20 Հունիս, Շբ
14/02/2018
«Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղատացիներ 4:4, 5) Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս Հիսուս. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը, երբ քառասնօրյա մանուկ Հիսուսին Հովսեփն ու Մարիամը բերեցին տաճար, իսկ նրանց ընդառաջ եկան Սիմեոն ծերունին և Աննա մարգարեուհին:
11/02/2018
«Աստծու արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ արդարություն և խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով» (Հռոմեացիներ 14:17): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօր Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանն է: Այսօր ուրախության օր է, քանի որ հիշատակությունն է դրախտային կյանքի, որ արարված էր մարդու համար: Բարեկենդանը ցնծության տոն է: Վաղվանից սկսվող ապաշխարության շրջանը պետք է սկսել և ապրել՝ նախ և առաջ գիտակցելով Աստվածային երանությունն ու
08/02/2018
ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ, ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ, ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ,
08/02/2018
«Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն: Այս երկուսի ճակատագիրը նույնացած է» (Գարեգին Նժդեհ): Սիրելի՛ բարեպաշտ հայորդիներ, Մարդկության պատմության ակունքներում, երբ նախաստեղծ մարդը զանցն առավ իր Արարչի պատվիրանն ու մեղքի դառը բաժակն ըմպելով՝ կորցրեց հավիտենությունն ու գործի դրեց ժամանակի մեխանիզմը, դրան զուգահեռաբար սկսեց պտտվել նաև պատմության անիվը՝ իր անտեսանելի ներկայությամբ ականատես
07/02/2018
Աստվածային անսահման սիրո արտահայտությունն է աշխարհի և մարդու արարումը: Արարչագործության պսակը հանդիսացող մարդը, սիրելով Աստծուն և իր մերձավորին, վայելում է սիրո երանությունը, որով նա ապրում է և շնչում: Բարսեղ վարդապետ Մաշկևորցին ասում է, որ ոչ մի բան չի կարող մեզ Աստծո շնորհին արժանացնել, բացի սիրուց, երբ Նրան և միմյանց սիրենք: Այս բոլորի համար վարձք պիտի ստանանք, ինչպես որ ասված է. «Աղոթիր և վարձքդ առ, բարին խնդրիր և վարձքդ ստացիր»: Փետրվարի
06/02/2018
Փետրվարի 6-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանաների շնորհաբաշխման արարողություն: Արարողությանը ներկա էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները և Մայր Աթոռի կառույցներում և թեմերում սպասավորող 236 եկեղեցականներ: Միասնական Տերունական աղոթքից հետո
06/02/2018
Փետրվարի 6-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս.Պատարագ: Տոնի առիթով Մայր Աթոռում էին համախմբվել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 236 քահանաներ: Պատարագիչն էր ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդության սպասավոր, գնդերեց Արժանապատիվ Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը: Ս.
06/02/2018
Փետրվարի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ադյան Կարինեին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո) որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող տէր և տիկին Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Կարինեն, իր ամուսինը և երկու դուստրերը բնակվում են Վարշավյան 2 բն.6 հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, որ իր կրտսեր դուստրը՝ Պարոնյան Մարիամը (8 տ.), մանկական ուղեղային կաթված է ստացել և հենաշարժողական խնդիր ունի: