18/05/2017
Մայիսի 18-ին, «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը հանդիպեց և զրույց ունեցավ Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի 10-ի «Բ» հումանիտար դասարանի աշակերտների հետ: Դպրոցականներն եկեղեցի էին այցելել դասղեկի՝ Կարինե Թարսյանի և անգլերենի մանկավարժ Հռիփսիմե Մարգարյանի ուղեկցությամբ: Մինչ դպրոցականների այցը եկեղեցի, նույն
18/05/2017
Մայիսի 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, շարունակեց իր աշխատանքը։ Ժողովի մնացյալ նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի՝ 1945 թվականին գործադրության մեջ դրված
17/05/2017
Մեր յուրաքանչյուր գործողություն իր մեջ կա՛մ խոնարհություն է պարունակում, կա՛մ՝ եսասիրություն: Լավ է, որ ամեն ինչում խոնարհություն լինի, որևէ փոքր բանից սկսել և խոնարհությամբ ու բնական կերպով անել դա, իսկ հետո աստիճանաբար ընդլայնել գործողությունների շրջանակը: Չեմ ասում, որ հանգստանաք, թուլանաք, ոչ էլ ներշնչում եմ, որ պետք չէ ոչինչ անել: Միայն ասում եմ, որ պետք չէ հույսը դնել այն բարի գործերի վրա, որ անում ենք, և ասում եմ, որ պետք է դրանք ճիշտ
17/05/2017
Քրիստոսի Մարմինը կազմող եկեղեցու անդամները՝ որպես գլուխ ունենալով Քրիստոսին, ջանում են, որ Քրիստոսի Մարմինն աճի և զորանա, որպեսզի, Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, բոլորը հասնեն հավատի ամբողջական միությանն ու Աստծո Որդու ճանաչմանը (Եփեսացիներ 4:13): Աշխարհով մեկ սփռված մեր հավատավոր հայրենակիցները՝ Տիրոջ կողմից պարգևած շնորհի չափով, թե՛ արտերկրում և թե՛ հայրենիքում իրենց աղոթքով և ծառայասիրությամբ փորձում են իրենց լուման ունենալ Հայ
16/05/2017
Մայիսի 16-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովի սկզբում, Տերունական աղոթքից հետո ժողովականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ԳՀԽ բարեհիշատակ անդամ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգու հանգստության համար: Այնուհետև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.
16/05/2017
Մայիսի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադառնալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին արձանագրված հերթական սադրանքին, հանդես եկավ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեղեկանալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական
16/05/2017
Մի մարդ Հայր Պաիսիոսին ասաց. - Ես ողջ օրը քնում եմ: Ծերն ի պատասխան ասաց. - Սարսափելի չէ, քանի դեռ քնած ես՝ մեղք չես գործում: Ի՞նչ մարդիկ են այդ սրբերը, նույնիսկ սխալները, մեղքերն ու ցնորամտություններն են բարի մտքի վերածում, երբ դրանք բաց ենք անում նրանց առջև, որովհետև խոնարհ են: Խոնարհությունը նրանց հնարավորություն է տալիս ամեն ինչին գեղեցիկ տեսանկյունից նայել, գլուխը խոնարհել և իրենց մեզ պես ամբարտավան չպահել ու ասել. - Լսի՛ր, թե քեզ
15/05/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի: «Ի կատարած»-ը Ակյուղոսը և Թեոդիտոն հաղթություն են թարգմանում, որովհետև Դավիթն այս Սաղմոսն ասաց Աբիսողոմին հաղթելուց հետո, սա խորհրդանշում է նաև մահվան հանդեպ Տիրոջ հաղթանակը: Իսկ Յոթանասունից թարգմանության մեջ ի կատարած ասելով հասկանում են, թե օրերի լրումին կկատարվեն մարգարեությունները, ինչպես որ ասվում է, թե՝ այդ հույսով ննջեք և արթնացեք: Գոհություն է հայտնում Աստծուց, որ իրեն հաղթանակ պարգևեց: Խորհրդանշում