20 Հունիս, Շբ
23/06/2017
Աստվածճանաչողության ճանապարհը չի կարող ընթանալ այլ կերպ, եթե ոչ առաքինության ճանապարհով, հակառակ դեպքում մարդու գործերը կվկայեն, որ նա հեռու է թե՛ Աստծուն և թե՛ իր հավիտենական բարիքը ճանաչելուց: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աստվածճանաչողության ճանապարհին կարևորում է այն սոցիալական ծրագրերը, որ կյանքի են կոչվում ինչպես համայնքի անդամների, այնպես
22/06/2017
Ի՞նչ է ազգը, ինչպե՞ս սահմանել «ազգ» հասկացությունը: «Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: Այս սահմանման մեջ նշված հատկություններից որևէ մեկի կամ մի քանիսի բացակայությունը, սակայն, ամբողջովին չի ջնջում կամ բացառում
21/06/2017
Հունիսի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գրիգոր Հարությունյանի մորը՝ Անահիտ Հարությունյանին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անահիտը այրի է, նա 18-ամյա ուսանող որդու, աղջկա և նրա չորս անչափահաս երեխաների հետ բնակվում է Կաշեգործների 40/16 հասցեում: Որդու մահից հետո տիկին Անահիտի մոտ ավելի են սրվել
19/06/2017
Այսուհետև՝ Աստծո Որդու գալստյան մասին, Սաղմոս Դավթի: Յոթանասունից թարգմանության մեջ այն կոչվում է «Որդու խորհրդի մասին», այսինքն՝ Որդու մահվան խորհուրդի մասին, իսկ Սիմաքոսը թարգմանում է Որդու՝ մահվան հանդեպ հաղթանակ տանելու մասին, Ակյուղոսը՝ Որդու մանկությունը հաղթահարելու մասին, Թեոդիտոսը՝ Որդու տղայության մասին: Բոլոր թարգմանիչները, սակայն, այստեղ միաբանվում են և ասում, որ սա վերաբերում է Միածին Որդուն, ով հաղթեց մահվան բռնությանը:
18/06/2017
«Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա, ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի, պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի» (Շարակնոց): Սիրելի՛ բարեպաշտ զավակներ հայ ազգի, որ վերստին ծննդյամբ ծնունդ առաք Մայր Եկեղեցու սրբազան ծոցից, Այսօր համայն աշխարհի Հայ Առաքելական եկեղեցիների զանգերի տոնական
17/06/2017
«Հովիւ քաջ բանաւոր հոտի Տէր Ս. Գրիգոր, հաստատեցեր զհիմունս Եկեղեցւոյ ի Հայաստան երկրի ի վերայ հիման սուրբ առաքելոց... հաստատեա զանձինս մեր հաւատով ճշմարտութեան ի վերայ հիման Ս. Եկեղեցւոյ», «Բանավոր հոտի քաջ հովիվ Տեր Ս. Գրիգոր, որ Հայաստան աշխարհում Եկեղեցու հիմքերը հասատեցիր առաքելական ավանդության վրա, այսօր մեր անձերը հաստատիր ճշմարտության հավատով Ս. Եկեղեցու հիմքերի վրա» (Շարական, էջ 320): Ահավասիկ,
14/06/2017
Հունիսի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաբայան Սիրանուշին (25 տ.) հանձնեց 100 ԱՄՆ դոլար դրամական օգնություն, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրանուշն իր ամուսնու՝ Խաչատրյան Արամայիսի (28 տ.), երեք զավակների, սկեսուրի և ամուսնու պապիկի հետ բնակվում է Էջմիածին քաղաքի Հոկտեմբեր փողոցի 26/Ա հասցեում: Սիրանուշի ամուսինն ու սկեսուրն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու,
13/06/2017
Այսուհետև՝ հնձանների մասին, Սաղմոս Դավթի Հնձանը եկեղեցին է կոչվում, ըստ այն խոսքի, որ Տերն ասաց առաքյալներին. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15:5), և որ գինին ուրախություն է պարգևում երկնքին և երկրին, որովհետև Տիրոջ չարչարանքների խորհուրդը, առաքյալների և բոլոր հավատացյալների բարի խոսքերն ու գործերը՝ հավատքի մեջ հավաքված և ողկույզի պես հնձանի մեջ ճզմվելով, այսինքն՝ քննվելով, գինի են դառնում, այն նաև իմաստություն է և գիտություն,