Ընտանիքներին
Բազմաթիվ հոգսերի պատճառով մարդը մոռանում է Աստծուն
- Հա՛յր, իսկ մի՞շտ է, որ հոգսը մարդուն հեռացնում է Աստծուց: - Լսի՛ր, թե քեզ ինչ կասեմ. երբ հայրը մոտենում է խաղով տարված երեխային ու քնքշորեն շոյում նրա գլուխը, ապա վերջինս, խաղով տարված լինելով, նույնիսկ չի էլ նկատում դա: Նա հայրական փաղաքշանքը կնկատի [այն ժամանակ], երբ մի փոքր կտրվի խաղից: Այդպես էլ մենք, որևէ հոգսով զբաղված լինելով, չենք կարողանում Աստծո սերը զգալ: Չենք զգում այն, ինչ Աստված տալիս է մեզ: Ուշադիր եղի՛ր, թանկագին ուժերդ զուր .....
Նյարդերը թաքնված եսասիրություն են, մաս 2-րդ
Մեր յուրաքանչյուր գործողություն իր մեջ կա՛մ խոնարհություն է պարունակում, կա՛մ՝ եսասիրություն: Լավ է, որ ամեն ինչում խոնարհություն լինի, որևէ փոքր բանից սկսել և խոնարհությամբ ու բնական կերպով անել դա, իսկ հետո աստիճանաբար ընդլայնել գործողությունների շրջանակը: Չեմ ասում, որ հանգստանաք, թուլանաք, ոչ էլ ներշնչում եմ, որ պետք չէ ոչինչ անել: Միայն ասում եմ, որ պետք չէ հույսը դնել այն բարի գործերի վրա, որ անում ենք, և ասում եմ, որ պետք է դրանք ճիշտ .....
Նյարդերը թաքնված եսասիրություն են, մաս 1-ին
Մի մարդ Հայր Պաիսիոսին ասաց. - Ես ողջ օրը քնում եմ: Ծերն ի պատասխան ասաց. - Սարսափելի չէ, քանի դեռ քնած ես՝ մեղք չես գործում: Ի՞նչ մարդիկ են այդ սրբերը, նույնիսկ սխալները, մեղքերն ու ցնորամտություններն են բարի մտքի վերածում, երբ դրանք բաց ենք անում նրանց առջև, որովհետև խոնարհ են: Խոնարհությունը նրանց հնարավորություն է տալիս ամեն ինչին գեղեցիկ տեսանկյունից նայել, գլուխը խոնարհել և իրենց մեզ պես ամբարտավան չպահել ու ասել. - Լսի՛ր, թե քեզ .....
Գնոստիկության թպրտացող ոգին, անտրոպոսոֆիա և վալդորֆյան մանկավարժություն
«Յուրաքանչյուր աստվածացման ճանապարհի գիտելիք կամ ճանաչողություն, որը հայտնված չէ Քրիստոսով և հիմնված չէ Քրիստոսի դավանության վրա, սատանայից է»։ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան («Ես եմ ճանապարհը. Քրիստոնեության և յոգայի, թեոսոֆիայի, անտրոպոսոֆիայի աստվածճանաչողական համակարգերի ընդհանուր ուրվագծեր և քննական-համեմատական տեսություն» գրքից։ Գանձասար, 1995թ.)   Այս հոդվածում ցանկանում ենք ներկայացնել վալդորֆյան մանկավարժության .....
Միանգամից շատ գործ չձեռնարկենք
Մարդիկ այսօր պարզ կյանքով չեն ապրում: Այդ պատճառով էլ նրանց ուշադրությունը շատ է շեղվում: Նրանք միանգամից շատ բան են ձեռնարկում և թաղվում են բազմաթիվ հոգսերի մեջ: Իսկ ես նախ մեկ կամ երկու գործ եմ ավարտում և հետո միայն սկսում եմ ուրիշ գործերի մասին մտածել: Երբեք միանգամից շատ գործ չեմ ձեռնարկում: Այժմ ինչ-որ մի բանի մասին եմ մտածում: Առաջինն ավարտելով՝ կսկսեմ երկրորդի մասին մտածել: Որովհետև եթե առաջինը չավարտած, երկրորդը սկսեմ՝ հանգիստ չեմ .....
