12/08/2017
Օգոստոսի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց դեպի Գեղարքունիքի թեմ: Երիտասարդներն իրենց աղոթքի ուղին անցան Շողակաթի տոնի՝ Էջմիածնի Լուսավորչաշեն տաճարի նավակատիքի հիշատակի օրը՝ իրենց աղոթքը վերառաքելով առ Տեր՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության համար: Ուխտավորների շարքում ամենափոքրիկ ուխտավորը մեկ ու
12/08/2017
Եկեղեցու հայրերի խրատներում հաճախակի ենք հանդիպում հետևյալ հորդորին՝ ապրել մեկ օրով, այսինքն՝ սովորություն ունենալ օրն ապրել՝ որպես նոր և միակ օր՝ չանհանգստանալով ապագայի մասին, քանի որ, Տիրոջ խոսքի համաձայն (Ղուկաս 12:22-31), վախերն ու մտահոգությունները ի զորու չեն ոչինչ փոխելու: Ապագայի վերաբերյալ մտահոգությունները հեռացնում են մարդուն ներկայից: Հայրերի հորդորը մարդկանց չի մղում անտարբերության, այլ հակառակը՝ լավագույն միջոցը լավագույն
11/08/2017
Օգոստոսի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սիլվա Հաբեթյանին (65 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Բազմանդամ՝ տասնմեկ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը, բնակվում է Ներքին Դվինի Բաբաջանյան փողոցի 26 հասցեում: Տիկին Սիլվայի թոռը՝ Հարություն Վարդանյանը (20 տ.), այս տարի հունիսի 29-ին զինծառայության ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել
10/08/2017
Ս. Պողոս առաքյալը գերագույն պատվիրանը համարում է սերը, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատքից բխած սերը (Ա Տիմոթեոս 1:5): «Ի՞նչ սիրո մասին է խոսում առաքյալը: Անկեղծ սիրո մասին, որ չի սահմանափակվում միայն խոսքերով, այն բխում է հոգուց, բարի հայեցողությունից և կարեկցանքից»,- մեկնում է Ս. Հովհան Ոսկեբերանը: Իրապես, մարդկային պատմությունը վկայում է, որ ճշմարիտ սերը լիացնում է սիրտը, սիրում է անշահախնդիր, չի սահմանափակվում միայն
10/08/2017
Եթե մարդիկ «արգելակեին» իրենց բանականությունը, ապա ոչ միայն գլուխները թարմ կլինեին, այլև Աստծո շնորհն էլ կկարողանար հեշտությամբ մոտենալ նրանց: Գիտելիքն աղետ է առանց լուսավորության: Հոգևոր առումով իր վրա աշխատելով ու ճգնելով՝ մարդը լուսավորվում է Աստծուց: Նա աստվածային լույսի լուսավորումն ունի, Աստծո մեջ ապրելու փորձ, այլ ոչ թե իր սեփական մտքերը: Այդ պատճառով էլ նա հեռուն է տեսնում: Կարճատես մարդը մոտը լավ է տեսնում, բայց հեռվում
07/08/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի Երանելի Դավիթն այս ասաց, երբ Ռափսակը պաշարել էր Երուսաղեմը և հայհոյում էր Եզեկիային և երբ նա այդ հրովարտակները վերցրեց գնաց Տիրոջ տուն և ցույց տվեց Տիրոջը: Դարձյալ Դավիթն աղոթում է Սողոմոնի համար: Սա նաև քրիստոնյա բոլոր աստվածապաշտ թագավորների աղոթքն է: Առաքյալներն էլ եկեղեցու համար աղոթում էին որպես թագավորի: 1. Լուիցէ քեզ Տէր յաւուր անձկութեան. օգնական եղիցի քեզ անուն Աստուծոյ Յակոբայ: Անձկության օրը կլսի
06/08/2017
«Քո մեղքերը քեզ ներված են» (Մարկոս 2:5): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօրվա ավետարանական ընթերցումը անդամալույծի բժշկության մասին է, որին իր բարեկամներն ու մտերիմները բերում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, որպեսզի նրան բժշկի, քանի որ լսել էին Նրա կատարած հրաշքների և բժշկությունների մասին: Սիրելինե՛ր, ավետարանական այս հատվածը խրատական պատմություն է մեզ համար՝ իբրև քրիստոնյաների և իբրև Աստծո հետևորդների: Մտերիմներն
05/08/2017
Եկեղեցական ժողովների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են տիեզերական ժողովները: Կոչվում են տիեզերական, քանի որ մասնակցել են տիեզերական կամ ընդհանրական եկեղեցու ներկայացուցիչները: Հայ եկեղեցին ընդունում է միայն Նիկիայի (325թ.), Կ. Պոլսի (381թ.) և Եփեսոսի (431թ.) տիեզերական ժողովները, և դավանում միայն նրանց որոշումներն ու վարդապետական բանաձևումները: Եփեսոսի երրորդ տիեզերական ժողովի տոնակատարությունը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում