25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
17/12/2015
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության անդամներն ամեն հինգշաբթի մասնակցում են «Աստվածաշնչյան գաղտիքներ» խորագրով հանդիպումներին: Միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանն ամեն հինգշաբթի անդրադառնում է Աստվածաշնչի խորախորհուրդ գաղտնիքներին: Իսկ դեկտեմբերի 17-ի հերթական հանդիպմանն երիտասարդներն անդրադարձան ոչ միայն Սուրբ Գրքի գաղտնիքներին, այլ նաև հայ ժողովրդական այն հեքիաթներին,
14/12/2015
Դեկտեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» 2015թ. բարեգործական երկրորդ ծրագիրը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապի վարչության պետ գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ՀՀ ՊՆ զինծառայողների
14/12/2015
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ «Զորավոր» երիտասարդաց միության անդամները «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում մասնակցում են բազմաբնույթ հանդիպումների: Դեկտեմբերի 12-ի հերթական հանդիպման հյուրը «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության սոց. աշխատող Ալվինա Մուրադյանն էր: Բանախոսության թեման էր «Սոցիալական
13/12/2015
Սիրելի հավատացյալ զավակներ, Բնաբանիս այս խոսքերը խնդրանք է, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս սովորեցրեց մեզ, դիմելով մեր երկնավոր Հորը: Աստվածային արարչագործությունը զուգորդվում է սիրով եւ բարությամբ ու այս շնորհները իրենց անսպառ էությամբ մշտապես առկա են մարդու կյանքում: Այսուհանդերձ մարդը երբեմն կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ հեռանում է Աստծո բարիքներից ու սիրուց: Աստված Սեր է, Աստծո Սերը կյանք դարձավ Քրիստոսի
10/12/2015
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ իրականացնում են սոցիալական մի շարք ծրագրեր: Այդ ծրագրերի շրջանակներում համայնքն այսօր իր ուշադրության և հոգածության ներքո ունի Կենտրոն վարչական շրջանում ապրող մի քանի բազմազավակ և անապահով ընտանիքների: Համայնքի առանձին անդամներ ևս արձագանքում են այս
09/12/2015
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցն այսօր զարդարվել է ևս մեկ լուսապայծառ տոնով: Հայկական բոլոր եկեղեցիներն այսօր նշում են Սուրբ Աննայի հղությունը Սուրբ Աստվածածնով: Եկեղեցու Սուրբ հայրերն ասում են, որ սա տոն է համայն մարդկության համար, քանի որ Սուրբ Աստվածածնի աշխարհ գալը նորացրեց ողջ մարդկային ցեղն ու նախամայր Եվայի տխրությունն ուրախության վերափոխեց: Երբ բանսարկուն գայթակղեց նախամարդկանց
06/12/2015
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօրվա ընթերցվածքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատմած առակներից է՝ «Մեծ խնջույքի առակը» կամ «Հարսանիքի հրավիրվածների առակը», որ հանդիպում է միայն Ղուկասի (14:16-24) և Մատթեոսի (22:1-10) ավետարաններում: Առակը այն մասին է, որ մի թագավոր մեծ խնջույք է կազմակերպում և երբ իր ծառաներին ուղարկում է` հրավիրվածներին կանչելու, նրանք զանազան պատճառաբանություններով հրաժարվում են արքայի հրավերից, ոմանք
03/12/2015
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ Աշոտ դպիր, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար ամեն անգամ Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելը: Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելն աներևակայելի և երկյուղալի մի իրավիճակ է ինձ համար արդեն 15 տարի: Հավատքով գիտենք, որ Սբ. Պատարագին Քրիստոս է պատարագվում մեր հոգու փրկության համար, բնականաբար, ահով և երկյուղով ենք բարձրանում Սբ. Խորան: Ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի