
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Աբբա Ղոնգինոսն ասաց. «Պահքը նվաղեցնում է մարմինը, հսկումը սրբում է միտքը, լռությունը սուգ է հարուցում, իսկ սուգը մարդուն պահում է առանց մեղքերի»: Եվ ինքը` աբբա Ղոնգինոսը, իր մեջ մեծ սուգ ուներ սաղմոսելիս և աղոթելիս: Մի օր նրա աշակերտը նրան հարցրեց. «Այսպե՞ս է հոգևոր կարգ ու կանոնը, հա՛յր, որ իր պաշտամունքի մեջ մենակյացը պետք է լաց լինի»: Եվ ծերն ասաց. «Այո՛, որդյա՛կ, ա՛յս է կանոնը, որը, սակայն, Աստված չի պահանջում, քանզի Աստված .....
Ասաց դարձյալ. «Աղ չարված միսն այն աստիճան է նեխում, որ ամենքը ետ են քաշվում նրա գարշահոտությունից: Նեխածությունից թարախաորդեր են ծնվում, որպեսզի ուտելով` սպառեն այն, սա կայն երբ աղ է լցվում նրա վրա, նեխումից առաջացած որդերը սատկում են, իսկ գարշահոտությունը դադարում է, որովհետև աղը որդերի սատկացնողն ու գարշահոտությունը վերացնողն է: Այսպես է լինում նաև այն կրոնավորի հետ, ով իր անձը տալիս է երկրավոր գործերի և ընկնում է կենցաղի դատարկ .....
Հայր Եպիփանն ասաց. «Եթե եղբայրների արմատ Մելքիսեդեկը, որ օրինակն էր Քրիստոսի, օրհնեց Աբրահամին (հմմտ. Ծննդ. ԺԴ 19), ապա որչափ առավել ճշմարիտ Աստված կօրհնի և կսրբի իրեն հավատացողներին»: Դարձյալ ասաց. «Քրիստոնյան, որքան կարող է, պետք է սերտի և յուրացնի Սուրբ Գիրքը: Միայն Գիրքը տեսնե՛լն իսկ մարդուն ետ է պահում մեղքերից, էլ ուր մնաց ընթերցելը, և դեպի արդարություն է մղում ու բարձրացնում հոգին»: Ասաց դարձյալ. «Սուրբ Գրքի ընթերցումը .....
Հայրերից մեկը ճգնում էր իր սենյակում, և դևը, մտնելով նրա մահճակալի տակ, սկսեց ընթերցել Թվոց գիրքը. իսկ ծերը լռում էր: Եվ դևը ձանձրանալով` ընդունեց աղքատի կերպարանք ու կանգնեց ծերի պատուհանի առջև. նա կաղ էր և ձեռքին ուներ գավազան և մախաղ: Ծերն ասաց նրան. «Դու գիտե՞ս, թե ինչ էիր կարդում»: Դևը պատասխանեց. «Այո՛, գիտեմ. Հին Օրենքն էի կարդում»: Ծերն ասաց. «Իսկ Նոր Կտակարանից ի՞նչ գիտես»: Երբ դևը լսեց Նոր Կտակարանի անունը, կորավ .....
Այս վանքի հայրերը մեզ պատմեցին մեկ այլ ծերի մասին և ասացին, թե մի մենակյաց կար` Պողոս անունով, հռոմեացի. սա մի անգամ գրաստներով բեռ տարավ, և իջևանատանը նրա ջորին` սատանայի ազդմամբ` կոխռտեց ու սպանեց մի փոքրիկ տղայի: Հույժ տրտմեց այս դեպքի վրա հայր Պողոսը և առանձնացավ անապատի մի վայրում, որ կոչվում է Հարոնան, և այնտեղ լռության մեջ ճգնում էր անապատականն ու ողբում էր մանուկի համար` ասելով. «Ես սպանեցի մանկանը, և իբրև մարդասպան` պիտի դատապարտվեմ»: .....
Ոմն ծեր իր աշակերտին ուղարկեց Եգիպտոս՝ ուղտ բերելու, որպեսզի իրենց կողովները տանեն Եգիպտոս: Եվ երբ եղբայրը բերեց ուղտը Եգիպտոսից, նրան տեսավ մեկ ուրիշ եղբայր և ասաց. «Եթե ես տեղյակ լինեի քո գնալու մասին, ես էլ կգայի քեզ հետ, որովհետև մեզ էլ էր ուղտ պետք»: Եղբայրը գնաց և պատմեց ծերին: Ծերն ասաց. «Տանելով ուղտը՝ կտաս նրան և կասես. «Մեր գործը պատրաստ չէ, տա՛ր քո գործածը վաճառի՛ր և երբ գաս, ուղտը բե՛ր քեզ հետ, որպեսզի մենք էլ տանենք .....
Աշխարհիկ ամուսինները մի դուստր ունեին, և մի օր պիղծ դևերը սկսեցին չարչրկել նրան: Ծնողները դիմեցին մենակյացներին՝ խնդրելով աղոթք անել նրա վրա, սակայն չբժշկվեց: Այնուհետև նրանց մտերիմ մի մենակյաց ասաց. «Եթե կամենում եք, որ ձեր դուստրն առողջանա, գնացե՛ք այսինչ անապատը, որովհետև այնտեղ սուրբեր են, և հավատում եմ, որ նրանց աղոթքով կբժշկվի»: Եվ նրանք, լսելով նրան, ճանապարհ ընկան դեպի անապատ: Եվ պատահեց այնպես, որ մոտակա վանքից մի երիտասարդ .....
