
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչի՞ց է, որ իմ անձը փափագում է արցունքների, ինչպես որ հայրերն էին փափագում, սակայն դրանք չեն գալիս, իսկ միտքս ծանրանում է»: Ծերը նրան ասաց. «Իսրայելի որդիները հազիվ քառասուն տարի հետո մտան Ավետյաց երկիր, ուր բնակվելով՝ այլևս չվախեցան իրենց դեմ պատերազմողներից: Այդպես էլ Աստված կամենում է տխրեցնել մարդուն, որպեսզի այդպես մտնի կենդանության երկիր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Անապատում մի փուշ աճեց, խրոխտ կանգնեց ու ասաց.
- Ինչքան անարդար է կյանքը, ինչքան բնությունն իմ հանդեպ անարդար լինի, ինչքան հողն ու փոշին ինձ վրա լցնի, ջուրը ցամաքի, մեկ է, մինչև երկինք եմ բարձրանալու, կյանքի անարդարությունն ազդարարելու: Ինձ ո՛չ Աստված է հարկավոր, ո՛չ էլ հրեշտակ, որ ինձ պաշտպանի: Ով խոհեմ է, թող իմ սուր-սուր փշերից իրեն հեռու պահի:Այդ պահին մի ահռելի ստվեր ընկավ փշի վրա: Փուշը վեր նայեց, տեսավ դեպի իրեն նայող երկու մեծ չռած աչքեր .....
Մի մարդ առավոտյան շտապում է իր աշխատավայրը:
Գիշերը հորդառատ անձրև էր եկել և ճանապարհը քայլելով անցնելիս տեսնում է ջրափոս:
Նայում է շուրջբոլորը, նկատում, որ կարող է շրջանցել` անցնելով բլրի վրայով: Սակայն որոշում է ցատկել ջրափոսի վրայով, բայց ընկնում է ջրի մեջ:
Դժգոհում է, թե այս անձրևն ինչու եկավ, թե այս եղանակները շատ վատն են:
Հաջորդ օրը կրկին շտապում է իր աշխատանքին, բայց նախորդ օրվա պես գիշերն անձրև էր եկել և ջրափոսն ավելի մեծացել: .....
Մի չին ալքիմիկոս երկար տարիներ ջանում է գտնել անմահությունը: Եվ այսպես բազում օրեր անց մի կիսախավար ձեղնահարկում տարբեր նյութեր բաղադրելով փորձեր է կատարում:
Փոքր-ինչ անց ուրախությամբ գոչում է.
- Գտա՜, գտա՜, անմահության բաղադրությունը գտա:
Նրա մոտ են շտապում ջահերով զինված այլ ալքիմիկոսներ: Գյուտարարը ոգևորությամբ մի կավե ամանով լցված բաղադրությունը ցույց է տալիս մյուսներին, որոնք մեծ հետաքրքրությամբ իրենց ջահերը մոտեցնում են ընդհուպ .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Կրոնոսին և ասաց. «Ինձ խրատական խոսք ասա՛, հա՛յր»: Հայր Կրոնոսն ասաց նրան. «Երբ Եղիսեն գնաց այն սոմնացի կնոջ մոտ և իմացավ, որ նա ոչ մեկի հետ գործ չունի, կինը հղիացավ ու ծնեց Եղիսեի` իր մոտ գալու ժամանակ» (Դ Թագ. Դ 8-17): Եղբայրը նրան հարցրեց. «Ո՞րն է այդ խոսքի իմաստն ու զորությունը, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Երբ մարդն արթուն ու զգաստ է լինում, հեռու է պահում իրեն մարդկային խառնաշփոթից և հատում է իր կամքը, .....
Խավար էր, գիշեր: Մի կին` մոմը ձեռքին, մտավ գետնափոր մառանը: Մոմը դրեց մառանում գտնվող սեղանին ու սկսեց փնտրել ինչ-որ բան:
Ծառերի տերևների տակ թաքնված մի թիթեռ մառանի փոքրիկ բաց պատուհանից տեսավ լույսը ու շտապեց այնտեղ: Մոմի լույսի շուրջ սկսեց պտույտներ գործել, պարել ու ոգևորվել:
Ցանկացավ համբուրել մոմի լույսը, ավելի ջերմանալ լույսից այնքան, ինչքան կարող է, վայելել, բայց վառվեց կրակից, ցած ընկավ...
Խավարում դեգերող մի ուրիշ թիթեռ նկատեց .....
Ասում են` եգիպտացի երկու մարդ են լինում, մեկը դառնում է ճգնավոր, մյուսը` վարդապետ: Ճգնավորը պարզապես հավատում է Հիսուսին իբրև Փրկիչ ու Տեր` չիմանալով դրանից ավելին: Սակայն նրա հավատքն այնքան մեծ է լինում ու վստահությունն այնքան ամուր, որ Աստված նրան շնորհ է տալիս: Երբ ճգնավորն աղոթում է և ձեռք է տալիս որևէ իրի, այդ իրը սկսում է բողբոջել, ծաղկել:
Վարդապետը ստանում է բազմակողմանի աստվածաբանական կրթություն և շատ է զարմանում, երբ լսում է, որ .....
Վաղ առավոտյան` մթնշաղին, մի երիտասարդ իր հեծանիվն է կարգի բերում: Հիսուս մոտենում է նրան ու հարցնում.
- Այդ ի՞նչ ես անում.
Երիտասարդն առանց ուշադրություն դարձնելու պատասխանում է.
