25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
23/11/2014
«Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ: Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է: Եվ Հիսուս Իր մոտ կանչելով Իր աշակերտներին` նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ,
22/11/2014
Նոյեմբերի 22-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ներկայությամբ տեղի ունեցավ էրեբունի համայնքի «Ոսկե հատիկ» մանկապատանեկան հոգևոր թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան: Նրանք հանդիսատեսի դատին հանձնեցին «ՎԵՐՆԱՏՈՒՆ» քրիստոնեական առաջին օպերետը: Ներկայացման բեմադրության, լիբրետոյի և երաժշտության հեղինակը Հրանտ Աղաջանյանն է: Թատրոնը կազամակրպվել է էրեբունի համայնքի հոգևոր
22/11/2014
Մի օր մեկն ինձ մոտ եկավ և ասաց, որ շատ տխուր է, որովհետև համաձայնության չի գալիս իր կնոջ հետ: Տեսա, որ որևէ լուրջ բան չկա նրանց միջև: Մի խնդիր ամուսինն ուներ, մի խնդիր՝ կինը և չէին կարողանում հաշտվել: Երկուսն էլ մի փոքր հղկման կարիք ունեին: Օրինակ՝ վերցնենք երկու անհարթ տախտակներ: Մեկը մի տեղում կորություն ունի, մյուսը՝ մեկ ուրիշ տեղում, և երբ ուզում ես իրար փակցնել, չի հաջողվում: Սակայն եթե ռանդայով երկու տախտակների կոր տեղերը մի փոքր հղկես,
22/11/2014
Նոյեմբերի 21-ին, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում մեկնարկեց «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները» ռուս-հայկական թանգարանային ֆորումը` կազմակերպուած ՌԴ եւ ՀՀ Մշակոյթի նախարարութիւնների համատեղ ջանքերով: Ֆորումը բացուեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան
19/11/2014
Ինքնախեղումը սեփական առողջությանը դիտավորյալ հասցված վնասն է: Ինքնախեղումը սովորաբար կատարվում է զինվորական ծառայությունից ազատվելու, բանակ զորակոչվելուց խուսափելու, բանտարկությունից ազատվելու, ինչպես նաև ապահովագրական գումարներ ստանալու նպատակով: Ինքնախեղման ձևերը տարատեսակ են: Այդ նպատակներով ինքն իրեն հասցվում են հրաձգային, ծակող, կոտրվածքային, կտրվածքային և այլ վնասվածքներ, առաջացնում են մաշկային տարաբնույթ խոցեր, վերջույթները
19/11/2014
- Հա՛յր, որևէ երիտասարդ, որ ամուսնանալու որոշում է կայացրել, ինձ հարցրեց, թե ամուսնական կյանքը ինչպես պետք է ճիշտ սկսել: - Նախ պետք է մի լավ աղջիկ գտնի, որ նրա հետ իրեն հանգիստ զգա, որովհետև յուրաքանչյուրը տարբեր կերպ է իրեն հանգիստ զգում: Չնայի, որ աղջիկը լինի հարուստ և գեղեցիկ, այլ ամեն ինչից առավել պարզ և խոնարհ: Այսինքն՝ պետք է շատ ուշադրություն դարձնի աղջկա ներքին գեղեցկությանը և ոչ թե արտաքին: Այն հանգամանքը, որ աղջիկը դրական մարդ է և
18/11/2014
Երբ ինչ որ բան շատ ես ցանկանում, Աստված արձագանքում է, և երազանքդ իրականություն է դառնում: Անկեղծ ցանկությունը կբացի ամեն մի դուռ՝ մեծ, թե փոքր: 16-ամյա Հովհաննես Բաղդասարյանը, չնայած ֆիզիկական խնդիրներին ու դժվարություններին, լավատես, կենսախինդ ու խելացի պատանի է: Տղան մանկուց վերջույթների խնդիր ունի, սակայն 2 տարի առաջ իրականացրած սխալ վիրահատությունը նրան գամեց սայլակին: Այնուամենայնիվ, դա չի հուսահատեցրել Հովհաննեսին. նա փորձում
18/11/2014
«Եթե ինձ հարցնեք՝ մեր մոլորակի ո՞ր անկյունում կարելի է հանդիպել ամենից շատ հրաշքների, ես առաջին հերթին կասեի՝ Հայաստանում»,- ասել է ամերիկացի նկարիչ, գրող Ռոքուել Քենտը: Իսկ ըստ լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի՝ «Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկը»: Հայն այսօր աշխարհին ներկայանում է հազարամյակների ընթացքում ստեղծած ինքնուրույն, հարուստ