30 Օգոստոս, Կիր
08/02/2016
Փետրվարի 8-ին՝ Մեծ պահքի առաջին օրը, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սոցիալական ծրագրերի շրջանակներում այցելեց անապահով մի ընտանիք: Քառանդամ ընտանիքի երիտասարդ ծնողները հաշմանդամներ են, և ընտանիքի հայրը հիվանդությունների սրման պատճառով դարձել է անաշխատունակ: Տեր Գրիգորն ընտանիքի համար բժշկության աղոթք կարդաց, ապա հանձնեց համայնքի կողմից պատրաստված սննդի և հագուստի
07/02/2016
Այս տարի Հայ Եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց փետրվարի 7-ին: Այդ օրը Ս. Պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հավարտ Ս. Պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց բարեկենդանյան դիմակներով շքերթը Մաշտոց պողոտայով դեպի Ազատության հրապարակ: Բազմահազարանոց շքերթին մասնակցում էին թեմի հոգևորականները, երիտասարդները, պարի
07/02/2016
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում փետրվարի 7-ից սկսվեց Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան: Առաջին կիրակի օրը՝ Բուն բարեկենդանին, Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը հանդես եկավ գրական-երաժշտական կոմպոզիցիայով: «Զորավոր մանկունք»-ը գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանի գլխավորությամբ իր յուրահատուկ
07/02/2016
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Երեկվանից փակ են արդեն բոլոր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների վարագույրներն՝ ի նշան կորուսյալ դրախտի, և Եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը: Սիրելինե՛ր, գիտենք, որ բարեկենդանները նախորդում են պահոց օրերին և այս մեկն էլ Բուն Բարեկենդան է կոչվում, որովհետև նախորդում է տարվա մեջ ամենաերկար ու կարևոր պահոց շրջանին: Այս տոնը խորհրդանիշն է նախամարդու դրախտում անցկացրած երանելի ու լուսավոր օրերի, երբ մարդ
05/02/2016
Փետրվարի 5-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երկրորդ ցուցահանդեսը: Ներկայացված էին բուհի ուսանողների գործերը` սիրո տոնի առթիվ: Սրբազան հայրը ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի և ուսանողների ուղեկցությամբ դիտեց ներկայացված ստեղծագործությունները, զրուցեց հեղինակների
04/02/2016
Վեհափառ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, հավատացյալ հայորդյաց և թեմի պաշտոնեության անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբության անվանակոչության տոնն՝ աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ծաղկուն պահի Ձեր հովվապետական գավազանը՝ հովվելու և առաջնորդելու հավատավոր Ձեր հոտին բազում տարիներ: Ս. Վարդանանց նահատակությունն ապրված հայրենասիրության ու քրիստոսասիրության այն ոգին է, որով առաջնորդում եք ամենքիս՝ «կյանք իմացյալ
03/02/2016
Փետրվարի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես-մրցույթը: Ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ողջունելով հյուրերին` քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին, որ Ս. Սարգսի տոնի առթիվ հնարավորություն են ունեցել
02/02/2016
Փետրվարի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը: Օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում ու Հայոց Եկեղեցու թեմերում սպասավորող քահանաների պարգևաբաշխման արարողություն, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի