
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Քաղաքներից մեկի եպիսկոպոսը վախճանվեց, և այդ կողմերի մարդիկ հավաքվելով՝ գնացին արքեպիսկոպոսի մոտ և աղաչեցին նրան, որպեսզի ննջածի փոխարեն նոր եպիսկոպոս ձեռնադրի իրենց համար: Արքեպիսկոպոսն ասաց նրանց. «Տվե՛ք ինձ մի մարդու, որի մասին դուք կվկայեք, թե ունի զորություն` հովվելու Քրիստոսի հոտը իմաստությամբ, և ձեզ համար եպիսկոպոս կձեռնադրեմ»: Իսկ նրանք ասացին. «Մենք ոչ ոք չունենք, այլ դո՛ւ տուր մեզ` ում կերաշխավորի Աստծո հրեշտակը»: .....
Աբբա Պետրոսի վանքում` Սուրբ Հորդանանին մոտ, մի ծեր էր բնակվում` Նիկողայոս անունով, որը պատմեց մեզ հետևյալը. «Երբ Հռայիթում էի բնակվում, մի անգամ երեք եղբայրներով ուղևորվեցինք դեպի Թեբայիդ, և անապատով ընթանալիս մոլորվեցինք ճանապարհին և շեղվեցինք դեպի անբնակ վայրեր: Սաստիկ ծարավելով՝ մի ամբողջ օր ջուր չգտանք. սկսեցինք պապակել այն աստիճան, որ ծարավից ու խորշակից խեղդվելով` չէինք կարողանում քայլել: Անապատում մի մոշի թուփ գտանք, .....
Մի քաղաքում ապրում էր ոմն Մեկրիստոն, և մի ոմն քաղաքացի կնքելով՝ պահ տվեց նրան հինգ հարյուր դահեկան և ասաց. «Պահի՛ր այս և քիչ առ քիչ կտաս ինձ` որքան որ հարկավոր լինի»: Իսկ այդ պահին, երբ պահ էր տալիս, այնտեղ ոչ ոք չկար, այլ միայն քաղաքի իշխաններից մեկը հեռվից տեսնում և լսում էր, թե ինչ էր ասում, երբ հանձնում էր գանձը, իսկ նրանք նրան չէին տեսնում: Երբ մի քանի օր անց ոսկու տիրոջը ինչոր բան պետք եղավ, Մեկրիստոնեին ասաց. «Տո՛ւր իմ ոսկուց .....
Հայր Փորտասն ասաց. «Եթե Աստված կամենում է իմ ապրելը, գիտե, թե ինչպես հոգա իմ մասին, իսկ եթե չի կամենում, ինչի՞ համար է իմ կյանքը»: Որովհետև նա ամեն մեկից չէ, որ որևէ բան էր ընդունում, այլ կողքից էր դիտում և ասում. «Եթե մեկը ինձ որև բան տա` ոչ հանուն Աստծո, ես նրան ոչինչ չունեմ տալու, և քանի որ հանուն Աստծո չտվեց այն, կզրկվի վարձից: Նրա՛նց նմանվեք, ովքեր միայն Աստծո հետ են և միմիայն նրանից ակնկալություն ունեն. այդ պես երկյուղածությամբ .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Հովհաննեսին և ասաց. «Ինչպե՞ս վարվեմ, հա՛յր, բազում անգամ եղբայրները գալիս են և ինձ տանում են իրենց հետ աշխատելու, սակայն ես տկար եմ և պատվիրանից էլ երկյուղում եմ»: Պատասխանեց նրան ծերը և ասաց. «Քաղեբը Հեսու Նավեին ասում էր. «Ես քառասուն տարեկան էի, երբ Մովսեսն ինձ քեզ հետ ուղարկեց այստեղ, և ահա ես ութսունհինգ տարեկան եմ, և ինչպես այն ժամանակ կարող էի, նույնպես և այժմ կարող եմ մտնել պատերազմի մեջ» (Հեսու .....
Անապատում վայրի կենդանիների մի որսորդ կար, որը մի ան գամ ականատես եղավ, թե ինչպես էր աբբա Անտոնիոսը ուրախանում եղբայրների հետ և գայթակղվեց: Իսկ ծերը, իմանալով այդ, կամեցավ հաստատել նրա միտքը, թե պետք է առժամանակ զիջման գնալ եղբայրներին, ասաց նրան. «Դի՛ր նետը աղեղի վրա և լարի՛ր»: Եվ նա լարեց աղեղը: Ասաց. «Էլի՛ ձգիր»: Որսորդը ձգեց: Դարձյալ ասաց. «Էլ ավելի՛ ձգիր»: Որսորդն ասաց. «Եթե չափից ավելի լարեմ և քաշեմ, աղեղը կկոտրվի»: .....
Մի անգամ եղբայրները գնացին հայր Անտոնիոսի մոտ և ասացին նրան. «Մեզ խո՛սք ասա, հա՛յր, որով ապրենք»: Ասաց նրանց ծերը. «Դուք լսել եք Ավետարանից, որովհետև այնտեղ ամեն բան գրված է. կատարե՛ք այն և կապրեք»: Եղբայրները նրան ասացին. «Սակայն քեզնից ևս կամենում ենք խոսք լսել, հա՛յր»: Ծերն ասաց նրանց. «Ավետարանում այսպես է գրված. «Եթե մեկը քո աջ ծնոտին հարվածի, դու մյո՛ւսն էլ դարձրու նրան» (Մատթ. Ե, 39, Ղուկ. Զ, 29): Այդ պե՛ս արեք .....
