08/06/2017
Հունիսի 6-8-ը, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը։ Այս առիթով Սուրբ Էջմիածնում էին համախմբվել Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ և Հայրապետական պատվիրակներ, առաջնորդական տեղապահներ,
08/06/2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական- ներկայացուցչական ժողովի հունիսի 8-ի նիստին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ, մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Տերունական աղոթքից հետո նիստը բացվեց Ամենայն Հայոց Հայրապետի խոսքով։ Նորին Սրբությունը, ողջունելով ՀՀ նախագահի ներկայությունը ժողովին, անդրադարձավ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի առաքելությանը
08/06/2017
Ըստ կրոնական, քրիստոնեական տեսակետի` որո՞նք են կնոջ և տղամարդու դերակատարության տարբերությունները: Աստվածաշնչում ասվում է, որ սկզբում ստեղծվեց տղամարդը, հետո` նրա կողից կինը` որպես տղամարդու օգնական (Ծննդ. 2.18): Սակայն Աստծո կողմից երկուսին էլ հավասարապես իշխանություն տրվեց իշխելու բնության, կենդանական աշխարհի վրա: «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների
07/06/2017
Գերաշնորհ Սրբազան Հայր, Որդիական ջերմ սիրով և խոնարհությամբ, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի, աշխատակիցների և հավատացյալ համայնքի անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության երեսուն բեղուն տարիների առթիվ: Մաղթում եմ, որպեսզի Տիրոջ ամենախնամ Աջը միշտ հովանի լինի Ձեզ, զորացնի հավատավոր հայորդիներին Տեր Հիսուս Քրիստոսի ճանապարհով առաջնորդելու Ձեր պատասխանատու առաքելության
07/06/2017
Հավատի ճանապարհով ընթացող հավատակից ճամփորդներն ամեն անգամ ուրախություն են ապրում և գոհանում Տիրոջից, երբ կյանքի են կոչում կյանք պարգևող սիրո պատվիրանը: Սիրո առաքելությամբ ապրող անձի համար հստակ է այն, որ ապրել՝ նշանակում է սիրել, իսկ ապրել առանց սիրո՝ նշանակում է «մահանալ»: Տերը կամենում է, որ Իր արարածները կյանք ունենան, ուստի Սուրբ Գրքի միջոցով բազմիցս հորդորում է ապրել սիրո մեջ. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի զավակներ,
06/06/2017
Հունիսի 6-ին, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը, որին մասնակցում են Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Նվիրապետական Աթոռներից,
06/06/2017
Սաղմոս Քուսեի խոսքերի առթիվ Տերն իր աղոթքով սովորեցրեց մեզ թողություն տալ մեր դեմ մեղանչածներին և ապա հուսալ, որ մենք էլ մեր մեղքերից թողություն կստանանք: Այս Սաղմոսը մեծ ազդեցություն ունի, քանզի Դավիթը սա գրեց այն ժամանակ, երբ փախչում էր Աբիսողոմից: Եվ երբ գեթացի Եթթին և արաքացի Քուսին Եթովպիայից եկան իր մոտ, նա Քուսիին ուղարկեց Աքիտոփելի խորհուրդը ցրելու և այդ ժամանակ էլ ասաց այս Սաղմոսը: 1. Տէր Աստուած իմ, ի քեզ յուսացայ՝ փրկեա՛ զիս.
04/06/2017
Սիրելինե՛ր, Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցի՝ այսօր Հոգեգալուստի հրաշափառ տոնն է: Մի տոն, որի հիմքը դրվեց մոտ երկու հազարամյակ առաջ, Երուսաղեմում գտնվող Վերնատանը, որտեղ իրականություն դարձավ Տիրոջ այն խոստումը, թե. «Ես պիտի աղաչեմ իմ Հորը, որ մի ուրիշ Մխիթարիչ տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի: Դա Սուրբ Հոգին է, որ ճշմարտությունն է հայտնում», նաև «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին իմ Հայրը կուղարկի ձեզ մոտ իմ անունով,