06/07/2017
Հուլիսի 6-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Հայկական Կարմիր Խաչի ընկերության երիտասարդական բաժնի կամավորները ՄԻԱՎ-ով ապրող երևանաբնակ և Երևանի մերձակա շրջաններում բնակվող առավել կարիքավոր երեսունհինգ ընտանիքների փոխանցեցին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը (ՀԿԽ) 2013թ.-ի սեպտեմբերից
06/07/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի, երբ մեղանչելուց հետո ապաշխարեց և ասաց այս Սաղմոսը 1. Մինչև յե՞րբ, Տէր, մոռանաս զիս իսպառ. մինչև յե՞րբ դարձուցանես զերեսս քո յինէն: Մինչև ե՞րբ, Տեր, պիտի մոռանաս ինձ իսպառ, մինչև ե՞րբ պիտի շրջես երեսդ ինձնից: Պաղատում է, որպեսզի հեթանոսները դարձի գան: Ոչ թե մեղադրելով է ասում, այլ խղճմտանքն է հայտնում, ինչն իրեն հանգիստ չի տալիս: 2. Մինչև յե՞րբ դնեմ զխորհուրդս յանձն իմ. և ցաւք սրտի իմոյ զաւուրս: Մինչեւ ե՞րբ
05/07/2017
Այն բոլոր նամակներում, որ ստանում եմ, մի բառ է դուրս լողում առջևի պլան և իմ սիրտը մխրճվում: Այդ բառը մեղքն է: Մեղքի զգացումը խեղդում է բոլորին, կեղեքում նրանց ու շատ է ճնշում, և նրանք չեն զգում այն ներքին ազատությունը, որ Քրիստոս է տալիս նրանց մեղքերի թողությունից հետո: Այնպիսի զգացում ունեմ, որ երբեմն դիմում եմ մարդկանց, ովքեր չեն զգացել այն հանգստավետությունը, որ Տերն է պարգևում մեր սրտերին: Ողջ ժամանակ ասում ենք, որ Աստծո զավակներն ենք,
04/07/2017
20-րդ դարի կեսերից յոգայի ուսմունքը և կիրառությունը տարածվեց աշխարհով մեկ: Այն մեծ ճանաչում գտավ հատկապես արևմտյան երկրներում, հասավ անգամ մինչև Հայաստան: Այսօր շատ մարդիկ տարված են յոգայով և դրա առաջարկած վարժություններով: Ի՞նչ է յոգան: Յոգան սկզբնավորվել է հինդուիստական կրոնից և իրենից ներկայացնում է ֆիզիկական, հոգեմտավոր վարժությունների հավաքածու, որոնց նպատակն է միավորել մարմինն ու միտքը և վերջում մարդուն հասցնել լուսավորության:
03/07/2017
Ի կատարած. ութերորդական եղանակով Սաղմոս Դավթի: Դավիթն այս Սաղմոսն ասաց, երբ Սամուելը մահացավ, իսկ ութերորդականի մասին ասաց վեցերորդ Սաղմոսում: Սա մարգարեություն է Սավուղի և հրեաների ստախոսության մասին: Նաև մարգարեություն է այն մասին, որ հետագա օրերին սրբերն ավելի քիչ են լինելու քան մեղավորները: 1. Ապրեցո՛ զիս Տէր՝ զի նուաղեաց սուրբ. նուաղեցին ճշմարտութիւնք յորդւոց ի մարդկանէ: Փրկի՛ր ինձ, Տեր, քանզի սուրբ չմնաց, նվազեց ճշմարտությունը
02/07/2017
«Այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Եբրայեցիներ 4:7): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօրվա ավետարանական ընթերցվածքը նշանի հայցման մասին է, երբ օրենսգետներն ու փարիսեցիները Քրիստոսից նշան էին հայցում՝ իբրև թե Նրան հավատալու համար: Քրիստոս նրանց ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում, այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես
01/07/2017
«...սակայն իմացան ի փառաց լուսոյն, թե մեծ ծառայ Աստուծոյ է», «...սակայն փառքի լույսից իմացան, որ Աստծո մեծ ծառա է»: Սիրելի ուխտավոր հավատացյալներ, կրկին տոն է այսօր, այս անգամ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է: Հովիվները Սեպուհ լեռան վրա շրջելու ժամանակ մի քարանձավի մեջ տեսան մի ծերունի` կռթնած յուր գավազանի վրա, բազուկները տարածած և կանգուն մնացած անշունչ: Ո՞վ էր այդ ծերունին, նրանք չգիտեին. «սակայն իմացան
30/06/2017
Հունիսի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը Գյոգչյան Անուշին (49 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Կարինե Մանուկյանն իր վաղամեռիկ որդու՝ Մանուկյան Տիգրանի հիշատակի համար: Անուշն իր 33-ամյա որդու՝ Արթուր Գյոգչյանի հետ բնակվում է Շարուրի փողոցի 14/38 հասցեում: Անուշն ամուսնու մահից հետո քսանչորս տարի է, որ միայնակ է խնամում իր երկու զավակներին: Նրա դուստրն ընտանիք է կազմել,