15/02/2016
Ընտանիքն ամուր է և երջանիկ, երբ նրա բոլոր անդամները փոխադարձ սիրով և համագործակցությամբ աջակից են միմյանց: Մեծ պահքի շրջանում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մեծ և ամուր ընտանիքի՝ համայնքի, անդամները, իրենց սրտում և մտքում ունենալով սուրբգրային այն պատգամը, թե՝ բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով (Տոբիթ 12:8), անցնում են ծառայասիրության իրենց ուղին: Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեծ նախանձախնդրությամբ
14/02/2016
Փետրվարի 14-ին Հայ եկեղեցին տոնախմբեց Տեառընդառաջը, իսկ տոնն իր կարևորագույն պատգամն է հղում բոլորին՝ ընդառաջ գնալ մեզ ընդառաջող Տիրոջը: Տոնի պատգամին ընդառաջ՝ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սոցիալական ծրագրերի շրջանակներում շարունակում է իր այցերն անապահով ընտանիքներին: «Տիրոջն ընդառաջ գնալ, այսինքն՝ ապրել Տիրոջ հետ երանելի հանդիպման բերկրանքը, որ կարող է տեղի
14/02/2016
Արդեն քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնական պատարագի ավարտին կատարվեց նորապսակների օրհնության կարգ: Մինչ օրհնությունը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը նորապսակներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը՝
14/02/2016
Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ, Այո՛, այսօր տոն է, հայ ժողովրդի կողմից շատ սիրված, ազգային սովորություններով, երգ ու պարով համեմված մի սքանչելի տոն և դրանից շողարձակող լույսն է, որ այսօր ամենքիս համախմբել է մեր Երկնավոր Ծնողի Տանը: Սակայն շտապում եմ պարզեցում մտցնել խոսքերիս մեջ, որ այն լույսը, որի մասին խոսում եմ, ամենևին էլ ժողովրդական տոնակատարության խարույկներից ծագածը չէ, այլ այն աստվածայինը, որ այսօրվա Տեառնընդառաջի տոնի խորհուրդն
13/02/2016
Տեառնընդառաջի նախատոնակին՝ փետրվարի 13-ին, այս կոչին ընդառաջ, Հայ եկեղեցու մեծ թվով հավատավոր զավակներ իրենց քայլերն էին ուղղել դեպի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Տոնի նախապատրաստությունն ազդարարվեց հանդիսավոր ժամերգությամբ, որի ընթացքում հնչեցին օրվա պատշաճ աղոթքներ և շարականներ: «Համբարձի» շարականի երգեցողությունից հետո բացվեց Սուրբ Խորանի վարագույրը և տեղի ունեցավ նախատոնակ ու անդաստան: Քահանան, եկեղեցու ատյանում շրջելով,
13/02/2016
«Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդն արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Ս. Հոգին էր նրա մեջ» (Ղուկ. Բ. 29): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը` քառասնօրյա Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայվելու հիշատակը, երբ աստվածախոս Ղուկաս ավետարանչի միջոցով ևս մեկ անգամ մտովի տեղափոխվում ենք երկու
10/02/2016
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Մեծ Պահքի 48-օրյա ապաշխարության շրջանի երրորդ օրը առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը: Արարողակարգը վերցվել է Մեծ կամ Մայր Մաշտոցի 1807 թ Կ. Պոլսի հրատարակությունից: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Մեծ Պահքի երրորդ օրը՝ փետրվարի 10-ին, բազմամարդ էր: Ներկաները ժամերգության ավարտին մասնակցեցին «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ին:
09/02/2016
Աստվածաշնչյան այս պատգամն ամեն անգամ կյանքի է կոչում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երբ իրականություն է դարձնում սոցիալական իր մի շարք ծրագրերը: Փետրվարի 8-ին այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր այց Նազարբեկյան 48 հասցեում ապրող կարիքի մեջ հայտնված Արզումանյան ընտանիքին: Նշենք, որ երիտասարդ ընտանիքի ծնողները հաշմանդամներ են և ունեն երկու զավակներ՝ ինն ամսեկան