07/04/2017
Հեզահամբույր մայրեր, քույրեր և դուստրեր, Սրտաբուխ շնորհավորանքներս եմ հղում ամենքիդ՝ Սուրբ Աստվածածնի ավետման աստվածապարգև տոնի կապակցությամբ, որն էլ հիմք է հանդիսացել մայրության և գեղեցկության արևաբույր տոնի: Ամեն տարի գարնանային այս լուսաշող օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածամոր երկրային կյանքում կատարված կարևորագույն իրադարձություններից մեկը, որը նույնպիսի կարևորություն ունի նաև
06/04/2017
Ապրիլի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ համայնավար բռնապետության զոհ դարձած հոգևորականների համար: Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապրիլի 6-ը` Երանաշնորհ Տ.Տ. Խորեն Ա. Մուրադբեկյան Ամենայն Հայոց Հայրապետի նահատակության օրը, հռչակեց համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների
06/04/2017
Ապրիլի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ հավատացյալների թափորը Սրբազան հորը դիմավորեց եկեղեցու մուտքի մոտ։ Սրբազան հորն ուղեկցում էին Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա
06/04/2017
Մարդիկ այսօր պարզ կյանքով չեն ապրում: Այդ պատճառով էլ նրանց ուշադրությունը շատ է շեղվում: Նրանք միանգամից շատ բան են ձեռնարկում և թաղվում են բազմաթիվ հոգսերի մեջ: Իսկ ես նախ մեկ կամ երկու գործ եմ ավարտում և հետո միայն սկսում եմ ուրիշ գործերի մասին մտածել: Երբեք միանգամից շատ գործ չեմ ձեռնարկում: Այժմ ինչ-որ մի բանի մասին եմ մտածում: Առաջինն ավարտելով՝ կսկսեմ երկրորդի մասին մտածել: Որովհետև եթե առաջինը չավարտած, երկրորդը սկսեմ՝ հանգիստ չեմ
04/04/2017
«Ընտրյալը նա է, ում Աստված է գովում» (Բ Կորնթ. 10:18) «Несвятые Святые» գրքում Տիխոն եպիսկոպոսը մի դեպք է պատմում, երբ հոգևոր ակադեմիան ավարտած երիտասարդը մոտենում է սրբակյաց ծեր Հովհան վարդապետ Կրեստյանկինին և պարծենալով ասում, որ ինքն աստվածաբան է: Հովհան Կրեստյանկինը զարմանք է արտահայտում և հարցնում, թե չորրո՞րդն ես: Երիտասարդն ասում է, թե ի՞նչ է նշանակում չորրորդը: Եվ ծեր վարդապետը բացատրում է, որ մենք և եկեղեցին երեք աստվածաբան
03/04/2017
«Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տերը, - ո՞վ կդիմանա նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ հանգիստ կմնա նրա հայտնության ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպես հալոցի բոց» (Մաղաք. 3:2) Այո ճշմարտապես, ճշմարտապես սարսափելի է Նրա գալստյան օրը, քանզի Դանիելն ասում է «Նայում էի, մինչև որ աթոռներ դրվեցին, և մի Ծերունի նստում էր այնտեղ. նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, նրա գլխի մազերը մաքուր էին գեղմի նման, նրա աթոռը` կրակի բոցի նման, և նրա անիվները՝ ինչպես
02/04/2017
Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի (Մատթեոս 24:27): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսօր Մեծի Պահոց շրջանի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը և նշանավորվում է նրանով, որ ազդարարում է Տիրոջ երկու գալուստներն էլ, որ մեկ անգամ եկավ մեզ ուսուցանելու փրկության ճանապարհը, և որ Նա կրկին գալու է՝ դատելու
01/04/2017
Յանուն Հօր եւ Որդւոյն եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն. «Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուէ եւ ի գիշերի, եւ այն զի ասէին զիս զօրհանապազ` թէ Ո՞ւր է Աստուած քո», «Գիշեր–ցերեկ իմ արցուքներով սնվեցի, քանզի ամեն օր ինձ ասում էին. «Քո Աստվածն ո՞ւր է»» (Սղմ. ԽԲ (Ա):4): Սիրելի ուխտավոր հավատացյալներ, ահավասիկ սաղմոսի այս սեղմ տողերի մեջ են ամփոփված Ս. Գրիգոր Լուսավորչի տառապանքն ու տանջանքները, Ում չարչարանքների ու Վիրապ