20 Հունիս, Շբ
26/02/2017
Փետրվարի 26-ին Արարատյան Հայրապետական թեմը մեծ շուքով նշեց բուն բարեկենդանը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց թեմի երիտասարդների մասնակցությամբ մեկնարկեց տոնական շքերթը: Երթը գլխավորում էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և թեմի երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Ազգագրական երգերի
26/02/2017
Այս տարի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի համաձայն, փետրվարի 26-ին է նշվում Բուն բարեկենդանը: Հայոց հնագույն տոնն իր ողջ ուրախությամբ թափանցել էր նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոց՝ հերթական դասը վերածելով ուրախ տոնախմբության: Երգն ու պարը, խաղերն ու հյուրասիրությունը հաջորդում էին միմյանց: Թե՛ մանկավարժ Սիրանուշ Գումրույանը և թե՛ երեխաները մեծ ջանասիրությամբ պատրաստվել էին տոնին: Փոքրիկները՝ տոնին բնորոշ
26/02/2017
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանն է, իսկ վաղվանից սկսվում է Մեծ Պահքը, որ պիտի մեզ ուղղորդի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Այսօր տոնախմբում ենք Բարեկենդանը՝ մեր երբեմնի դրախտային կյանքի մասին հիշողություններով և ապագայում դրան հասնելու տեսիլքով: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն կամ բարի կյանք: Այն խորհրդանշում է մարդու
24/02/2017
Փետրվարի 24-ին, իրենց դասղեկի՝ Նարինե Մնոյանի, հայոց լեզվի և գրականության մանկավարժի՝ Սվետլանա Տիգրանյանի և ծնողների ուղեկցությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էին այցելել Մուշեղ Մխոյանի անվան թիվ 68 հիմնական դպրոցի 7-րդ «Բ» դասարանի աշակերտները: Խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ դպրոցականները Տերունական աղոթքն ասացին: Ապա հոգեշահ զրույց ծավալվեց, որի ընթացքում դպրոցականներն իրենց հուզող հարցերն ուղղեցին
24/02/2017
Եթե աղմուկի պատճառն ինքներս չենք, ապա սարսափելի չէ, Աստված ամեն ինչ տեսնում է: Բայց վատ է, եթե աղմուկը մեր պատճառով է առաջանում: Այդ պատճառով էլ պետք է մշտապես ուշադիր լինենք, որպեսզի չանհանգստացնենք ուրիշներին: Եթե որևէ մեկը չի ուզում աղոթել, ապա թող գոնե ուրիշների համար էլ խոչընդոտներ չստեղծի: Դուք շատ ուշադիր կլինեիք, եթե հասկանայիք, թե ձեր աղմուկն ինչ հսկայական վնաս է պատճառում աղոթող մարդուն: Որովհետև, եթե չգիտակցես, որ լռությունը և՛
21/02/2017
Փետրվարի 21-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ Պատարագին մասնակցեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, տոնի առիթով Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերից ու կառույցներից Ս. Էջմիածնում համախմբված 230 եկեղեցականներ: Պատարագիչն էր Արթիկի թեմի Պեմզաշեն համայնքի
21/02/2017
Փետրվարի 21-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղևոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածին էին ժամանել Հայոց Եկեղեցու թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգևաբաշխման արարողություն: Տերունական
19/02/2017
«Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհաննես 7:37): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Մեր Տեր Հիսուս Քրիստոս կյանք է և կյանքի աղբյուր, ինչպես ասում է սաղմոսերգուն. «Տե՛ր, քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսը տեսնում» (Սաղմոս 35:10): Եսայու մարգարեության մեջ ասվում է. «Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր,