
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի մարդ արագ մտնում է իր երկհարկանի տունը, դուռն ամուր փականներով կողպում, շտապում հյուրասենյակ, հանում մի թավշյա տոպրակ, շուռ տալիս սեղանի վրա, ուր զնգզնգոցով ոսկե դրամներ են լցվում: Մարդն անփութորեն սկսում է դրանք հաշվել, ապա կենտրոնանալով կրկին հաշվում է, հետո նորից դանդաղ հաշվում և ասում.
- Հաշվում եմ, հաշվում եմ, պակաս է... Հնարավոր չէ, որ ես սխալվեմ, բայց Աստված ինչպե՞ս կարող է սխալվել, չէ՞ որ ես երեսունհինգ ոսկի եմ խնդրել, բայց ինձ երեսունչորսն .....
Մի տղայի ծնողները հանձնեցին վանք, և որոշ ժամանակ անց եկան նրան տեսնելու, իսկ ծերը եղբայրներից մեկին ասաց, որ կանչեն փոքրիկին: Երբ տղան մոտեցավ աբբային, նա ասաց. «Քեզ ո՞վ կանչեց»: Ապա ապտակելով նրան՝ ասաց. «Գնա՛ քո խուցը»: Եվ տրտմեցին նրա ծնողները, սակայն քիչ անց ասացին նրան. «Հրամայի՛ր, որ փոքրիկը գա և տեսնենք նրան»: Եվ աբբան կանչեց եղբայրներից մեկին և ասաց նրան. «Կանչի՛ր փոքրիկին»: Երբ տղան մոտեցավ ծերին, նա ապտակեց .....
Կիթառահար երաժիշտը մի ամայի դաշտում մեն-մենակ նվագում է, հետո հայացքն ուղղում դեպի երկինքն ու երկիրը. ամեն ինչ անգույն է և գորշ... Իր երևակայությամբ պատկերացնում է այն վայրը, ուր ապրելը լիակատար իմաստավորված է համարում, որը լեցուն է երփներանգ գույների բազմազանությամբ և կյանքի մեղեդու ռիթմերի համաչափությամբ: Բայց հասնում է մի լաբիրինթոսի մոտ, որից այն կողմ տեսնում է իր պատկերացումների արքայությունը և ասում.
- Ի վերջո գտա երկնքի արքայության .....
Սկսնակ ջութակահարն անընդմեջ մի ստեղծագործություն է կատարում: Ինքնաբավ ու հեգնորեն ինքն իրեն ասում է.
- Տեսնենք, թե վաղը այդ ո՞վ է լինելու, որ մրցելու է ինձ հետ: Տե՛ր Աստված, իմ հույսը Դու ես, և ես վստահ եմ, որ ոչ ոք ինձանից լավ չի կարողանալու կատարել որևէ երաժշտական ստեղծագործություն: Այնուհետև սկսում է կրկին միևնույն երաժշտությունը ջութակով նվագել: Նկատում է Աստծո հրեշտակին՝ քիչ հեռու կանգնած: Ջութակահարը գոհունակությամբ ասում է.
- Եթե .....
Մի հրապարակախոս` ձեռքին ինչ-որ գիրք, աղոթելով վազում է լեռն ի վեր: Շնչակտուր հասնում է լեռան գագաթին, ուր մի հովիվ իր ոչխարներն է արածեցնում: Հարցնում է.
- Այստեղ Աստծուն չե՞ս տեսել:
Հովիվը զարմացած պատասխանում է.
- Մի հրեշտակ երկնքից իջավ ու ասաց, որ Աստված լեռան ստորոտում գտնվող դաշտում է: Իմ ոչխարներն արածեցնելուց հետո երեկոյան կիջնեմ այդ դաշտն Աստծուն տեսնելու:
Շնչակտուր եղած հրապարակախոսը դժգոհում է.
- Այդ հրեշտակն էլ ինձ ասաց, .....
Երանելի Սինկլիտիկոսն ասաց. «Սիրելինե՛ր, չենք կարող այս տեղ անհոգս լինել, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ովքեր կարծում են, թե կանգնած են, թո՛ղ զգուշանան, որ չընկնեն» (Ա Կորնթ. Ժ 12), քանզի անհայտ լողում ենք այս աշխարհի ծովի մեջ, ինչպես Գիրքն է երկիրը ծով կոչում: Իսկ ծովի կողմերը բազմազան են. մեկը քարքարոտ է, մյուսը՝ գազանաբնակ, երրորդը՝ խաղաղ: Արդ, մենք, որ մենակյացներ ենք, ծովի հանդարտ կողմում ենք, իսկ աշխարհականները գիշերով ընթանում .....
Ձյունառատ օր էր: Ռուսական գյուղում մի վանական մտնում է խաղալիքների խանութ և ասում.
- Կրկին ես եմ, մի տիկնիկ տվեք: Այդ երեխան ինձ է սպասում, գնում եմ մանկատուն:
Խոստացել եմ նրան, որ այսօր պիտի տիկնիկ նվիրեմ:
Խանութի աշխատողը զարմանում է.
- Բայց չէ՞ որ, արդեն երրորդ անգամ է, ինչ տիկնիկ եք տանում այդ աղջնակի համար:
Վանականը պատասխանում է.
- Առաջին անգամ ճանապարհին մի փայտահատ հանդիպեց և խնդրեց իր կացինը պահել, որպեսզի ինքը ծառի ճյուղերը .....
