի անգամ, ցանկանալով փորձել Սողոմոն Իմաստունին, միանման հագնված տղաների և աղջիկների բերեցին, որպեսզի նրանց միմյանցից տարբերի: Սողոմոնը երեխաներին աղբյուրի մոտ տարավ և կարգադրեց լվացվել: Հետևելով, թե երեխաներն ինչպես են լվացվում՝ տարբերակեց նրանց: Աղջիկները խնամքով, ամոթխածությամբ աչքերն էին ջրով ցողում, իսկ տղաները ափերով հարվածում էին ջրին և այն համարձակորեն իրենց դեմքին շփում: Տղամարդիկ այսօր այնքան կնանման են դարձել, որ հաճախ նրանցում
08/03/2018
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր կանանց և շնորհավորում Մարտի 8-ի տոնական առիթով։ Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր
08/03/2018
Մարտի 8-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Խաթուն Հալաջյանին (77 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երեք տարի առաջ տիկին Խաթունը Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Հայաստան է եկել և վարձակալությամբ բնակվում է Շինարարների 99/14 հասցեում: Տիկին Խաթունը
07/03/2018
Մարտի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Արփինե Քեշիշյանին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով Արփինեն իր երկու դուստրերի հետ Հայաստան է եկել երեք տարի առաջ և վարձակալությամբ բնակվում է Կոմիտաս 52/18 հասցեում: Արփինեի ամուսինը 2007թ.-ին մահացել է սրտամկանի ինֆարկտից:
06/03/2018
«Հոգատար լինենք միմյանց հանդեպ՝ սիրո և բարի գործերի մղելով միմյանց» (Եբր. 10:24): Սիրո, հոգատարության և բարության արդյունքում է աճում և զորանում Քրիստոսահիմն եկեղեցին՝ սիրո կատարելության ուղով առաջնորդելով իր անդամներին: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է, եթե քարը քարին հարվածելով կրակ ենք ստանում, ապա առավել ևս բարուն նախանձախնդիր հոգիների հաղորդակցությամբ աճում է սերը և նրանից բխող սիրո գործերը: Սիրո և բարի գործերի մղումն է առաջնորդում
05/03/2018
Այսուհետև՝ Կորխի որդիների գաղտնիքների մասին, ովքեր տաճարի գանձերն էին պահում, երգում էին այս սաղմոսը: Ոմանք ասում են, թե Գոգի և Զորաբաբելի մասին է, սակայն հավանական չէ այս կարծիքը, որովհետև ասվում է, թե պատերազմ է մղել մինչև երկրի ծագերը, ինչը Զորաբաբելը չի արել: Իրականում սա վերաբերում է ամբողջ տիեզերքով մեկ առաքյալների քարոզչության և եկեղեցու հաստատմանը՝ նման նախորդ սաղմոսին, և ծածուկ հայտնության խորհուրդն է պարունակում, ու նաև այն, ինչ
04/03/2018
«Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ: Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Ղուկաս 16:9, 13): Հոգևոր եղբայրներ և պատվարժան հայորդիք, Վստահ եմ, որ բոլորդ էլ գիտեք, թե այս կիրակին մեզ դարձյալ հրավիրում է ապաշխարողական կյանքի, Ղուկասու Ավետարանում պատմվող Տնտեսի առակի խորհրդով, որի համար Մեծի Պահոց այս կիրակին կոչվում է նաև Տնտեսի կիրակի: Առակում
03/03/2018
Ամեն տարի Մեծ պահքի Տնտեսի կիրակիին նախորդող օրը Հայ եկեղեցին տոնախմբում է Երուսաղեմի Սուրբ Հովհաննես և Հայոց Հովհան Օձնեցի Հայրապետների, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակությունը: Այս տարի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սրբերի հիշատակության օրը նշանավորեց ուխտագնացությամբ: Մարտի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ,