04/09/2015
«Այն ամենից հետո ինչ Աստված արեց մեզ՝ մարդկանց համար, շատ անշնորհակալ կլինի, եթե մենք դժոխք ընկնենք ու վշտացնենք Նրան: Աստված հեռու պահի ոչ միայն մարդուն, այլև որևէ թռչնակի դժոխք ընկնելուց» - Հա՛յր, մարդն իր ծննդյան օրն ինչի՞ մասին պետք է մտածի: - Նա պետք է մտածի ապագայում իր մահվան օրվա մասին և պատրաստվի այդ մեծ ճանապարհորդությանը: - Հա՛յր, եթե արտաշիրիմման ժամանակ պարզվի, որ ննջեցյալի աճյունը չի քայքայվել, ապա դրա պատճառը
31/08/2015
Կան մարդիկ, որ ապաշխարել են իրենց մեղքից, և Աստված ներել է նրանց: Հոգևոր օրենքները դադարել են գործել, սակայն չնայած դրան՝ մարդիկ չեն մոռանում իրենց մեղքը: Նրանք թախանձագին խնդրում են Աստծուն իրենց այս կյանքում պատժել, որպեսզի վճարեն դրա համար: Եվ քանի որ նրանք համառորեն պնդում են, Բարեգութ Աստված կատարում է նրանց բարեպաշտ աղաչանքները: Սակայն Իր Երկնային խնայողական դրամարկղում՝ Դրախտում, նրանց համար վարձք է կուտակում ու դրա հոգևոր տոկոսները:
23/08/2015
Որքան են տանջվում մտային թերզարգացածություն ունեցող երեխաների մայրերը: Այդ երեխաներն անընդհատ աղմկում են, ամեն ինչ աղտոտում... Իսկական մարտիրոսություն է: Ես մի կնոջ էի ճանաչում, ում երեխան մտավոր թերզարգացած էր: Նա արդեն մեծացել, հաղթանդամ երիտասարդ է դարձել, և մայրն այլևս չի կարողանում կառավարել նրան, որովհետև ինչ-որ աներևակայելի արարքներ է գործում... Աղտոտությունները քսում է պատերին, կահույքին, սպիտակեղենին... Մայրը կարգի է բերում տունը,
21/08/2015
«Զերկարութիւն կենաց հօր մեր Աստուածազգեաց, շնորհեա պետին մեր հարց հովուել զմեզ» Սիրելի՛ Վեհափառ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տոնի բարեբաստիկ առիթով: Միածնաէջ Սուրբ Տաճարում Աստծո կամոք և հայոց ազգի զավակների ընտրությամբ Դուք ստանձնեցիք Քրիստոսի խաչով հաղթանակած հայոց հոտի առաջնորդությունը: Որպես Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ՝
21/08/2015
Եթե խեղում ունենալով մենք համբերում ենք ու չենք տրտնջում, ապա մեծ վարձք ենք ստանում: Որովհետև բոլոր խեղանդամ մարդիկ իրենց համար որոշակի (հոգևոր) խնայողություններ են կուտակում: Օրինակ՝ խուլ մարդու համար երկնային խնայողական դրամարկղում հաշիվ է բացված այն ականջի համար, որը չի լսում, կույրին՝ չտեսնող աչքի համար, կաղին՝ կաղ ոտքի: Դա շա՜տ մեծ բան է: Եթե այդ մարդիկ հոգևոր կրքերի դեմ գոնե մի փոքր սխրանք էլ գործեն, ապա Աստծու կողմից պսակների կարժանանան:
19/08/2015
- Հա՛յր, իսկ խեղանդամությունը կարո՞ղ է թերարժեքության բարդույթի հանգեցնել: - Այ քեզ հիմարությո՜ւն: - Բայց, հա՛յր, հաշմանդամների հետ երբեմն հենց դա է պատահում: - Պատահում է, որովհետև ճիշտ չեն տրամադրվում: Հասկանալով, որ հաշմությունն Աստծո օրհնություն է՝ մարդիկ ճիշտ են տրամադրվում ու ձերբազատվում են թերարժեքության բարդույթից: Եթե ֆիզիկական խեղումից մի մանկիկ է տառապում, ով հոգևոր օգնություն չի ստացել, որպեսզի այդ խեղման համար ուրախանա,
18/08/2015
Հարցազրույց Հյուսիսային Կարոլինա նահանգի Հիգրի քաղաքում բնակվող, Շառլոտ և Ատլանտա քաղաքների Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ծառայող Արմեն կիսասարկավագ Հարեյանի հետ: Հոգևոր հայացքը փաստում է այն, որ այսօր վիրտուալ «սարդոստայն»-ը տառապում է բարոյականությունը վտանգող հիվանդությամբ: Ըստ Ձեզ՝ «հիվանդության» տարածումը այսօր կանխվո՞ւմ է ճիշտ չափաբաժին և որակ ունեցող «դեղահաբեր»-ով: Անսահման համացանցային աշխարհում այսօր
16/08/2015
Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից մեկը՝ Վերափոխումն Սբ. Մարիամ Աստվածածնի տոնը: Տոնական Սբ. Պատարագից հետո Զորավոր Սբ. Աստվածածնի եկեղեցու համայնքի անդամները չէին շտապում տուն: Եկեղեցու բակն իր տոնական զարդարանքով հրավիրում էր բոլորին ներկա լինելու տոնական միջոցառմանը, որին իրենց մասնակցությունն էին բերել նորակազմ «Զորավոր» երգչախումբը, կիրակնօրյա դպրոցը և «Զորավոր» երիտասարդաց միության