Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Առաքինության աստվածային լարերը երբեք չեն լռում»
«Տաճարը ոչ միայն հոգու բարձր թռիչքների, վեհ կրոնական զգացմունքների վայր է, այլ նաև մի տեղ, ուր մեր հոգին տրամադրվում է առաքինի գործեր հանդես բերելու: Արարիչը դրել է հոգու մեջ առաքինության աստվածային լարեր, որոնք երբեք չեն լռում: Այդ աստվածային լարերը մեր խիղճն է, որ անդադար պահանջում է քրիստոնեական առաքինությունները մարմնացնել կյանքի մեջ»,- ասել է հայոց հայրապետներից Գևորգ Զ Չորեքչյանը: Բոլոր ժամանակներում Հայ Առաքելական Սուրբ .....
Եկեղեցու համայնքը շարունակում է հարստացնել աստվածապարգև իր առօրյան
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սոցիալական ծրագրերի շնորհիվ շարունակում է աստվածապարգև իր առօրյան հարստացնել բարեպաշտությամբ և աստվածային օրհնությամբ: Մերձավորի հանդեպ անկեղծ հոգատարությամբ լի հոգին է դառնում ճշմարիտ բարեպաշտության պահպանողը: Այդպիսի հոգատարությունը բացում է մարդու հոգու աչքերը և հնարավորություն տալիս դիտելու կյանքն իր բնական էությամբ: Փետրվարի .....
«Ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ»
Տերը բախում է մեր սրտի դուռը և ասում՝ ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ (Մատթեոս 9:13): Իրականում Աստված մեր նվերների և զոհաբերության կարիքը չունի, բայց այդ կերպ Նա ցանկանում է ճանաչել մեր սիրտը, տեսնել մեր սերն Իր հանդեպ: Ինչպես երկրավոր ծնողների համար թանկ են երեխայի սերն ու ուշադրությունը, այդպես և Երկնային Հոր համար թանկ է մեր անկեղծ սերն Իր հանդեպ: Եվ այդ սրտանց զգացումը Տերը կարող է տեսնել այն նախանձախնդիր ոգու մեջ, որ կարող ենք դրսևորել .....
«Բարին երբեք չի մահանում»
Տիրոջ կամքն է, որ յուրաքանչյուր ոք հարատևի բարի գործերի մեջ: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է, եթե մենք նախաձեռնեինք շրջագայություն արքայական մայրաքաղաքով և նրա մեծ մասն անցնելով՝ հանկարծ ծուլանայինք և կանգ առնեինք, չվերջացնելով ուղին, ապա այդպիսի շրջագայությունն անօգուտ կլիներ մեզ համար: Այդպես և մարդը կոչված է բարին գործելու և պետք է դրա մեջ մնա, մինչև որ ավարտի բոլորը՝ արժանորեն քայլելով դեպի Նրան, ով կոչել է իրեն բարության: Անկասկած, մենք .....
Խոնարհ մարդն իրագործում է պատվիրաններից բարձրագույնը
Հունվարի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մարիամ Աշխատոյանին (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աշխատոյան ընտանիքի չորս անչափահաս երեխաների հայրը 2-րդ խմբի զինհաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու: Կարիքավոր բազմազավակ ընտանիքը բնակվում է վարձակալությամբ Էջմիածին քաղաքի Կրուպսկայա փողոցի 18 հասցեում: «Արդեն մի քանի ամիս է, .....
«Այն, ինչ կորցնես հանուն Աստծո, կպահպանես, իսկ ինչ պահպանես հանուն քեզ, կկորցնես»
Երբ մարդու սիրտը լի է աստվածային սիրով, ապա նա սկսում է լիարժեքորեն ճանաչել և վայելել Արարչի սերը և նրա համար այլևս դժվար չէ սիրել Նրան ու բոլոր նրանց, ովքեր պատկանում են Տիրոջը: Եկեղեցու հայրերն իրենց մերձավորի հանդեպ այն աստիճանի սեր ունեին, որ շատերին այն թվում էր անհավանական, բայց անհավանական ոչինչ չկա նրա համար, ով փոխել է իր միտքը և սկսել է մտածել ու ապրել Աստծո խոսքի համաձայն: Դեռևս առաջին դարից եկեղեցում Տիրոջով համախմբված համայնքներն .....
«Ամենամեծ ուրախությունը, Աստծուն միավորվելով, մերձավորին ծառայելն է»
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, հունվարի 21-ին աջակից եղավ Մկրտչյան բազմանդամ կարիքավոր ընտանիքին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մկրտչյան Լիդիային (61 տ.) հանձնեց մոսկվաբնակ Բաղդասարյան ընտանիքի կողմից տրամադրված դրամական աջակցություն՝ 100 ԱՄՆ դոլար: Տասը անդամներից բաղկացած կարիքավոր ընտանիքը բնակվում .....
Ճշմարիտ քրիստոնյայի առաքինասեր ընթացքը
Հունվարի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հերթական աջակցությունն այս անգամ ստացավ Առուստամյան ընտանիքը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Առուստամյան Մայային (54 տ.) հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրված դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար): Տիկին Մայան, իր դստեր՝ Առուստամյան Օվսաննայի (21 տ.) հետ բնակվում է Էջմիածին քաղաքի հանրակացարանում: Տասնյոթ տարի է, որ նա միայնակ է խնամում իր դստերը: Առուստամյան .....
Սիրեցե՛ք միմյանց
Մինչ այս խոսքերը հնչեցնելը, Տերն Իր առաքյալներին ասաց՝ մի նոր պատվիրան եմ տալիս ձեզ: Ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք (Հովհաննես 13:34-35): Նոր և չհնացող պատվիրան, որի իրագործման կարևոր առաքելությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր ծառայասիրության ընթացքն է ապրում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին .....
Ի՞նչ պտուղներ է Աստված ակնկալում մեզանից
«Մեզնից ամեն մեկն ավետարանական թզենու նման տնկվել է Աստծո այգում, այսինքն՝ Եկեղեցու հովանու ներքո և ինչպես այգետերն է պտուղներ ակնկալում ծառից, այնպես էլ Աստված մեր մեջ պիտի փնտրի այն պտուղները, որոնց համար Նա մեզ ստեղծեց և բերեց Իր Եկեղեցի: Աստված մեզ ժամանակ է տալիս, որպեսզի ինքներս մեզ հարց տանք, թե ի՞նչ բարի գործեր եմ անում ես: Որո՞նք են այն պտուղները, որ Աստված ակնկալում է մեզնից: Դրանք քրիստոնեական առաքինություններն են` սերն Աստծո .....
Հերթական աջակցությունը կարիքավոր ընտանիքին
Սուրբ Պողոս առաքյալի խոսքով՝ մարդը միայն իր մասին չէ, որ պետք է մտածի, այլ նաև՝ ընկերոջ և մերձավորի մասին (Փիլիպեցիներ 2:4): Մտքերի և սիրո ամբողջական միությունը ձեռք է բերվում հպարտությունից և եսասիրությունից հեռու: Խոնարհ լինելու պարագայում է մարդը տեսնում իր նմանի կարիքը: Եկեղեցու հայրերը նշում են, որ եթե եսասերի համար բոլորը միջոց են, իսկ ինքը նպատակ, ապա զոհաբերությունից ծնված քրիստոնեական սերն ունեցողի համար բոլորը նպատակ են, ինքը .....
Քրիստոնյայի կյանքում կենդանի իրականություն է աստվածային բարիքը
Աստվածային և հավիտենական բարին մարդու համար հեռավոր և ոչ տեսանելի մի իրողություն չէ, ոչ էլ երազանք կամ հնարանք, այլ կենդանի իրականություն, որ հասանելի է մարդկությանն ու նրա փորձառությանը: Աստվածային բարին մարդը կարող է ձեռք բերել և դարձնել իրենը՝ նրանով լիացնելով իր սիրտը, հոգին և մարմինը: Եթե մարդն իր ողջ էությամբ փնտրում է Աստծուն, ապա առաջին հերթին այդ մեծագույն բարիքին նախ ինքն է արժանանում՝ միաժամանակ բաժնեկից դարձնելով իր մերձավորներին .....
Աստվածային սիրո միավորիչ ուժը
«Գթասրտությունն այնպիսի առաքինություն է, որի շնորհիվ մարդն իր մեջ եղած սերը փոխանցում է ուրիշներին, ովքեր կապված չեն իր հետ ո՛չ ընկերային և ո՛չ բարեկամական կապերով, որոնց առջև ինքը չունի ոչ մի պարտավորվածություն և որոնցից հույս էլ չունի որևէ ակնկալիքի»,- ասել է անգլիացի փիլիսոփա, երգիծաբան և տնտեսագետ Բեռնարդ Մանդեվիլը (1670-1733 թթ.): Վերոնշյալ խոսքի համաձայն՝ սերն իր շուրջն է միավորում Աստծո մեծ ընտանիքի անդամներին: Աստվածային սիրո .....
«Ողորմածության յուրաքանչյուր արարք մի աստիճան է, որ տանում է դեպի Երկինք»
Ոչինչ այնքան հեշտությամբ չի տանում մարդուն դեպի արդարություն, ոչինչ այնպես չի նպաստում աստվածմերձեցմանը, որքան գթասրտությունը՝ ողջ սրտից և ուրախությամբ ցուցաբերված գթասրտությունը հանդեպ կարիքավորը: Քանի որ, ըստ եկեղեցու հայրերի, անգամ Տիրոջ խոսքն է ցույց տալիս, որ Աստված կարիք ունի բարերարության՝ ասում եմ ձեզ, որովհետև Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք (Մատթեոս 25:40): Եվ եթե Աստված աղքատացավ հանուն մեզ ու կարեկցաբար .....
Աշխատասեր և ողորմած մարդը Աստծո տվածը Աստծուն է վերադարձնում
Աստված իր ստեղծած մարդուն բնակեցրեց բերկրության դրախտում, որը գեղեցկատեսիլ էր և առատ ամեն ինչով: Թվում էր, թե անելու ոչինչ չի լինի, բայց Աստված պատվիրեց առաջին մարդուն, որ աշխատի, մշակի և պահպանի այն: Անգամ դրախտում Աստված աշխատելու պատվեր տվեց: Երբ Նա Ադամին և Եվային վտարեց դրախտից անհնազանդության մեղքի պատճառով, մյուս պատիժների հետ միասին ասաց նաև հետևյալը. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծննդոց 3:19): Սա պատիժ էր թե՛ առաջին մարդկանց .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․