29/06/2017
Հունիսի 29-ի երեկոյան, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Խազեր» երիտասարդական երգչախմբի կատարմամբ հայ ոգու երաժշտությունն էր թևածում: Երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Անի Նավասարդյանի գլխավորությամբ, հնչեցրեց Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Երվանդ Երկանյանի, Թաթուլ Ալթունյանի, Գրիգոր Սյունու հայ ժողովրդական երգերի խմբերգային
26/06/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի Երբ փախել էր Սավուղից և ծաղրում էին նրան՝ ասելով, թե ճնճղուկի պես լեռները թռչի: Իսկ եբրայական և ասորական բնագրերում ասվում է, թե երբ Դավիթը Անքուսի մոտ էր և երբ Անքուսը հարձակվեց Իսրայելի վրա ու տարավ Դավթին իր հետ և գերեցին ամաղեկացիները նրանց կանանց, և երբ Աստծո նախախնամությամբ իշխանները չկամեցան, որ Դավիթն իրենց հետ պատերազմի դուրս գա, որովհետև մտածեցին, թե Սավուղի կողմը կանցնի և որ կազատի գերիներին, ինչպես որ
25/06/2017
Հունիսի 25-ին՝ կիրակի վաղ առավոտյան, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորների աղոթական ուղին կանգ առավ Իջևանի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցում՝ նրանց աղոթական ընթացքը միահյուսելով Ս. Պատարագի խորախորհուրդ արարողության աղոթքներին: Պատարագիչը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, մինչ քարոզը ողջունեց ուխտավորներին,
25/06/2017
«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում» (Բ Կորնթացիներ 3:6): Սիրելի՛ հավատացյալներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այս տողերը քարոզիս բնաբան եմ ընտրել Սուրբ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակից: Օրվա սուրբգրային ընթերցվածքից տեսնում ենք, որ շաբաթ օրով Քրիստոսի աշակերտները հասկեր էին պոկել և ուտում էին: Այդ քայլով նրանք արժանացան փարիսեցիների մեղադրանքին, որ շաբաթ օրով գործ անել օրինավոր չէ: Հիսուս Քրիստոս՝
23/06/2017
Աստվածճանաչողության ճանապարհը չի կարող ընթանալ այլ կերպ, եթե ոչ առաքինության ճանապարհով, հակառակ դեպքում մարդու գործերը կվկայեն, որ նա հեռու է թե՛ Աստծուն և թե՛ իր հավիտենական բարիքը ճանաչելուց: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աստվածճանաչողության ճանապարհին կարևորում է այն սոցիալական ծրագրերը, որ կյանքի են կոչվում ինչպես համայնքի անդամների, այնպես
22/06/2017
Ի՞նչ է ազգը, ինչպե՞ս սահմանել «ազգ» հասկացությունը: «Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: Այս սահմանման մեջ նշված հատկություններից որևէ մեկի կամ մի քանիսի բացակայությունը, սակայն, ամբողջովին չի ջնջում կամ բացառում
21/06/2017
Հունիսի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գրիգոր Հարությունյանի մորը՝ Անահիտ Հարությունյանին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անահիտը այրի է, նա 18-ամյա ուսանող որդու, աղջկա և նրա չորս անչափահաս երեխաների հետ բնակվում է Կաշեգործների 40/16 հասցեում: Որդու մահից հետո տիկին Անահիտի մոտ ավելի են սրվել
19/06/2017
Այսուհետև՝ Աստծո Որդու գալստյան մասին, Սաղմոս Դավթի: Յոթանասունից թարգմանության մեջ այն կոչվում է «Որդու խորհրդի մասին», այսինքն՝ Որդու մահվան խորհուրդի մասին, իսկ Սիմաքոսը թարգմանում է Որդու՝ մահվան հանդեպ հաղթանակ տանելու մասին, Ակյուղոսը՝ Որդու մանկությունը հաղթահարելու մասին, Թեոդիտոսը՝ Որդու տղայության մասին: Բոլոր թարգմանիչները, սակայն, այստեղ միաբանվում են և ասում, որ սա վերաբերում է Միածին Որդուն, ով հաղթեց մահվան բռնությանը: