21/04/2017
Ապրիլի 18-20-ը Աղվերանում մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի հերթական փուլի համաժողովը, որ կրում էր «Քրիստոնեական ազատության դրսևորման հնարավորությունը ընտանիքում» ընդհանուր խորագիրը: Համաժողովին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի հոգևորականներ և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց
20/04/2017
- Հա՛յր, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք. «Ձեր ոտքերը, ձեռքերը տվեք աշխատանքին, բայց սիրտը մի՛ տվեք»: - Նկատի ունեմ, որ պետք չէ սիրտը նյութականին տալ: Մարդիկ կան, որ անմնացորդ տրվում են նյութականին: Ողջ օրը մտահոգվում են, թե աշխատանքն ինչպես պետք է կատարվի, իսկ Աստծո մասին ընդհանրապես չեն մտածում: Արդ, մենք էլ չտրվենք դրան: Ձեռքերով աշխատեք, ոտքերով աշխատեք, բայց թույլ մի տվեք, որպեսզի ձեր միտքը Աստծուց շեղվի, ձեր ողջ էությամբ, ներուժով և
19/04/2017
Ս. Զատկին հաջորդող Հինանց շրջանում ևս Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, նախանձախնդրորեն շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Ապրիլի 19-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Սիմոնյան կարիքավոր ընտանիքին՝ փոխանցելով նրանց Ս. Հարության ավետիսը: Սիմոնյան Նաիրան (33 տ.) իր 11-ամյա դստեր՝ Նարե Սիմոնյանի հետ բնակվում
16/04/2017
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Զի կեանս յաւիտենական ետ մեզ Աստուած, և այս են կեանքն, որ յՈրդին նորա են» (Ա Հովհ. Ե 11): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ: Արդարև, անսահման է ուրախությունը
15/04/2017
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցնծում է իր հավատավոր զավակների հետ միասին, և այս սքանչելի ավետիսը բերում համայն հայությանն ու աշխարհին: Այսօր եկեղեցիների տոնական զանգերի ղողանջի ներքո բոլորս միասին մեծ ցնծությամբ ու սրտի խանդաղատանքով վկայում ենք Հարուցյալ Աստծո մասին: Երկինքն ու երկիրը խնդությամբ փառաբանում են Կենդանի ու կենդանություն պարգևող Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին,
13/04/2017
Ավագ հինգշաբթի երեկոյան քրիստոնյաներն առիթ ունեն մասնակիցը դառնալու խոնարհության մեծագույն օրինակը հանդիսացող եկեղեցական մի արարողության, որ կոչվում է ոտնլվա: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր դասի հետ միասին ոտնլվայի արարողությանը նախապատրաստվում էին նաև եկեղեցում ծառայող տասներկու դպիրներ: Նրանք մասնակից էին դառնալու ավետարանական մի պատմության, որի համաձայն` մեր Տերը, Իր անճառ փառքից խոնարհվելով, լվաց Իր առաքյալների ոտքերը: Արարողությունն
13/04/2017
Ավագ հինգշաբթին իր արարողակարգերի առատությամբ տարբերվում է Ավագ շաբաթվա մյուս օրերից: Այս օրը Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում վաղ առավոտյան կատարվում է «Կարգ ապաշխարողաց»-ը, այնուհետև, ի հիշատակ Վերջին ընթրիքի, Ս. Պատարագ է մատուցվում և օրն ավարտվում է ոտնլվայի և խավարման արարողություններով: Թեև Ավագ հինգշաբթի օրն աշխատանքային էր, բայց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին վաղ առավոտյան բազմամարդ էր: «Կարգ ապաշխարողաց»-ի ներկաները
13/04/2017
«Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, ա՛յս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի բերքից չեմ խմի մինչև այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հոր արքայության մեջ»