Ուխտավորի ուղին քրիստոնյայի համար հնարավորություն է հոգեպես հարստանալու, վերանորոգվելու, վեր բարձրանալու առօրյա կյանքից և հոգսերից՝ մոտենալով այն սրբություններին, որ շաղախված են բազմադարյան աղոթքով: Մյուս ուղիներից տարբերվող այս ուղին անցնում է խոկման, աղոթքի և շարականների երգեցողությամբ: Եվ հենց այս ուղին՝ աղոթքի ճանապարհը, միասին անցնելու մեծ ցանկությամբ էլ հոկտեմբերի 11-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը՝ այս անգամ .....
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի սիրիահայերն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ սեպտեմբերի 25-ին մեկնեցին ուխտագնացության Արագածոտնի թեմի Սաղմոսավանք, Հովհաննավանք, Մուղնու Սբ. Գևորգ,Կարմրավոր Սբ. Աստվածածին և Սբ. Մարիանե եկեղեցիներ: Սիրիահայ ուխտավորների ճանապարհը կարևոր նպատակ ուներ. բոլոր սրբավայրերում նրանց աղոթքն աշխարհի .....
Հայի անկոտրուն ոգին դարերի պատմության իր շղթան անցավ խաչի ճանապարհով: Պատմության էջերից դասեր քաղելով՝ նա չի կարող մոռանալ, որ իր մեծ պարտությունների և կորուստների հետևանքը մշտապես եղել է անմիաբանությունն ու ներքին պառակտումները: Ուստի, երբ այդ ոգին միաբանվեց, չուշացավ նաև սպասելի պտուղը. 24 տարի առաջ սիրո միաբանության ոգուց ծնունդ առավ անկախությունը, և նա իր ուղին սկսեց ընթանալ ազատության դրոշը ձեռքին: Անկախության տոնը պարտավորեցնում .....
Ամեն մի հող սուրբ է իր տաճարներով: Աստվածատուր փոքրիկ մի հողակտոր կա աշխարհի երեսին, որ իր վրա կրում է հազարից ավելի եկեղեցիներ ու վանքեր: Այս սրբացված հողակտորն Արցախ աշխարհն է՝ հոգևոր տաճարների դարբնոցը: Այս սուրբ հողի վրա՝ Ամարաս ավանում, առաջին վանքն է հիմնել մեր առաջին հայրապետը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը, իսկ վանքի կառուցումն ավարտել է նրա թոռը՝ Գրիգորիսը՝ Արցախի առաջին եպիսկոպոսը: Նույն տեղում՝ Ամարասում, առաջին դպրոցն է բացել Սբ. Մեսրոպ .....
Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին
Էջմիածին, Էջմիածին:
Նրանց ուխտի ճանապարհը նաև այս շարականն էր զարդարել: Հուլիսի 23-ին, վաղ առավոտյան, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Սուրբ Անանիայի մատուռում «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին և ուխտի մեկնեցին Ծաղկաձորում .....
Հուլիսի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու և սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ քառասունհինգ սիրիահայեր ուխտի մեկնեցին Սևանավանք:
Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած այս սիրիահայերը սույն թվականի փետրվարի 15-ից առ այսօր ամեն ուրբաթ հաճախում են «ՀԱԼԷՊ» հայրենակցական .....
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքային ընտանիքը երեք տարի է ինչ համալրվել է մեր հայրենակիցներով՝ սիրիահայերով: Որպես համայնքի անդամներ՝ նկատելի է նրանց ակտիվ մասնակցությունը թե՛ եկեղեցական ծեսերին և արարողություններին, թե՛ եկեղեցական և ազգային տոներին, թե՛ ուխտագնացություններին և այլ համայնքային ծրագրերին:
Սբ. Թարգմանչաց տոնին` հունիսի 25-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ սիրիահայ .....
Հունիսի 14-ին ուխտավորների մի խումբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ ուխտի մեկնեցին Նորավանք և Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի: Այս ուխտավորներին համախմբել և բարեկամացրել էր տարեսկսզբյան ուխտագնացությունը: Նրանք Տեր Գրիգորի առաջնորդությամբ տարին սկսել էին Երուսաղեմ ուխտագնացությամբ՝ առիթ ունենալով Հիսուս Քրիստոսի ծնունդը նշել Տնօրինական սրբավայրերում, իրենց սրտից ու հուգուց .....
Հայ ուխտավորը մտորելու առիթ է ունենում, երբ անցնում է մի ճանապարհով, որով դարեր առաջ առաջին անգամ հայ ուխտավորները, հավատքով ու աղոթքով հաղթահարելով դժվարանցելի ուղին, հավատքով ու աղոթքով շաղաղված վեր են հառել դեպի երկինք նայող հավատքի տաճարը: Պտղաբեր նրանց ուղին հավատաբույր և աղոթաբույր զարմանահրաշ մի ժառանգություն է թողել հաջորդ դարերի ուխտավորների համար:
Այսօր նույն այդ ճանապարհով շատ ավելի հեշտությամբ է անցնում հայ ուխտավորը, .....
«Քա՛վ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Խաչից բացի ուրիշ բանով պարծենամ» (Գաղատացիներ 6:14), Պողոս առաքյալի այս խոսքերը մեջբերելով՝ պատարագիչ քահանան անդրադարձավ «Սուրբ Խաչի երևման» տոնին, նաև Սբ. Կիպրիանոսի դարձի հետ կապված հետևյալ խոսքերին՝ եթե Խաչը այսքան զորավոր է, ապա Խաչյալը որքան զորավոր է: Ապա նշեց՝ ասելով. «Քրիստոս Իր խաչելությամբ հաղթեց չարին՝ փրկություն շնորհելով ողջ աշխարհին: Խաչի երևումով Աստված հիշեցնում .....
Երբ նպատակը ճանապարհ է ընկնում այն հասնում է իր հանգրվանին, քանզի նպատակն ուղղորդողը` իրագործման այն մեծ ուժն ու հավատն է, որն անգամ մեծ դեգերումներից, միևնույն է ափ է հասցնում: Աստծո հանդեպ հավատարմության և ինքնանվիրաբերման ապացույցը նաև ուխտավոր լինելու առաքելությունն է, որը ճանապարհ գնալու իրավունքը ստանում է հենց Բարձրյալից: .....
Գիշեր է: Դեռ չէր հասցրել նույնիսկ արևը դուրս գալ, բայց մենք արդեն դուրս ենք եկել տանից և մեր քայլերն արագացնելով ուզում ենք վայրկյան առաջ հասնել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու բակ, որտեղ ունենք բազմաթիվ հարազատներ, ընկերներ` մի ողջ միություն մեզ սպասող:
Ճանապարհը լուսավորում է լուսնի լույսը, սառած ձեռքերը շփում ենք իրար տաքացնելու հույսով և այդ շփմանը համահունչ մեր ոտքերն են առաջ գնում և ... մենք ճիշտ ժամին ճիշտ տեղում ենք : Կիսաքուն, .....
Սուրբ հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնի օրը մի խումբ ուխտավորներ «Տերունական» և ճանապարհից առաջ աղոթքներն ասելուց հետո մեկնեցին միջնադարում չորս գլխավոր աթոռներից մեկը հանդիսացող ուխտավայրը: Նրանք՝ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն էին, որ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ մեկնեցին Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի:
Եկեղեցում ուխտավորները մասնակցեցին գիշերային և առավոտյան ժամերգությանը: Նրանց .....
Լսի՛ր ինձ, նախքան ես կդիմեմ քեզ, ո՜վ միակ հզոր.
Փրկի՛ր ինձ, գթա՜, լսի՛ր, ողորմա՜ծ,
Մարդասե՛ր եղիր իմ հանդեպ, ներո՜ղ,
Խնայո՛ղ եղիր, ո՜վ երկայնամիտ,
Պաշպանի՛ր, հզո՜ր, օգնի՛ր, ապավե՜ն,
Ազատի՛ր, կարո՜ղ, կյա՛նք տուր, կենարա՜ր,
Նորոգի՛ր, վսե՜մ, լուսավորի՛ր, վե՜հ:
Ճանապարհին հնչող «Ի խորոց սրտի խոսքն Աստծո հետ» միացել էր ուխտավորի աղոթքին՝ ճանապարհ հարթելով խոհի և զղջման: Անգամ բնությունը իր ոսկեվառ և բազմերանգ գույներով, ժայռերի լուռ .....