
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոմն մեծ ծերի մոտ` Թեբայիդ, բերին մի դիվահարի և աղաչեցին նրան, որ դևը հանի, իսկ ծերը չէր կամենում: Երբ բազմիցս աղաչեցին նրան, գթաց ծերը և դևին ասաց. «Դո՛ւրս եկ Աստծո արարածի միջից»: Եվ դևն ասաց. «Ես դուրս կգամ, սակայն քեզ մի բան հարցնեմ. ի՞նչ է գրված Ավետարանում` ովքե՞ր են այծերը և ովքե՞ր` ոչխարները»: Եվ ծերն ասաց. «Այծը ես եմ, իսկ ոչխարներին՝ Աստված գիտե, թե ովքեր են»: Եվ դևը լսելով` բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ահա քո .....
Հայր Կասիանեն մեզ պատմեց ոմն անապատաբնակ ծերի մասին, թե Աստծուց շնորհ խնդրեց, որպեսզի երբեք չնիրհի աղոթքի ժամին: Ստացավ խնդրածը, սակայն եթե աշխարհիկ խոսք էր մեջտեղ գալիս, անհապաղ ննջում էր և չէր թողնում, որ իր լսելիքը դատարկամիտ խոսք մտնի: Այս ծերն ասում էր, թե դևերը պատրաստ են աղոթքների մեջ ստախոսություն գցել, իսկ դա հոգևոր վարդապետության թշնամին է և հալածողը: Ասաց և այսպիսի օրինակ բերեց. «Մի անգամ ես հոգեշահ բաներ էի խոսում .....
Մի ժամանակ մեր Քրիստոս Աստծո քաղաք Երուսաղեմի արքեպիսկոպոս եղավ Ամովս անունով մեկը: Եվ այս Ամովսը սատանայի ներգործությամբ կրոնավորատյաց էր, թեև ինքն էլ սուրբ սքեմ էր հագած, որին անարժան գտնվեց: Աստծո թողտվությամբ ոմն կրոնավոր ընկավ փորձության մեջ, և այս Ամովսը, հավելումն այլևայլ պատիժների, մերկացրեց կրոնավորին հրեշտակային զգեստից` փոխարենը հագցնելով խոզի, և այս տեսքով հանեց նրան քաղաքի փողոցները: Այդ գիշեր երևաց նրան սուրբ Հովհաննես .....
Ասաց դարձյալ. «Բոլոր ճգնությունների սկիզբը առանձնակեցությունն է, երբ մեկը միայնակ, թողնելով իր բնակության վայրը, փախչում է և այլ վայր գնում: Այդպիսինին անհրաժեշտ է իր հետ ընկեր ունենալ հավատը, հույսը, սերը և հաստատուն սիրտը և կամքի մեջ ամուր լինել: Որովհետև այդ ժամանակ ամեն կողմից նրան կշրջապատեն պատերազմներ և բազմօրինակ վշտեր կբերեն միտքը և կվախեցնեն` ասելով. «Կընկնես փորձությունների, աղքատության և հիվանդությունների մեջ և .....
Ոմն եղբայր ծերին ասաց. «Ճանապարհակից եղա մի կնոջ և կամեցա խառնակվել նրա հետ, սակայն երկյուղեցի Աստծուց: Բայց սիրտս չի ամոքվում, քանզի պղծեցի իմ խորհուրդները»: Ծերն ասաց. «Մի վանական վանքի գործերով գնաց մի գյուղ և հինգ տարի պատերազմելով պիղծ խորհուրդների դեմ` հաղթեց և մնաց անարատ: Վանք գալով՝ պատմեց վանահորը, թե ընկավ պոռնկության մեջ: Եվ հայրը նրան ասաց. «Մի՛ ստիր, որդյա՛կ, քանզի հինգ պսակ տեսա քո գլխին (քանզի հայրը տեսանող էր): .....
Ոմն ծերի մոտ բնակվում էր մի ծույլ եղբայր: Սա, տեսնելով ծերին շաբաթը մեկ անգամ ուտելիս, մի օր ասաց նրան. «Աբբա՛, ոմանք ասում են, թե առավել ժուժկալությունը մարդուն ամբարտավան է դարձնում»: Ծերը նրան ասաց. «Որդյա՛կ, իսկ եթե հեղգությամբ է գալիս խոնարհությունը, ուրեմն գնանք կանանց մոտ, ուտենք և արբենք: Վա՜յ մեզ, որ ծաղրվում ենք ու չենք իմանում, չենք լսում Դավթի ասածն առ Աստված, թե. «Տե՛ս իմ խոնարհությունն ու տառապանքը, և թողությո՛ւն .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանզի իմ խորհուրդներն ինձ խռովքի են մատնում, չեն թողնում ինձ մեղքերիցս ձերբազատվել և դրդում են ինձ քննելու ընկերոջս հանցանքները»: Ծերը նրան ասաց. «Մի ծեր կար, որ նստում էր իր սենյակում, իսկ նրա աշակերտը նստում էր նրանից հեռու՝ մեկ այլ խցում: Երբ նա գնում էր ծերին տեսնելու, նրան գտնում էր լացի ու արտասուքի մեջ: Մի անգամ աշակերտը նրան հարցրեց. «Ինչո՞ւ ես միշտ ողբում, հա՛յր»: .....