Մի՛ դատիր
Երբ այգեպանը նկատում է ծառերի վրա չորացած ճյուղերը, դրանք կտրում է, որպեսզի ծառերն ավելի առողջ ու ծաղկուն, բերքառատ դառնան: Նա չի կտրում ծառերը, այլ միայն չոր ճյուղերը: Երբ բարեխիղճ բժիշկը տեսնում է հիվանդ մարդուն, ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի հիվանդն առողջանա: Նա ոչ թե դատում, դատապարտում է հիվանդին, այլ ձեռնամուխ է լինում օգնել, բժշկել: Երբ մարդ տեսնում է որևէ մեկի սխալը, մեղքը, անհրաժեշտ է այդպիսի մոտեցում ցուցաբերել, բայց կարող ենք արձանագրել, .....
Պարզեցրեք ձեր կյանքը
«Ի՜նչ բախտավոր են նրանք, որ պալատներում են ապրում ու բոլոր բարիքները վայելում»,- ասում են այս աշխարհի մարդիկ: Սակայն երանելի են նրանք, ում հաջողվել է իրենց կյանքը պարզեցնել, ազատվել աշխարհիկ կատարելագործման սեղմօղակից՝ այն բազմաթիվ հարմարություններից, որ հավասարազոր են բազմաթիվ դժվարությունների, և ներկայիս դարաշրջանի սարսափելի հոգեկան տագնապից: Մարդը տանջվում է, եթե չի պարզեցնում իր կյանքը: Իսկ պարզեցնելով՝ ազատվում է նաև այդ հոգեկան .....
Առողջության գրավականը
Այս երկրային ուղեծրից ներս ծնված յուրաքանչյուր հողեղեն էակ բախվում է մի անհերքելի, երբեմն բարձրաբերձ պատնեշի, որն անվանում ենք հիվանդություն: Այն երբեմն իր ձևախեղված վրձնով աղավաղում է անհատի հոգու հայելու երազանքների պատկերն ու ծրագրերը: Բազմաթիվ են մեկնաբանություններն ու բացատրություններն այս իրողության շուրջ, որը հաճախ մարդու մեջքին իջեցնում է տառապանքի ու ցավի ծանրոցը, որին երբեմն չդիմանալով՝ մարդ էակը դառնությամբ է լցվում և անհավասար .....
Շքեղությունը սպանում է վանականներին
- Հա՛յր, իսկ վանքն ի՞նչ աստիճանի կարելի է զարդարել: - Մեր օրերում որքան ամեն ինչ պարզ լինի, այնքան ավելի լավ, որովհետև այժմ Բյուզանդիայում չենք ապրում: - Օրինակ՝ պատկերակալը, ի՞նչ զարդանկար պետք է ընտրել դրա համար: - Իհա՛րկե վանական: Ուրիշ էլ ի՞նչ: Թող ամեն ինչ հնարավորինս պարզ ու համեստ լինի: Երանելի Պախոմիոսը (1) թեքեց վանքի սյունը, որպեսզի մարդիկ իր ձեռքի գործով չհիանան: Հիշո՞ւմ եք այդ դեպքը: Իր մենաստանում Երանելին մեծ ջանքերի շնորհիվ .....
Դիակիզում
Հայ ժողովուրդը մահացած մարմնի նկատմամբ վերաբերմունքի ի՞նչ փուլեր է անցել մինչև թաղման կարգը որդեգրելը: Պեղումները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի մոտ ավելի շատ տարածված է եղել հողի մեջ թաղումը, իսկ դիակիզումն ամենայն հավանականությամբ չի գործածվել, քանի որ այդ պարագայում պիտի լինեին համապատասխան մոխրային կուտակումներ, որպիսիք չեն հայտնաբերվել: Հրեաների մոտ, ի տարբերություն հայերի, կիրառվել է և՛ թաղումը հողի մեջ, ինչպես նաև թաղումը քարանձավում` .....
