26/02/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 2012թ-ին սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Սույն թվականից առ այսօր Տեր Հայրը սիրիահայ բազմաթիվ ընտանիքների է այցելում, տնօրհնեքներ կատարում՝ առավել ծանոթանալով նրանց հիմնախնդիրներին և կարիքներին: Փետրվարի 26-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրի շրջանակներում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի
25/02/2016
Փետրվարի 25-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը «LOFT» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում երիտասարդներին բանախոսեց «Արդ կատարյալ եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» թեմայի շուրջ: Կենտրոնը բանախոսությունը կազմակերպել էր «69.120 բարության րոպե» (Մեծ պահքի 48 օրվա րոպեներն են) նախագծի շրջանակներում: «LOFT» ինքնազարգացման
24/02/2016
Մեծ պահքի չորրորդ՝ Տնտեսի կիրակիին ընդառաջ, յուրաքանչյուր քրիստոնյա, ավետարանական «Անիրավ տնտեսի առակ»-ի հորդորի համաձայն, փորձում է լինել Աստծո հավատարիմ տնտեսը՝ իմաստուն վարելով իր տնտեսությունը՝ կյանքը, աստվածատուր պարգևները և կարողությունը: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ցավալիորեն նշեց, որ երբեմն մարդիկ անխնա կերպով են վատնում աստվածապարգև հարստությունը, քանի որ. «Նյութական
23/02/2016
«Ով ուզում է Ինձ ծառայել, պետք է հետևի Ինձ, և որտեղ Ես եմ գտնվում, այնտեղ կլինի և Ինձ ծառայողը»,- կոչ է անում Քրիստոս՝ Իր հետևորդներին զոհաբերության ուղին մատնանշելով: Առանց զոհաբերության հնարավոր չէ Աստծուն ծառայել: Յուրաքանչյուր բարի արարք ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ զոհաբերություն: Աստծուն ուղղված զոհաբերություններից են պահքը, աղոթքը և ողորմածությունը: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Մի՛ մոռացեք բարեգործություն անել և օգնել ուրիշներին,
23/02/2016
-Արժանապատիվ Տեր Հայր, լինել հոգևորական, Սուրբ Պատարագ մատուցել, բաշխել Սուրբ Հաղորդություն, առաջնորդել մարդկանց դեպի փրկություն… Ձեր կարծիքը քահանայի կոչման հետ կապված: - Միանգամայն ճիշտ նշեցիք, որ հոգևորականի պարագայում խոսքը կոչման մասին է, և բարձր կոչման, որովհետև այն տրվում է ի վերուստ՝ Ամենախնամ Բարձրյալի կամոք և օրհնությամբ: Սա նախ Երկնավոր Հոր կողմից տրված մեծ պատիվ է մեզ, այնուհետև մեծ պատասխանատվություն՝ Տիրոջ հոտը ժողովելու,
22/02/2016
Մարդկային բազմաթիվ դժվարություններ և հոգսեր հաղթահարվում են Աստծո ողորմածությամբ: Աստված Իր առատ ողորմածությամբ այնքան շնորհներ է պարգևում մարդուն, որ նա էլ իր հերթին ողորմած և գթասիրտ լինի իր նմանի նկատմամբ: Ողորմածությամբ մարդը շահում է Աստծո հաճությունը, քանի որ Նա է Սիրո, Բարության, Ողորմածության և Կյանքի աղբյուրը: Բացի աստվածահաճո լինելուց, ողորմած մարդը շահելու է նաև Երկնքի Արքայությունը: Մատթեոսի ավետարանում, վերջին դատաստանի
21/02/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ` Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, Մեծ պահքի շրջանում, շարունակում է իրականացնել իր սոցիալական ծրագրերը: Այդ ծրագրերի շրջանակներում՝ եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին իր հերթական այցն ունեցավ Մարգարյան 2-րդ նրբանցքի 13-րդ շենքի 10-րդ բնակարանում ապրող անապահով բազմազավակ ընտանիքին: Ինը հոգուց բաղկացած ընտանիքն
21/02/2016
«Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» (Ղուկ. 15:21): Սիրելի հավատացյալներ. Մեր եկեղեցու հայրերը Մեծի Պահոց կիրակիների շղթան պատահական հաջորդականությամբ չեն սահմանել: Նրանք փորձել են մեզ ուսուցանել Աստծո ողորմածությունն ու գթասրտությունը՝ Արտաքսման կիրակիին հաջորդ կիրակի սահմանելով անառակ որդու պատմությունը: Արտաքսումը դրախտից՝ Աստծո ներկայությունից, մեծագույն մարդկային կորուստն է, որը մարդիկ երբեմն չեն գիտակցում: Մարդը գիտակցեց,