Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն մենակյաց` անունը Եղիաս, հույժ սիրեց կուսությունը և ասում էր. «Լավ է իմ մարմնի անդամներից մեկը կորցնեմ, քան իմ կուսությունը»: Նա երկու վանք շինեց. մեկը քաղաքում, մյուսը` անապատում: Եղբայրներին հավաքեց անապատում, իսկ կույսերին՝ քաղաքում, և հոգում էր նրանց կարիքների մասին, ինչպես նաև՝ պար­տեզների ու ջրհորների: Սակայն սատանան խռովություններ գցեց եղ­բայրների մեջ, և սրանք վիճաբանեցին միմյանց հետ: Նրանց թիվը հինգ հարյուր էր, իսկ կույսերինը` .....
Ժուժկալության մասին
Հայր Իսահակն ասաց. «Մի եղբոր տեսա, որ ցորեն էր հնձում և կամեցավ այդ ցորենից մի հասկ ուտել: Դիմելով ցորենի տիրոջն` ասաց. «Թույլ կտա՞ս սրանից մի հասկ ուտել»: Իսկ տերը, երբ լսեց հարցը, զարմացավ և ասաց. «Ցորենը քոնն է, ինձ ինչո՞ւ ես հարց­նում»: Ահա այս աստիճան հնազանդությամբ էր ճգնում այդ երանելի եղբայրը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Մովսեսին և ասաց. «Ի՞նչ պետք է անի մարդ, երբ փորձություններ են գալիս նրա վրա, կամ երբ թշնա­մին իր խորհուրդներն է բերում նրա մտքում»: Ծերը նրան ասաց. «Պետք է ընկնել Աստծո առջև և լաց լինել, որպեսզի օգնի և փրկի իրեն: Եթե այս անի, արագորեն հանգիստ կգտնի, եթե զղջումով և իմաստությամբ աղոթի, ինչպես որ գրված է. «Չվախեցա ես նրանց բյուրավոր զորքերից» (Սաղմ. Գ 7), նաև` «Ինձ ի՞նչ կանի մարդը, քա­ նի որ դու ինձ հետ ես, .....
Կատարյալ առաքինության մասին
Կրոնավորներից մեկը խնդրեց եպիսկոպոսին՝ մենակյաց Թեո­փիլոսին, մեկնել առաքյալի խոսքը, որ ասում է. «Գնե՛ք ժամանակը, քանզի օրերը չար են» (Եփես. Ե 16): Ծերն ասաց. «Բնութագրումն իսկ (օրերը չար են) բացահայտում է այդ խոսքի զորությունն ու օգտակա­րությունը: Հիրավի դա այսպես է. հասավ քեզ վրա արհամարհանքնե­րի ժամանակը` գնի՛ր ժամանակը պատկառանքով, խոնարհությամբ և երկայնամտությամբ, և շահ կլինի քո հոգուն: Դարձյալ. հասավ անար­գության ժամանակը, .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Հայր Պողոս Պարզամիտն ասաց. «Իմ աշակերտն ընկավ մեղքե­րի մեջ և դրանց մեջ էլ մեռավ: Ես Տիրոջն աղաչեցի ցույց տալ նրան, և ահա տեսա նրան անլույս խավարի մեջ և անշարժ` ինչպես քար, և հիշեցի Տիրոջ խոսքը, որ ասում է. «Կապե՛ք դրա ձեռքերն ու ոտքերը» (Մատթ. ԻԲ, 13): Եվ ուշքի եկա, իմ ծերությունը տվեցի պահքերի ու արտասուքների և բարեխոս բռնեցի սուրբ Աստվածածնին: Եվ երևաց ինձ սուրբ Կույսը և ասաց. «Մի՛ տրտմիր, ես նրան ուղարկեցի քո առ­ջև»: Եվ աշակերտս .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Ոմն եղբայր գնաց Եգիպտոս՝ վուշ գնելու, և գնեց այն մի այ­րի կնոջից. և երբ այն այրին վուշը տալիս էր եղբորը, հոգոց հանեց և ասաց նրան. «Աստվա՛ծ ուղարկեց քեզ, եղբա՛յր, կերակրելու իմ որբերին»: Երբ եղբայրը լսեց այս, ուրախացավ և վուշի գնի կրկնակին տվեց, և գոհացավ Աստծուց՝ որբերին իրեն հայտնելու համար, որոնց՝ իբրև կարոտյալ եղբայրների, արժանացավ տալու անհրաժեշտը:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Խոնարհության մասին
Հարցրին ծերին, թե լա՞վ բան է օտարությունը: Պատասխանեց. «Այո՛, լավ է. ահավասիկ մի եկեղեցում սեր էին ճաշակում եղբայրնե­րը (ագապե), և այնտեղ մի օտար կար, որին դուրս հանեցին, սակայն խղճմտանք զգալով՝ դարձյալ ետ կանչեցին և այնուհետև նրան հարց­րին. «Ի՞նչ ապրումներ ունեցար հեռանալիս և վերադառնալիս»: Եվ նա ասաց. «Ես ինձ շուն եմ համարում. եթե վռնդում են, գնում եմ, և երբ կանչում են, գալիս եմ»: Եվ եղբայրներն ազդվեցին նրա խոնար­հությունից»:   «Սուրբ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց նրան. «Հա՛յր, ինձ խո՛սք ասա»: Ծերը նրան ասաց. «Քանի դեռ հուրը բորբոքվում է կաթսայի տակ, նրան չեն կարող մոտենալ ճանճեր, մժեղներ կամ ինչ­ որ սողուն, իսկ երբ հովանա, այնժամ հավաքված ճանճերն ու մնա­ցածները կլցվեն մեջը: Այսպես էլ կրոնավորն է. քանի դեռ աստվածա­յին գործերի ջերմությունն ունի իր սրտում, թշնամին չի կարող նրան տապալել, իսկ երբ այն պակասի հոգուց, զանազան ախտեր կտիրեն, և կկորի մարդը: Դրա .