
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի կին, պոռնկության հրով վառված, տռփանքով լցվեց հարազատ որդու նկատմամբ եւ նրանից մի արու զավակ ծնեց: Ապա նման զազիր գործերից զարհուրած` ամեն ժամ երկնչում էր, թե հնարավոր է դիվահարվի կամ հանկարծակի չարամահ լինի:
Դրանից հետո Աստծո ողորմությամբ սկսեց խորհել, ապաշխարել և առաջնորդի խրատով իր որդու հետ գնաց Հռոմ և մեծ վստահությամբ հայրապետի առաջ կանգնեց: Սաստիկ արտասուքներով ու հառաչանքով, բոլորին մեկ առ մեկ խոստովանեց .....
Երկու մեծահարուստ, իրար նկատմամբ խիստ թշնամությամբ լցված, շարունակ սպասում էին պատեհ առիթի , որ բռնեն կամ սպանեն մեկը մյուսի: Նրանցից մեկը չարագործ մի ծառա ուներ, որ այդ ժամանակ ուրիշի մեկին էր ծառայում: Այս ծառան, գալով սրա մոտ, սկսեց ամբաստանել ներկա տիրոջը և խոստացավ, որ դյուրին կերպով նրան կհանձնի վերջինիս ձեռքը: Եվ սա էլ, մեծապես ուրախանալով, խոստացավ նրան ծառայության դիմաց արծաթ տալ: Ահա չարագործը, հարմար պահ գտնելով, .....
Երկու օտարական մուրացկան, պատառոտված զգեստներով, առանց շապիկի, համարյա մերկ, Հայր Իսահակի մոտ եկան եւ նրանից ողորմություն խնդրեցին: Եվ մինչ սրանք հանդերձներ էին խնդրում, Աստծո մարդն էլ լուռ լսում էր: Ապա իր մոտ կանչելով աշակերտներից մեկին` ասաց նրան.
- Գնա՛ անտառ և այնտեղ` այսինչ տեղում, երկճղանի ծառ կգտնես, և այնտեղ գտնվող հագուստներն առնելով՝ կբերես այստեղ:
Եվ երբ աշակերտը գնաց գտավ ամեն բան՝ ծածուկ .....
Մի ծերի մասին ասում էին, թե մահամերձ էր: Նրա մահիճը շրջապատած եղբայրները հագցրին նրան սև սքեմ և սկսեցին ողբալ, իսկ ծերը բացեց իր աչքերը և ծիծաղեց, հետո դարձյալ ծիծաղեց, և այդպես երեք անգամ: Եղբայրները նրան ասացին. «Ասա՛ մեզ, հա՛յր, ինչո՞ւ մենք լալիս և ողբում ենք, իսկ դու երեք անգամ ծիծաղեցիր»: Ծերը նրանց ասաց. «Նախ` նրա համար ժպտացի, որ դուք մահվանից վախենում եք, երկրորդ` այն պատճառով, թե դուք ինչո՞ւ չեք պատրաստվում մահվան, և երրորդ՝ .....
Այգեպանի որդին տրտնջալով գալիս է իր հոր մոտ ու ասում.
-Ես այդքան հավատում եմ, որ իմ տնկած ծառները լավ պտուղներ կտան, առանց երկմտելու մեծ հավատքով ու հույսով լեցուն Աստծուց խնդրում, որպեսզի իրականանա իմ բարի նպատակը, բայց ոչինչ էլ տեղի չի ունենում և այս տարի էլ կրկին դառն ու անպիտան պտուղներ են տալիս իմ տնկած ծառները:
Այգեպանը պատասխանում է.
-Դու այդպես էլ չկամեցար հասկանալ, որ քո տնկած ծառները վայրի ու անպտուղ ծառեր են և իրենց տված պտուղներն .....
Երևելի, գիտությամբ զարդարված մի մարդ կար: Սա տոնական մի օր նոր ու թանկարժեք հագուստներ հագավ, զանազան պատիվներով մեծարվեց, ամբողջ օրն ընկերների հետ խաղ ու խարխճանքների, ըմպելիքի ու այս աշխարհի զանազան ունայն բաների մեջ անցկացրեց:
Երբ երեկո եղավ, զգաստացավ և լռելյայն իր սրտում ասաց. «Ո՞ւր է տոնախմբությունը, որ այսօր կատարեցինք, ո՞ւր գնացին բոլոր այն խրախճանքները»:
Արդ, տեսնելով, որ աշխարհիկ բոլոր ուրախությունները շուտափույթ .....
Մի դատավոր իր տան պատուհանի մոտ երեկոյան նստած՝ նայում էր խոզարածներին, որոնք խոզերին տանում և ստիպում էին ներս մտնել: Իսկ երբ չհաջողվեց, նրանցից մեկն ընկերոջն ասաց.
- Եթե կամենում ես, որ խոզերն արագ խոզանոց մտնեն, կանչի՛ր նրանց. «Խոզե՛ր, խոզե՛ր, այնպես արա՛գ մտեք ձեր խոզանոցը, ինչպես, օրինակ, դատավորներն են դժոխք մտնում»:
Երբ խոզարածն այս ասաց, խոզերն անմիջապես, առանց հապաղելու սկսեցին մտնել իրենց բնակության վայրը:
Դատավորն .....
Մի կրոնավոր կար` զգեստով և ոչ թե վարքով, անունով և ոչ թե արդյունավորությամբ, որն մեծապես սովոր էր ամեն տեսակի բամբասանքների: Երբ մահանալու ժամանակը մոտեցավ, նրան հորդորում էին, որ իր հոգու փրկության համար խոստովանի եւ փութաջանություն դրսևորի: Նա էլ պատասխանեց, թե՝
- Դա չե՛մ անի:
-Ինչո՞ւ,- հարցրին նրան:
Ասաց.