Հաղորդակցություն դժոխքին
Լեհաստանի կաթոլիկ եպիսկոպոսները Հելոուինը դատապարտող դիրք են գրավել, ասելով, որ այն հեթանոսական տոն է՝ իր սատանայական էությամբ երեխաների համար վտանգավոր, և դիմել են հավատացյալներին՝ կոչ անելով հրաժարվել դրանից: Օրինակ՝ արքեպիսկոպոս Անջեյ Ձիեգան հովվական ուղերձ է հղել իր թեմի քրիստոնյաներին, որում ասվում է, որ Հելոուինի զվարճանքների ետևում քրիստոնեկան կյանքը քայքայելու նպատակ է թաքնված: Հելոուինն իրենից մի շարք հնարքներ է ներկայացնում՝ .....
Մարդկանց սրտերն էլ են պողպատից դարձել
Մարդկային հարմարությունները բոլոր սահմաններն անցել են և այդ պատճառով էլ դժվարությունների են վերածվել: Բազմապատվել են մեքենաները՝ բազմապատկվել են հոգսերը: Մեքենաներն ու երկաթի կտորներն արդեն իրենք են մարդուն թելադրում՝ հենց իրեն մեքենայի վերածելով: Այդ պատճառով էլ մարդկանց սրտերը պողպատյա են դարձել: Ներկայումս գոյություն ունեցող բոլոր տեխնիկական միջոցների առկայության դեպքում մարդու խիղճն անմշակ է մնացել: Հնում մարդիկ կենդանիների .....
Մարդիկ կորցրել են համբերությունը
- Հա՛յր, ինչո՞ւ այսօր համբերություն չունենք: - Այն, ինչ այսօր է տեղի ունենում՝ մարդկանց օգուտ չի բերում: Նախկինում և՛ կյանքն էր խաղաղ, և՛ մարդիկ էին խաղաղ, շատ տոկուն էին ու համբերատար: Այսօր աշխարհ մտած այդ շտապողականությունը մարդկանց անհամբեր է դարձրել: Նախկինում մարդը գիտեր, որ հունիսի վերջից է սկսելու ուտել լոլիկ: Նրա մտքով էլ չէր անցնում ժամանակից շուտ լոլիկ ուտել: Մարդիկ մինչև օգոստոս սպասում էին, որպեսզի ձմերուկ ուտեն, գիտեին երբ .....
Երեխաների ամենամեծ Պաշտպանը
Քրիստոնյա ծնողների համար հստակ է այն, որ իրենց գորովագութ սիրո և պաշտպանության կողքին իրենց երեխաների ամենամեծ պաշտպանն ու պահապանն Արարիչ Տերն է: Ուստի դեռ փոքրուց նրանք իրենց երեխաներին սնում և մեծացնում են Երկնավոր Հոր սիրով և խոսքով, այսինքն՝ երեխաների մտավոր և ֆիզիկական ուժերի զարգացմանը զուգահեռ չեն մոռանում նաև նրանց հոգու և հոգևոր կյանքի մասին: Նրանց համար սուրբ պարտականություն է երեխաներին քրիստոնեական ոգով դաստիարակելը՝ .....
Ծնողական անեծքը մեծ ազդեցություն ունի
Իմացեք, որ ծնողի անեծքը կամ նույնիսկ (ուղղակի) վրդովմունքն ուժեղ ազդեցություն ունի: Եվ եթե նույնիսկ ծնողները չեն անիծել իրենց զավակներին, այլ ուղղակի զայրացել են նրանց պատճառով, ապա վերջիններս մի լուսավոր օր չեն ունենում այլևս, նրանց ողջ կյանքը տառապանք է դառնում: Հետագայում այդպիսի երեխաները շատ են տառապում իրենց ողջ երկրային կյանքի ընթացքում: Մյուս կայնքում, իհարկե, ավելի հեշտ է լինում նրանց համար, քանի որ իրենց տառապանքներով վճարում .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․