04/03/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, պահպանում և մասնակից է լինում այն բոլոր ավանդույթներին, որոնց կրողն է եղել Սիրիայում եկեղեցական համայնքային կյանքում: Մեծ պահքի շրջանում՝ ամեն ուրբաթ, հոգևոր մեծ ուրախություն է սիրիահայերի համար Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում մասնակից լինել Արևագալի
03/03/2016
Մեծ պահքի շրջանում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իր տնայցներն անապահով ընտանիքներին: Մարտի 3-ին համայնքը հերթական՝ 14-րդ այցն ունեցավ Շրջանային 2/14 հասցեում մեկ սենյականոց բնակարանում վարձակալությամբ բնակվող Աղանյան ընտանիքին: 42-ամյա Անահիտ Աղանյանը միայնակ է խնամում իր երկու
02/03/2016
Աստծո որդեգիր դարձած անձինք կոչված են Նրա սիրո, գթության և քաղցրության արտացոլումը լինել իրենց միջավայրում: Աստծո հանդեպ իրական սերն արտահայտվում է զոհողությամբ: Աստված մարդուն արարել է երջանիկ լինելու համար: «Երջանկության ամենաստույգ ուղին երջանիկ լինելու ցանկության մեջ չէ, այլ նրա, թե ինչպես երջանկացնել ուրիշներին: Ինչի համար անհրաժեշտ է նկատել մարդկանց կարիքները, հոգ տանել, օգնել և սիրել նրանց խոսքով և գործով և որքան հաճախակի
02/03/2016
Մարտի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց Արմենիա ՀԸ «Ամենախելացին» նախագծի մասնակից Էդվարդ Քեշիշյանին: Էդվարդը «Ամենախելացին» հեռուստախաղի երկրորդ եթերաշրջանի այն մասնակիցն է, ով եզրափակիչ խաղում արժանացավ Արարատյան Հայրապետական թեմի կողմից սահմանված մրցանակին` «Կրոն» թեմայում լավագույն մասնակցության համար: Սահմանված մրցանակը տասնօրյա ուխտագնացությունն
01/03/2016
Քանի որ դարերի խորքից մեզ հասած վկայությունները հոգեղեն աշխարհի, այս դեպքում` խավարի հրեշտակների մասին, ներկայիս շատ մարդկանց երբեմն թվում են իբրև սոսկ պատմություններ, որոնք անիրական և մտացածին են, որոշեցինք ներկայացնել մեր ժամանակներում ապրող որոշ անձանց վկայությունները տվյալ երևույթի շուրջ, ովքեր ամենևին նպատակ չունեն հորինելու պատմություններ և դրանցով ճանաչում ձեռք բերելու, այլ ականատես են եղել, առնչվել, բախվել հոգեղեն իրականության
28/02/2016
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Մեծ Պահքի կիրակիների մարգարտաշարի չորրորդ կիրակի օրն է այսօր, որ Տնտեսի Կիրակի է անվանվում: Այսօր հիշում ենք Տիրոջ պատմած առակներից անչափ հետաքրքիր ու բնականաբար խորիմաստ մի պատմություն, որն այժմ միասին կփորձենք հասկանալ: Այսպիսով, Ղուկասի ավետարանի տասնվեցերորդ գլխում կարդում ենք. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը
27/02/2016
Պահեցողության շրջանում քրիստոնյայի հոգու ամրությանն է ուղղված նաև հոգևոր ճամփորդությունը՝ ուխտագնացությունը: Հավատավոր անձի համար թանկագին մի պարգև է անցնել մի ճանապարհ, որ տանում է դեպի Աստծո տուն: Այդ լուսավոր ուղիներն աստիճանաբար մոտեցնում են անձին Աստծո ներկայությունը վայելելու կատարյալ ուրախությանն ու երջանկությանը: «Ինձ ցույց տվիր կյանքի Քո ճանապարհները, Քո աջի քաղցրությունից ու վայելչությունից լիովին հագեցրիր ինձ երեսիդ
27/02/2016
- Հա՛յր, երբեմն ասում եք, որ այսինչը եվրոպական խոշորացույցի միջով է նայում, այլ ոչ թե արևելյան ոգու օգնությամբ: Ի՞նչ եք ցանկանում դրանով ասել: - Ուզում եմ ասել, որ եվրոպական աչքով է նայում, եվրոպական մտածելակերպով, առանց հավատի, զուտ մարդկային տեսանկյունից: - Իսկ արևելյան ոգին ի՞նչ է: - "Во́сток восто́ков и су́щии во́ тьме́ и се́ни!" * - Այսի՞նքն: - Ասելով, որ ինչ-որ մեկն ընդունել է արևելյան ոգին և թողել եվրոպականը՝ նկատի ունեմ, որ տրամաբանությունը,