Մի անգամ ոմն եղբայր գնաց հայր Հովհաննեսի մոտ, որպեսզի վերցնի նրա զամբյուղները և տանի ծախելու: Ծերը, դուրս գալով, հարցրեց նրան. «Ի՞նչ է քեզ հարկավոր, հա՛յր»: Եվ նա ասաց. «Տո՛ւր քո զամբյուղները, հա՛յր»: Ծերը ներս մտավ, որպեսզի բերի, և մոռացավ, ապա նստեց և սկսեց հյուսել: Դարձյալ բախեց եղբայրը, և նա դուրս եկավ նրան հարցնելու, և եղբայրը նույն բանն ասաց: Կրկին ներս մտավ, որ զամբյուղները բերի, և կրկին մոռացավ և նստեց հյուսելու: Եղբայրը .....
Մի զինվոր հարցրեց աբբա Միովսին, թե իսկապես կա՞ ապաշխարություն, և ընդունո՞ւմ է Աստված դարձի եկածին: Աբբան նայեց նրան և ասաց. «Ասա՛ ինձ, սիրելի՛, եթե քո թիկնոցը պատռվի, դու կնետե՞ս այն»: Ասաց. «Ո՛չ, այլ կկարեմ այն և կհագնեմ»: Ծերն ասաց նրան. «Եթե դու քո զգեստն ես խնայում, Աստված իր ձեռքի գործը չի՞ խնայի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ոմն եղբայր գնաց հայր Բիկտոր մենակյացի մոտ` Ելյուզո կոչված վանքը, և ասաց նրան. «Ի՞նչ անեմ, հա՛յր, որովհետև ինձ նեղում են վհատության ու կարճամտության ախտերը»: Ծերը նրան ասաց. «Դա հոգու հիվանդություն է, օրինակ` ում աչքերը ցավում են, կարծում է, թե լույսը շատ ուժեղ է, իսկ ում աչքերը առողջ են, լույսը նվազ է տեսնում: Այդպես են և կարճամիտները, որոնք փոքր վշտերից խորտակվում են և կարծում են, թե անտանելի վիշտ եկավ իրենց վրա, իսկ ում հոգին առողջ .....
Ոմն ծեր ասաց. «Մարդու միտքը մագաղաթ է. եթե գա չարը և ցանկանա չար խորհուրդներ գրել դրա վրա` բերելով իր հետ խոսքեր ու թանաք, չպետք է թույլ տալ, որ գրի: Նրա խոսքերը մեր մտքում ընդունել պետք չէ, և այդժամ նրա հնարքները կանհետանան: Քանի որ մագաղաթը թե՛ չար, թե՛ բարի խոսքերը կարող է հավասարապես ընդունել, ուստի բարի՛ն պետք է գրել նրա վրա, և ոչ թե՝ չարը: Քանզի ովքեր հնազանդվեն չարին և մեղքերին, նրանց փրկության հույս չկա, իսկ ովքեր հնազանդվեն բարուն .....
Մի անգամ Սկյութիայում հայտարարվեց քառասունօրյա պահքի շրջանը: Մեկը, գալով մեծն ծերի մոտ, ասաց. «Աբբա՛, պահքը սկսվեց»: Ծերը նրան ասաց. «Ո՞ր պահքն սկսվեց»: Եղբայրն ասաց. «Քառասնօրյան, հա՛յր»: Այնժամ ծերն ասաց. «Արդարև, որդյա՛կ, ահա արդեն հիսուներեք տարի է, որ չգիտեմ, թե երբ են մտնում և կամ երբ են ելնում պահքից, քանզի իմ ողջ կյանքը պահք է»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Աբբա Իգիլիոսն ասաց, թե խցում բնակվող մի եղբայր կար, ով այնտեղ մնաց քսան տարի` օր ու գիշեր Սուրբ Գիրքն ընթերցելով: Հետո ամեն ինչ վաճառելով` վերցրեց իր թիկնոցն ու գնաց ներքին անապատ: Աբբա Եսայիասն հանդիպեց նրան ու հարցրեց. «Ո՞ւր ես գնում, որդյա՛կ»: Եղբայրն ասաց. «Ահա քսան տարի է, հա՛յր, որ Սուրբ Գրքի խոսքերն եմ լսում միայն, իսկ այժմ կամենում եմ գործով կատարել այն ամենը, ինչ լսեցի Սուրբ Գրքից»: Եվ ծերը, աղոթք անելով նրա վրա, արձակեց .....
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Բարի՞ է, հա՛յր, անապատում բնակվելը»: Ծերը նրան ասաց. «Իսրայելի որդիները, երբ դուրս եկան Եգիպտոսի խառնակություններից և անապատ եկան, այնժամ տրվեց նրանց Օրենքն ու Աստծո երկյուղը ուսուցանվեց: Քանզի նավերն էլ ալեկոծ ծովում դատարկվում են բարիքներից, իսկ երբ ժողովվում են նավահանգստում, այնժամ ճանաչում են իրենց շահը: Այսպես էլ մարդը, եթե մի տեղում չհամբերի, չի ստանա ճշմարտության ճանաչողությունը, .....
Հայր Դիմակրատոսն ասաց. «Եթե հագնենք երկնավոր հանդերձները, մարմնից դուրս գալու օրը մերկ չենք լինի այդ հանդերձներից: Ի՞նչ պետք է անենք, եղբայրներ, քանզի լսելու ենք այն սոսկալի խոսքը, որ ասում է. «Հանե՛ք, դո՛ւրս գցեք դրան արտաքին խավար: Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում» (հմմտ. Մատթ. ԻԲ, 13): Որքա՜ն ամոթ ու խայտառակություն կլինի մեզ, որ այսքան տարի այս տեսակի ու կարգի զգեստներ կրելով` ընտրության ժամին հարսանյաց հանդերձներից .....