25/05/2017
Քրիստոնեության արշալույսից առ այսօր եկեղեցիների սուրբ խորաններից, ի լուր աշխարհի, ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսը: Ավետիս, որ ըստ մարգարեների և առաքյալների` կատարյալ փրկություն է ավետում: Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Համբարձումը տոնախմբեց մայիսի 25-ին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Տոնի խորհրդին անդրադառնալով՝ Տեր Հայրը
25/05/2017
«Եվ Ինքը Տեր Հիսուս նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը: Իսկ նրանք ելան ու քարոզեցին Ավետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցությամբ և իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խոսքը» (Մարկոս 16:19, 20): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Քրիստոսի համբարձումը իրար է կապում երկինքն ու երկիրը, մոտեցնում
24/05/2017
«Մանավանդ երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծո խոսքը և գործադրում այն» (Ղուկաս 11:28): Ճշմարիտ երանությունը, Փրկչի խոսքի համաձայն, կայանում է Աստծո խոսքը լսելու և գործադրելու մեջ: Առաջին դարից առ այսօր ճշմարիտ երանության ուրախությունն են ապրում Քրիստոսի Մարմինը կազմած եկեղեցական համայնքները: Հոգևոր ընտանիք կազմած համայնքի անդամներն այդ երանության ուրախարար պտուղները նախ վայելում են իրենց ընտանիքում՝ համայնքում՝ միմյանց նկատամբ ցուցաբերած
22/05/2017
Ժառանգորդների մասին Սաղմոս Ժառանգորդ է կոչում Աստծո Բանին, ինչպես նաև նրա հետ միաբանված եկեղեցուն՝ որպես գլուխ ունենալով Աստծուն, ինչպես որ ասում է. «Եկե՛ք…ժառանգեցե՛ք» (Մատթ. 25:34): Եվ Պողոսն էլ ասում է. «Ժառանգներ Աստծո և ժառանգակիցներ Քրիստոսի» (Հռոմ. 8:17): Որոշ թարգմանիչներ ժառանգորդ բառը բաժնեկից են թարգմանում. բաժնեկից է, ասում են, աստվածասեր հոգին և սուրբ Եկեղեցին: Եվ բաժինը դա անակնկալ որևէ իր ստանալն է, և այն [մարդկային]
21/05/2017
Մայիսի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի ճանապարհ անցավ՝ իր աղոթքը վերառաքելով Տիրոջը Տեղերի վանքի Ս. Աստվածածին և Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցիներում: Ողջ ճանապարհին երիտասարդներին ուղեկցում էր աղոթքն ու սաղմոսերգությունը: Տիրոջից օրհնություն հայցելու և աշխարհում խաղաղության հաստատմանն էր ուղղված երիտասարդների ուխտի
21/05/2017
«Եվ նրա հետ շատ ժողովուրդ էր գնում. նա դարձավ և ասաց նրանց. «Եթե մեկը ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող իմ աշակերտը լինել. որովհետև, ով որ չվերցնի իր խաչը և իմ ետևից չգա, չի կարող իմ աշակերտը լինել» (Ղուկ. 14:25-28): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Օրվա ավետարանական ընթերցվածքներից ընտրեցի Ղուկասի Ավետարանի հենց այս հատվածը, քանզի
19/05/2017
Մայիսի 19-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 3-րդի «Բ» դասարանի աշակերտներն իրենց դասվարի՝ Գալստյան Քրիստինեի ուղեկցությամբ այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Մեծ էր տարրական դասարանի աշակերտների ուրախությունը. նրանք եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ միասնական աղոթք ունեցան թե՛ եկեղեցում և թե՛ եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում: Ապա Տեր Հոր ներկայացմամբ տեղեկացան, թե ինչու է եկեղեցին
19/05/2017
Երաժշտությունը կարո՞ղ է քրիստոնեական և հակաքրիստոնեական լինել: Երաժշտությունը տարբերակվում է ոչ միայն ըստ համապատասխան ժանրերի, այլև ըստ կիրառման ուղղվածության, որի համաձայն` երաժշտությունը լինում է կրոնական, աշխարհիկ, քրիստոնեական, ոչ քրիստոնեական և հակաքրիստոնեական: Կրոնական երաժշտությունը ծիսական պաշտամունքների ժամանակ գործածվող երաժշտությունն է, աշխարհիկը` համերգային, խնջույքային, ոչ ծիսական երաժշտությունը: Քրիստոնեական երաժշտությունը