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Աբբա Հովհաննեսը հարցրեց աբբա Սիսոյին և ասաց. «Քա­նի՞ տարի է անհրաժեշտ, որպեսզի մարդը ազատվի ախտերից»: Ծերն ասաց նրան. «Տարինե՞րն ես ուզում իմանալ»: «Այո՛»,– ասաց աբբա Հովհաննեսը: Ծերն ասաց. «Երբ քեզ վրա ախտեր գան, իսկույն կտրի՛ր­հեռացրո՛ւ քեզանից, որպեսզի երկար մնալով քո մեջ` կորստ­յան չտանեն քեզ»: Ասաց դարձյալ. «Վա՜յ այն մարդուն, որի անունն ավելի է, քան գործը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Արիության և համբերության մասին
Հայր Իսիդորեն ասաց. «Սրբերի իմաստությունն ա՛յս է, որ ճա­նաչեն Աստծո կամքը: Մարդ ամեն ինչ հաղթահարում է իր համբե­րությամբ, որովհետև հնազանդվում է ճշմարտությանը, և որովհետև մարդը Աստծո պատկերն է: Դրա համար էլ դիվական է իր կամքին հետևելը և իր հաճույքների մասին խորհելը, չհնազանդվելն ու չհե­տևելը Աստծո օրենքներին: Արդ, հիմա՛ է Աստծուն ծառայելու ժամա­նակը, և ահա՛ փրկության օրը, երբ վշտեր կան: Եվ ովքեր օրենքներով են ընթանում և համբերությամբ` .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Աբբա Կրոնիոսը պատմեց մեզ և ասաց. «Իմ վարդապետից փա­խա և գնացի­ հասա այնտեղ, ուր նստում էին Մակարիոսը և սուրբ Անտոնի աշակերտ Մանգիսը: Այնտեղ հանդիպեցի նաև Եվագրոս մե­նակյացին, եկավ նաև Պաքմոն անունով մեկը, որը լեռան մյուս կող­մում էր նստում և յոթանասուն տարեկան էր: Այդ ժամանակ եկավ մի ծեր, ընկավ ծերերի ոտքերը և ասաց. «Դառնության դևն ինձ հար­վածեց և ինձ նեղում է կանանց ցանկությամբ. այսպես մահու չափ նեղում է ինձ գիշեր ու ցերեկ»: .....
Հաջորդ թիվը
Տագնապած և վհատված աշակերտը հարցնում է վանահորը. - Հա՛յր Սուրբ, արդեն վեց անգամ սայթաքեցի և մեղքի մեջ ընկա, ի՞նչ է լինելու իմ վերջը… Վանահայրը ձեռնափայտով հողի վրա հերթով թվերն է գրում՝ մեկից մինչև վեցը, այնուհետև հարցնում. - Իսկ սրանից հետո ո՞ր թիվն է հաջորդում: Աշակերտը պատասխանում է. - Հաջորդում է յոթ թիվը: Վանահայրն ասում է. - Ուրեմն, ինչպես թվերն են անվերջ միմյանց հաջորդում, քանի անգամ ընկնես, վե՛ր կաց և ապաշխարությամբ .....
Ժուժկալության մասին
Հայր Իսիդորոս քահանայի մասին ասում էին, թե նրա մոտ եկավ մի եղբայր և հրավիրեց նրան սիրո ճաշի: Ծերը չկամեցավ գնալ, այլ ասաց նրան. «Ադամը կերակուրից հաղթվեց և ընկավ դրախտից»: Եղբայն ասաց. «Դու և՞ս երկնչում ես կերակուրներից և խցից ելնե­լուց, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ինչո՞ւ չվախենամ, որդյա՛կ, մի՞թե դևը որպես մռնչացող առյուծ չի շրջում և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա և կորստյան մատնի»: Եվ բազմիցս ասում էր. «Եթե մեկն իրեն տա ճաշկերույթների .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Պատմեց հայր Մակարիոսը, թե. «Մի անգամ անապատում քայ­լում էի, երբ մարդու մի չորացած գանգ գտա և նստելով նրա մոտ՝ հարցրի նրան. «Ո՞վ ես դու»: Իսկ նա պատասխանեց ինձ և ասաց. «Ես հեթանոսների կուռքերի քահանայապետն էի, իսկ դու հոգևոր հայր Մակարիոսն ես: Երբ դու աղոթում ես հոգիների համար, որ դժոխքում են, նրանք փոքր­ինչ հանգիստ և մխիթարություն են առնում»: Ես նրան հարցրի. «Ինչպիսի՞ն է այդ մխիթարությունը և իսկ ինչպիսի՞ն են տանջանքները»: .....
Հանդարտության մասին
Ծերն ասաց. «Եթե մեկը կամենում է հանդարտվել, պետք է կա՛մ անապատում բնակվի, կա՛մ բազում եղբայրների միաբանության մեջ, որովհետև եթե որևէ բնակավայրին մոտ բնակվի, բազում հոգսեր ու խռովքներ կպատահեն նրան: Եվ եթե մեկն այնտեղ հյուր գա, ակամա ստիպված կլինի ընդունել նրան, քանզի չկա մեկ այլ տեղ, որտեղ նա կարող է հանգստանալ: Իսկ եթե այդ տեղն ընդարձակ լինի, թեկուզ և չընդունի նրան, միտքը չի դատապարտի նրան, քանզի մեկ այլ տեղ կարող է հանգիստ գտնել նա: Այսպես .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․