Ասաց դարձյալ. «Ինչպես լոգարանի դուռն են արագ բացում և փակում, որպեսզի ներսում պահեն գոլորշին, այդպես և կրոնավորի անձն է` եթե շատ խոսի, թեկուզ և լավ խոսի, իր ներքին ջերմությունը կհանգցնի, քանզի բոլորից լավը լռությունն է, որովհետև նա է իմաստության մայրը և բազում գիտությունների գանձարանը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հայր Մակարիոսն ասաց հայր Զաքարիային. «Ասա՛ ինձ, հայր, և ուսուցանի՛ր ինձ կրոնավորության գործը»: Հայր Զաքարիան պատասխանեց և ասաց. «Եվ այդ դո՞ւ ես ինձ հարցնում»: Մակարիոսն ասաց նրան. «Ես հավատում և վստահում եմ քեզ, ո՜վ որդյակ Զաքարիա. մի բան կա, որ ճմլում է սիրտն իմ և ստիպում է հարցնել քեզ»: Զաքարիան նրան ասաց. «Ես այսպես եմ կարծում, հայր, որ ամեն գործի մեջ իր անձը բռնադատելն է մեծ կրոնավորությունը»:
«Սուրբ .....
Ոմն ծեր բնակվում էր խցում և այսպիսի կանոնակարգ ուներ. գիշերը՝ չորս ժամ ննջում էր, չորս ժամ աղոթում էր, չորս ժամ գործում էր և աղոթում էր բերանացի, իսկ ցերեկը վեց ժամ աշխատում էր, երեք ժամ ընթերցում էր Սուրբ Գիրքը և իններորդ ժամից հետո սնունդ էր ընդունում: Այսպես ապրեց նա իր կյանքի բոլոր օրերը և միշտ փառավորում էր Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ոմն ծեր բնակվում էր եղեգնուտի վանքում, որ սուրբ Հորդանանի գետի մոտ է: Նրա անունը Կիրակոս էր, և նա Աստծո մեծ այր էր: Նրա մոտ եկավ Տարա երկրից մի եղբայր` Թեոփանոս անունով: Սա կամենում էր ծերին հարցնել պոռնկության խորհուրդի մասին, և ծերն սկսեց պարկեշտ խոսքերով նրա մեջ իմաստություն սերմանել: Եվ եղբայրը, մեծ օգուտ քաղելով նրանից, այսպես ասաց նրան. «Տե՛ր աբբա, ես իմ երկրում հաղորդվում էի նեստորականների հետ և այդ պատճառով եկա բնակվելու .....
Երկու ծերեր միասին էին բնակվում բազում տարիներ և երբեք չէին վիճել իրար հետ: Մի օր մեկը մյուսին ասաց. «Ե՛կ մենք էլ կռվենք իրար հետ, ինչպես մարդիկ»: Եվ մյուսն ասաց. «Չգիտեմ, թե ինչպես է լինում կռիվը»: Այս մեկն ասաց. «Ահա ես մեջտեղում մի աղյուս կդնեմ և կասեմ. «Սա իմն է», իսկ դու կասես. «Ո՛չ, իմն է»: Սրանից կսկսվի խառնակություն և կռիվ»: Եվ վերցնելով կավե աղյուսը՝ դրեց մեջտեղում, և մեկն ասաց. «Սա իմն է», երկրորդն ասաց. .....
Հայրերից մեկն ասաց. «Խցերում երկու եղբայրներ կային, որոնք խռովեցին միմյանցից, և նրանցից մեկը, գնալով իր խուցը, խռովության պատճառով չկարողացավ հանգիստ գտնել: Եվ գնաց, որ ընկնի նրա առաջ, սակայն նա չբացեց դուռը: Եվ այս եղբայրը, գնալով հայր Ապոլոնի մոտ, պատմեց նրան, և ծերն ասաց նրան. «Միգուցե դու քեզ արդար ես համարում քո մտքում և եղբորդ ես մեղավոր կարծում, դրա համար էլ դուռը չի բացում: Այլ դու արա այնպես, ինչպես ես քեզ կասեմ. թեպետ նա մեղանչեց .....
Հայր Ապողոնի մասին ասում էին, թե նա մի աշակերտ ուներ, որին կոչում էին Իսահակ: Սա ուսանեց բոլոր բարի գործերը, ձեռք բերեց զարմանալի լռություն և հանդարտություն, և երբ եկեղեցի էր գնում, ոչ ոքի չէր թողնում, որ իր հետ խոսեն, այլ ասում էր. «Ամեն ինչ լավ է իր ժամանակին»: Եվ աղոթքն ավարտելուց հետո, կարծես հրից փախչելով` վազում էր իր սենյակը: Շատ անգամ աղոթքից հետո եղբայրներին տալիս էին պաքսիմատ և գինի, բայց նա չէր վերցնում: Նա ոչ թե եղբայրների օրհնությունից .....
Աբբա Հովսեփը հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Ինչպե՞ս պետք է պահեցողություն անել, հա՛յր»: Հայր Պիմենն ասաց նրան. «Ես կամենում եմ ամեն օր կերակրվել քիչքիչ, որպեսզի երբեք չհագենամ»: Ասաց նրան հայր Հովսեփը. «Իսկ երբ երիտասարդ էիր, երկուական օրով չէի՞ր պահում, հա՛յր»: Ասաց ծերը. «Նաև երեքական, չորսական և անգամ շաբաթական»: Այս ամենը փորձեցին հայրերը, երբ կարողություն ունեին, և գտան, որ բարվոք է ամեն օր կերակրվել սակավ առ .....