Մի նավ ծովի հուժկու ալիքների վրա տարուբերվում է: Անսանձ քամին ու կլանող ալիքները նավը քշում-տանում են դեպի մոտակա ժայռոտ ցամաքը: Մի նավաստի տախտակամածի վրա տագնապահար այս ու այն կողմ է վազում, այնուհետև իրեն նետում ալեկոծ ծովի ալիքների մեջ և ավելի տագնապահար օգնություն հայցում: Երբ մյուս նավաստիները նրան փրկում են ու կրկին նավը բարձրացնում, նրանցից մեկը հարցնում է, թե ինչու իրեն նետեց ծովը: Ամբողջովին թրջված ու ցրտից սարսռած մարդը պատասխանում .....
Մի մեծ մեղու բզզոցով պտտվում է սեղանին դրված շատ քիչ քանակությամբ անուշաբույր հյութով լցված շշի շուրջ: Մեղուն մեծ հիացմունքով նայում է ապակյա շշի հատակին մնացած հյութին և երկար դեգերելով գտնում շշի բերանը, փորձում ներս մտնել, սակայն չի կարողանում ու տխրում է` ասելով.
- Արարիչը ինչո՞ւ չի օգնում. չէ՞ որ բարի գործ եմ ուզում կատարել, հյութ եմ ուզում խմել, դրա նեկտարն եմ կամենում հավաքել և մարդկանց համար մեղր պատրաստել:
Բայց Արարիչը լռում .....
Հարցրին հայր Աղաթոնին, թե ո՞րն է ավելի կարևոր՝ մարմի՞նը տքնավարժել, թե՞ մտքերը հստակ պահել: Նա ասաց. «Մարդը նման է ծառի. մարմնի վաստակը նրա ոստերն են, իսկ պտուղը` մտքի մաքրությունն է, և տնկիի վրա գործադրված ամեն ջանք՝ հանուն պտղի է, քանզի գրված է. «Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվում և կրակն է գցվում (Մատթ. Է 19): Իսկ ճյուղերը պտուղը սնելու և պահելու համար են»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Մի տաղանդավոր, բայց աղքատ դերասանուհի ժամանակ առ ժամանակ բազմաթիվ նամակներ էր ստանում հանդիսատեսից և առավելապես մի մարդուց: Դերասանուհին ուշադրություն չէր դարձնում այդ նամակներին, որովհետև ամեն անգամ երկրպագուներից ստանալով նամակներ տխրում էր ու երազում, թե երբ կգա այն օրը, երբ ինքը կկարողանա դառնալ իրենց քաղաքի մեծագույն թատրոնի դերասանուհիներից մեկը, բայց ավաղ... այնտեղ միայն անվանի ու ունևոր մարդիկ էին գտնվում:
Մի ցրտաշունչ օր, .....
Մի թագավոր, երբեմն, իբրև հյուր, այցելում է բարեպաշտ մարդկանց: Եվ այդպիսի մի օր, երբ արքան շրջում էր քաղաքում, պատվիրանները պահող մի օրենսգետ անհամբեր ժամանակ առ ժամանակ մտնում է իր տուն և դուրս գալիս:
Երբ թագավորը մոտենում է, այդ պահին այս մարդն իր տանն է լինում, և թագավորին հյուրընկալում է նրա հարևանը, որը վաշխառու էր: Օրենսգետը, այդ ամենը տեսնելով, դուրս է գալիս ու դժգոհությամբ ասում.
- Թագավորն արդարացի չէ և մեղավորներին է այցելում ու .....
Ասում են, թե մի մռայլադեմ ասպետ, ով վերադարձել էր խաչակրաց արշավանքից իր հայրենի գերմանական գյուղը, ծնկի է գալիս իրենց գյուղի լճակի մոտ, նայում պարզկա ու կապուտակ լճակի մեջ արտացոլվող իր դիմագծերին ու ասում.
- Ո՞վ է այս մռայլ մարդը, որ լճակի միջից նայում է ինձ:
Տե՛ր Աստված, հոգիս խաղաղ չէ: Հասա իմ նպատակին, տեսա սուրբ քաղաքը, հաղթեցի թշնամուն և վերադարձա, սակայն կարծես ինքս ինձ չեմ գտնում ու չեմ հասկանում, թե ինչու եմ այսքան տկարանում:
Արագ .....
Ոմն եղբայր հայր Պիմենին ասաց. «Ես ուր էլ գնամ, հա՛յր, Աստծուց օգնություն կգտնեմ, քանի որ փորձով գիտեմ, որ հարաժամ օգնում է ինձ»: Ծերն ասաց նրան. «Ովքեր ձեռքին սուր ունեն՝ մարդ սպանելու համար, նրա՛նք էլ են Աստծուց օգնություն ստանում այս կյանքում: Դու դրանով մի՛ հպարտացիր, այլ ճգնի՛ր և հսկի՛ր, որ հավիտյան ապրես, քանզի բարի չէ հանգիստն ու մարմնական ուրախությունն այս կյանքում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Մի ուսանող՝ հուսահատ և վհատված, նստում է սաղարթախիտ անտառի ճամփեզրի քարին: Նույն արահետով մի քահանա է անցնում ու հարցնում, թե ինչո՞ւ ես տխուր և մտախոհ նստել այս մեկուսի վայրում:
Ուսանողը պատասխանում է.
- Ամեն ինչ շատ անորոշ է, առջևս ոչինչ չեմ տեսնում. մառախուղը, մեգը պատել է չորս կողմը և չի երևում, թե ճանապարհի սկիզբը և վերջը, և թե ի վերջո ուր է այն տանում..., թեև Աստծուն վստահում եմ և զգում, որ Իր կամքն է, որ այս արահետով գնամ:
Քահանան մխիթարում .....