- Երեկ հանդիպեցի մի մարզիկի, ով ասաց, թե ինքը «ես»-ի վարպետ է, «ես»-ի մասնագետ, բարեհաջող կերպով մարդկանց «ես»-ն է մարզում ու ինձ մի լավ խորհուրդ տվեց, որ վաղ առավոտյան հեծանվով արագ գնամ-հասնեմ ուխտատեղի, ուր Սբ. Զատկի կապակցությամբ մեծ միջոցառում .....
Այս ծանր ժամանակներում, երբ հավատացյալ ժողովուրդը բացակայում է եկեղեցուց, նրանք, ովքեր ի սրտե ցանկանում են մասնակցել սուրբ արարողություններին, բայց ներկա իրավիճակից ելնելով՝ ստիպված են տանը մնալ, պետք է իմանան, որ Տիրոջ համար իրենք որպես մասնակիցներ են համարվում: Սրա մասին մեզ տեղեկացնում է Աբբա Դորոթեոս Գազացին՝ իր «Հոգեշահ ուսուցումներ» գրքում:
«Պատմեմ ձեզ սրա վերաբերյալ մի սքանչելիք, որ լսել եմ մի մեծ և պայծառատես ծերից: .....
Մի բարեպաշտ արհեստավոր աղոթում է, որպեսզի Երկնավոր Հայրն օգնի հանապազօրյա հացը վաստակելու: Աստված լսում է նրա աղոթքը: Եվ մի շինականի միջոցով գեղեցիկ հախճապակյա ափսեներ է որպես նվեր ուղարկում:
Բարեպաշտ մարդն ուրախանում է, այդ ափսեները շուկայում վաճառում և փոքրիկ գումար վաստակում, ետ դառնում տուն` գոհություն հայտնելով Աստծուն և որոշելով այդ գումարից մի փոքր էլ հատկացնել իրենց գյուղի եկեղեցու համար: Ճանապարհին ավազակներ են հայտնվում, .....
Մի անհավատ մասնագետ դուրս է գալիս շինարարական կազմակերպության գրասենյակից: Ճանապարհին հանդիպելով մի քահանայի, զարմացած ասում է.
- Իմ ներկայացրած այդքան բազմաթիվ գծագրություններից պատվիրատու տնօրենն ընտրեց մի մարդու առաջարկ, որի շենքի գծագիրն ամենավատն ու վտանգավորն է կառուցման համար: Եվ իմ ամբողջ աշխատանքն ու ջանքերն անվարձահատույց մնացին: Եթե Աստված կա, ինչո՞ւ այդ տնօրենը Աստծո կամքը չի կատարում, մանավանդ իրեն քրիստոնյա է անվանում, .....
Մի խաղամոլ ամեն առավոտ նստում է իր ավանակին և գնում եկեղեցի, աղոթում.
- Տե՛ր Աստված, երեկ կրկին մեղք գործեցի, ների՛ր ինձ:
Եթե անձամբ չես օգնում, ուղարկիր զորավոր մեկին, որպեսզի ինձ մի ուղի ցույց տա` այլևս խաղատուն չգնամ և իմ ժամանակն ու դրամն այնտեղ չվատնեմ:
Եվ ամեն անգամ եկեղեցուց դուրս գալիս անցնում է խաղատան մոտով, հետաքրքրասիրությունից դրդված նայում այդ կողմը, ներս մտնում և ամբողջ օրն այդտեղ անցկացնում:
Մի առավոտ էլ արթնանում է և .....
Մի ծեր գնում էր, և երկու հրեշտակներ` նրա հետ: Մի լեշի պատահելով` ծերը բռնեց քիթը, հրեշտակները` նույնպես: Եվ ծերի հարցին, թե` դուք է՞լ եք հոտ առնում, պատասխանեցին ծերին. «Ո՛չ, այլ հանուն քեզ արեցինք, մենք հոտ առնում ենք միայն մեղավորի հոգուց, որ հոտել է նրա մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հնդկական մի քաղաքի արվարձաններից մեկում սրնգահարը մեղմ հնչյունների ելևէջներով մի խորը փոսի մոտ նվագում է: Ծանր ռոքի սիրահար մի քանի երիտասարդ զինված երաժշտական գործիքներով հավաքվում են նրա շուրջը:
Նրանցից մեկը հարցնում է.
-Դու գիտե՞ս, թե ինչ է ռոք երաժշտությունը.
Սրնգահարը չի պատասխանում, այլ շարունակելով նվագել՝ զարմացած հայացքով նայում է նրանց:
Երիտասարդն այս անգամ հեգնանքով ասում է.
- Ահա ևս մի մարդ, որ հնամենի երաժիշտ է: Մենք .....
Մի գյուղացի պարկով լի ցորենն իջեցնում է ուսից, դնում իր անջրդի, անմշակ, մոլախոտով ծածկված վարելահողի եզրին և ասում.
- Գնամ լեռան ստորոտում գտնվող մատուռը, մի զորավոր աղոթք ասեմ, Աստված ինձ մի գութան ու երկու լծկան եզ ուղարկի, այս իմ արտը վարեմ, ցորենը ցանեմ:
Երբ աղոթքը վերջացնում է, գոհացած իր հավատքից և աղոթքից դուրս է գալիս մատուռից, անակնկալի է գալիս, հեռվից գոռգոռալով, վազելով, շտապում է դեպի իր հողատարածքը, ուր մի հրեշտակ պարկի ցորենը .....