11/04/2017
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ տարվա օրերը բաժանվում են երեք մասի՝ տոներ, սրբոց օրեր և պահոց օրեր: Տարվա գրեթե կեսը պահք է՝ բաժանված օրապահքերի, շաբաթապահքերի և Մեծի պահոց շրջանի: Մեծ պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որ երբեմն անվանում են նաև Չարչարանաց շաբաթ: Եկեղեցական հայրերը դարերի ընթացքում գեղեցկացրել, հարստացրել ու առավել արտահայտչական իմաստ են հաղորդել այս շաբաթվա արարողություններին: Ավագ շաբաթվա երկրորդ
09/04/2017
Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն: Զորավոր
09/04/2017
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիս Ծաղկազարդի գարնանաբույր, հրաշալի տոնի կապակցությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս տոնը հայտարարվել է երեխաների օրհնության օր, ուստի խոսքս առավելապես ուղղում եմ այն մարդկանց, ովքեր Աստծո օրհնությամբ ծնող կոչվելու բարձր շնորհին են արժանացել և այսօր իրենց զավակների հետ միասին շտապել են եկեղեցի՝ իրենց խոնարհումն ու
09/04/2017
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Սրանից շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում տարվա շատ օրերից ոչնչով չտարբերվող մի օր էր: Արեգակը սովորականի պես ծագել էր քաղաքի վրա և օդն, ինչպես միշտ, լի էր կագնած փոշով: Մարդկանց համար այդ օրը բնավ չպիտի նշանավորվեր, եթե չլիներ առօրյա թոհուբոհից միանգամայն տարբերվող մի արտառոց իրադարձություն՝ մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Այդ օրը բոլոր մարդիկ զբաղված
07/04/2017
Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր բարեմաղթանքները՝ մայրության բերկրանքին սպասող կանանց, բոլոր մայրերին և օրիորդներին: Սիրելիներ, այսօր մեր Սուրբ Եկեղեցու խորաններից Տիրամոր բարեխոսությամբ օրհնություն է բաշխվում բոլոր հավատացյալներին, օրհնվում են մայրության բերկրանքին սպասող կանայք և փոխանցվում է Սուրբ
07/04/2017
«…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնած, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող ա’յս ձեռքերը` Թող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես խա՜ս ձեռքերը…»: Պարույր Սևակ Սևակյան այս տողերի բարձրագույն գնահատմամբ յուրաքանչյուր զավակ խոնարհվում է իրեն կյանք պարգևող էակի առջև, ով ի վերուստ «մայր» կոչվելով՝ դարձել
07/04/2017
Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է անշարժ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը: Այդ առթիվ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Աստվածամորը նվիրված տոնը բազմաթիվ հայորդիների քայլերն ուղղորդել էր դեպի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ներկաները վաղ առավոտյան մասնակցեցին Գիշերային և Առավոտյան ժամերգություններին, ապա Ս. Պատարագին իրենց աղոթքները միահյուսեցին Տիրամորը նվիրված բարեխոսական
07/04/2017
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Ավետման տոնն է, երբ Գաբրիել հրեշտակը Տիրամորն ավետեց, որ նրա միջոցով մարմնանալու է մարդկության Փրկիչը: Ավետում, որով ազդարարվեց Աստծո Որդու մարդեղացումը՝ հանուն մարդու հանդեպ անպատմելի սիրո: Աստված Իր ծրագրի համար ընտրեց Մարիամին և պարգևեց նրան Աստվածամայր և Աստվածածին անունները կրելու մեծագույն շնորհը: Մարիամն առանց քարոզելու դարձավ բոլոր ժամանակների լավագույն քարոզիչը իր Աստվածահաճո