18/06/2017
«Էջ Միածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա, ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի, պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային: Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ. քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի» (Շարակնոց): Սիրելի՛ բարեպաշտ զավակներ հայ ազգի, որ վերստին ծննդյամբ ծնունդ առաք Մայր Եկեղեցու սրբազան ծոցից, Այսօր համայն աշխարհի Հայ Առաքելական եկեղեցիների զանգերի տոնական
17/06/2017
«Հովիւ քաջ բանաւոր հոտի Տէր Ս. Գրիգոր, հաստատեցեր զհիմունս Եկեղեցւոյ ի Հայաստան երկրի ի վերայ հիման սուրբ առաքելոց... հաստատեա զանձինս մեր հաւատով ճշմարտութեան ի վերայ հիման Ս. Եկեղեցւոյ», «Բանավոր հոտի քաջ հովիվ Տեր Ս. Գրիգոր, որ Հայաստան աշխարհում Եկեղեցու հիմքերը հասատեցիր առաքելական ավանդության վրա, այսօր մեր անձերը հաստատիր ճշմարտության հավատով Ս. Եկեղեցու հիմքերի վրա» (Շարական, էջ 320): Ահավասիկ,
14/06/2017
Հունիսի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաբայան Սիրանուշին (25 տ.) հանձնեց 100 ԱՄՆ դոլար դրամական օգնություն, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրանուշն իր ամուսնու՝ Խաչատրյան Արամայիսի (28 տ.), երեք զավակների, սկեսուրի և ամուսնու պապիկի հետ բնակվում է Էջմիածին քաղաքի Հոկտեմբեր փողոցի 26/Ա հասցեում: Սիրանուշի ամուսինն ու սկեսուրն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու,
13/06/2017
Այսուհետև՝ հնձանների մասին, Սաղմոս Դավթի Հնձանը եկեղեցին է կոչվում, ըստ այն խոսքի, որ Տերն ասաց առաքյալներին. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը» (Հովհ. 15:5), և որ գինին ուրախություն է պարգևում երկնքին և երկրին, որովհետև Տիրոջ չարչարանքների խորհուրդը, առաքյալների և բոլոր հավատացյալների բարի խոսքերն ու գործերը՝ հավատքի մեջ հավաքված և ողկույզի պես հնձանի մեջ ճզմվելով, այսինքն՝ քննվելով, գինի են դառնում, այն նաև իմաստություն է և գիտություն,
11/06/2017
Ճշմարտության ճանապարհով ընթացող քրիստոնյան բազմիցս է իր կյանքի ուղին իմաստավորում ուխտի ճանապարհներով: Նա հաստատակամ է իր ընթացքի մեջ, քանի որ, ինչպես սաղմոսերգուն է ասում, իր ոտքերի համար որպես ճրագ ունի Աստծո խոսքը (Սաղմոս 118:105): Դեպի Աստված տենչող հոգին զորանում է ուխտի ճանապարհներին: Փրկության առաջնորդող աղոթքի ճանապարհներն իրենց ուխտավորներին կոչում են փառաբանության, խոկման և աղոթքի: Հունիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու
11/06/2017
«Յոյժ զօրաւոր են աղօթք արդարոց յօգնականութիւն»: «Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 5:16): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Եղիա մարգարեի հիշատակը: Սուրբ Գիրքը պատմում է նրա կատարած հրաշքների մասին, թե ինչպես նրա աղոթքի շնորհիվ Աստված այրի կնոջ ալյուրն ու յուղը անպակաս էր դարձնում, հարություն տվեց մահացած որդուն, երաշտի ժամանակ, ի տես Բահաղի կուռքը երկրպագողների,
10/06/2017
Հոգևոր կյանքով ապրել ցանկացող մարդը, հատկապես՝ վանականը, լավ է, որ իրեն հեռու պահի որոշակի զբաղմունքներից, աշխատանքներից ու հոգսերից՝ այնպիսիներից, որոնք իրեն հեռացնում են հոգևոր նպատակից: Պետք չէ բազմաթիվ անվերջանալի գործեր սկսել, որովհետև գործերը երբեք չեն ավարտվում: Եվ եթե վանականը չսովորի ինքն իր վրա ներքին աշխատանք կատարել, ապա արտաքին աշխատանքով անընդհատ պիտի խույս տա դրանից: Անվերջանալի գործերն ավարտել ձգտող մարդիկ իրենց կյանքը
09/06/2017
Առաջին դարից առ այսօր եկեղեցական համայնքային կյանքի դարավոր փորձառությունը փաստում է, որ սիրո մեջ է միության ամրությունը: Սիրո շուրջ միավորված համայնքներն աճում են և զորանում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ջանում է կենդանի պահել իր համար մեծագույն գանձը համարվող հավատը, որը, Հակոբոս առաքյալի խոսքի համաձայն, կենդանի է միայն բարի գործերով (Հակոբոս 2:26): Համայնքի անդամները՝ որպես Աստծո բազմաթիվ պարգևների տնտեսներ, իրենց ծառայասիրությամբ