- Չեմ կարող:
Եվ երբ այլեզան խոսքերով նրան հորդորում էին, որ գոնե վերջին շնչում ամբողջ ուժով և կատարյալ հույսով Աստծո ողորմությանը .....
Խիստ մեծապատիվ մի եպիսկոպոս կար, որ ոչ միայն եկեղեցական գործերն էր վարում, այլև զբաղվում էր աշխարական այլ գործերով: Մի օր, երբ զորականների բազմության հետ սպառազինված անցնում էր արտերով, մի հողագործի տեսավ, որ գութանը հանդում թողած՝ կանգնել և ուշադիր ու ակնապիշ նայում էր հեծելազորին: Տեսածից զարմացած՝ նա ձին ճանապարհից մի փոքր շեղեց դեպի շինականը և նրան դառնալով՝ քաղցրությամբ ասաց.
- Մի բան եմ ուզում հարցնել քեզ, բարի՛ մարդ, .....
Հարցրեցին ծերին, թե ինչպե՞ս է, որ ոմանք այդքան հեշտու թյամբ են կատարում Աստծո գործերը, իսկ ոմանք չեն կարողանում: Նա պատասխանեց. «Ովքեր կարևոր են համարում Աստծո գործերը, իսկ աշխարհիկ գործերն` ավելորդ, նրանք հեշտությամբ են կատա րում, իսկ ովքեր երկրավոր գործերն են կարևոր համարում, դժվարու թյամբ են կատարում Աստծո գործերը: Դրա համար ասաց Տերը. «Թե րահավատնե՛ր, նախ խնդրե՛ք երկնքի Արքայությունն ու նրա արդա րությունը, և այդ բոլորը .....
Մի աթեիստ առևտրական ամենուր հայտարարում էր, որ իրեն Աստված հարկավոր չէ, քանի որ ինքն առանց Աստծո էլ ամեն ինչ ունի և իրականացնում է իր ցանկություններն ու ծրագրերը:
Այսպես մտածելով առևտրականը մի օր երազ է տեսնում, թե հանդիպելու է մի շատ հարուստ մարդու և նրա հետ մեծ գործարք է կնքելու: Արթնանալով, ուրախացած իր հաջողակ երազից և հավատալով դրան՝ շտապում է իրեն ծանոթ հավատք ունեցող ծերունու մոտ և պարծենալով ասում.
- Ես հաջողակ եմ նույնիսկ երազներում: .....
Մի մեղավոր մարդ, որ իր դստերն ապականել էր, եկավ եպիսկոպոսի մոտ` իր հանցանքները խոստովանելու: Նա մեծապես ու զարմանալի զղջումով եւ հորդահոս արտասուքով խոստովանեց և հարցրեց.
- Սոսկ զղջումով ու չարչարանքներով կարո՞ղ եմ արդյոք Տիրոջից թողություն գտնել:
- Անկասկած այդպես է,- պատասխանեց եպիսկոպոսը,- կարող ես եթե կամենաս այդ հանցանքներիդ համար ապաշխարել:
Եվ նա ի խորոց սրտի աղաղակեց` ասելով.
- Կամենում եմ, եթե նույնիսկ հրամայես հազար .....
Խաչակրաց արշավանքից վերադարձած արքայազնը վերցնում է մեծ մուրճը և հարվածներով սկսում փշրել իր պատկերով կերտված հիասքանչ արձանը:
Ծառաները զարմացած ու ապշած հարցնում են.
-Ո՛վ տեր, ինչո՞ւ ես կոտրում քո վսեմաշուք արձանը, որով փառավորվում է անունդ և հիշատակդ դարեդար:
Խաչակիր արքայազնը պատասխանում է.
-Նախքան իմ մեկնելը երազում էի այս արձանն ունենալ և ունեցա, սակայն այժմ երազում եմ Աստծո հետ լինել, քանի որ երկնային նախախնամությունն ինձ .....
Մի արաբ անջրդի տափաստանով քայլելիս հասնում է մի լեռան մոտ, ուսին գցած պարկից հանում է փոքրիկ բահը և սկսում է փորել` ինքն իր հետ խոսելով.
- Վերջապես հասկացա, որ այստեղ նաև խմելու ջուր կլինի, քանի որ տեսնում եմ չորս կողմը կանաչ բուսականություն է:
Ջանադրաբար փորում է և ժամանակ առ ժամանակ դադար առնելով նայում երկնքին, հայցում Աստծո օգնությունը, բայց ապարդյուն, որովհետև այդպես էլ ջուր չի հայտնաբերում:
Դառնացած ու հոգնած բողոքում է.
- Մի՞թե .....
Մի կրոնավոր մահմեդական իրենց քաղաքի դատավորի մոտ ամբաստանում է մի օտարական քրիստոնյա քարոզչի: Սակայն քիչ անց դատավորին խնդրում է, որ այդ օտարականին չդատապարտեն և բանտ չնետեն, քանի որ չի կամենում, որ իր պատճառով որևէ մեկը տառապի: Դատավորն այդ խնդրանքը կատարում է: Մահմեդականը մոտենում է քրիստոնյային ու հարցնում.
-Ինչո՞ւ ես այդքան սիրում Քրիստոսին ու նրան Աստված համարելով միայն գոհություն ես հայտնում ու այլևս ոչինչ չես խնդրում…
Քրիստոնյան .....