Ոմն եղբայր ճանապարհին մի փայտ գտավ, որ բարձած ուղտերի քարավանից էր ընկել, և այն բերեց սենյակ: Նրա ծերն ասաց. «Որտեղի՞ց բերիր դա»: Եղբայրն ասաց. «Ճանապարհին գտա, հա՛յր»: Ծերն ասաց. «Թեկուզ հողմերից քշված էլ գտնեիր` տար նորից դի՛ր իր տեղը»: Եվ եղբայրը տանելով՝ դրեց այնտեղ, որտեղից վերցրել էր: Այսպիսի՛ն է կրոնավորական զգուշությունը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հայր Կասիանոսն ասում էր, թե հայր Մովսեսն ուսուցանում էր մեզ և ասում. «Լավ չէ թաքցնել խորհուրդները հոգևոր հորից, այլ պետք է դրանք պատմել նրանց, ովքեր ի զորու են հոգին խոստովանությամբ քննել: Անհրաժեշտ և խիստ օգտակար է՝ միայն նրանց ասել, իսկ նրանց, ովքեր միայն տարիքով են ծեր, սակայն աստվածագիտության շնորհներից թափուր են, հարկավոր չէ ասել: Քանզի շատերը, տեսնելով ալեհերությունն ու ծերությունը, հայտնեցին նրանց իրենց խորհուրդները և .....
Ոմն ծեր ճգնում էր հեռավոր անապատում: Մի եղբայր գնաց նրա մոտ և նրան հիվանդ գտավ: Անկողնուց հանելով՝ լվաց նրան և իր հետ բերածից մի փոքր ճաշ եփեց, որ նա ուտի: Ծերն ասաց. «Հիրավի, եղբա՛յր, մոռացել էի, որ մարդիկ այսպիսի հանգիստ ունեն»: Իսկ երբ այցելած եղբայրը իր բերած գինին մեջտեղ բերեց, ծերը, տեսնելով այդ, լաց եղավ և ասաց. «Չէի ակնկալում մինչև իմ մահը գինի ըմպել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Ոմն եղբայր, որ բնակվում էր Ձիթենյաց լեռանը, մի օր իջավ սուրբ քաղաք Երուսաղեմ և գնալով իշխանի մոտ՝ խոստովանեց իր մեղքերը և ասաց նրան. «Պատժի՛ ենթարկիր ինձ ըստ օրենքի»: Իսկ իշխանը զարմացավ և եղբորն ասաց. «Որովհետև ինքդ խոստովանեցիր, չեմ համարձակվում դատել քեզ Աստծուց առաջ. գուցե Աստված քեզ արդեն թողություն շնորհեց»: Եղբայրը վերադառնալով` իր պարանոցին երկաթակապ դրեց և իրեն արգելափակեց խցում: Եվ եթե մեկը հարցնում էր նրան, թե՝ .....
Ոմն եղբայր դիմեց աբբային, թե. «Ինձ մի խո՛սք ասա»: Աբբան պատասխանեց նրան և ասաց. «Ջանք գործադրենք քայլ առ քայլ ու չծուլանա՛նք և կապրենք»: Եվ աբբան նրանց մի այսպիսի բան պատմեց. «Մի մեծահարուստ հողագործ կար, որը, կամենալով իր որդիներին հողագործություն սովորեցնել, նրանց ասաց. «Որդյակնե՛րս, տեսե՛ք, թե ինչպես ես հարստացա, և դուք էլ եթե կամենաք լսել ինձ` կհարստանաք»: Եվ նրանք ասացին. «Աղաչում ենք, հա՛յր, ասա՛ մեզ` ինչպե՞ս .....
Երկու արյունակից եղբայրներ ուխտեցին կրոնավոր դառնալ: Երբ ելան աշխարհից, բնակվեցին միասին և բարվոք ճգնեցին, ապա որոշեցին առանձին խցեր շինել` միմյանցից հեռու, և բնակվել որպես մենակյացներ. այդպես էլ արեցին, և բազում տարիներ երբեք դուրս չեկան խցերից ու միմյանց չտեսան: Նրանցից մեկը հիվանդացավ, և եղբայրներն եկան տեսնելու նրան, քանզի վախճանը մոտ էր: Երբ նստած էին նրա շուրջը, նա նվաղելով` ավանդեց հոգին: Երբ շատ ժամեր անցան, հոգին դարձյալ վերադարձավ .....
Պենթուկլայի վանահայր աբբա Կոնոմոսի մասին պատմեցին, թե՝ մի անգամ գնում էր Սամարիա. նրան ընդառաջ դուրս եկան եբրայեցիները և ուզում էին սպանել: Մերկացնելով իրենց սրերը` հարձակ վեցին ծերի վրա, և երբ մեկնեցին սրերը՝ նրան հարվածելու, նրանց ձեռքերը մի ժամի չափ մնացին անշարժ: Եվ ծերը աղոթք անելով` արձակեց նրանց, և նրանք գոհանալով Աստծուց՝ գնացին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Երկու եղբայրներ կալանավորվեցին հավատի համար և վկայեցին Քրիստոսին, ապա տանջանքների ենթարկվեցին և գցվեցին բանտ, սակայն նրանք միմյանց հանդեպ սրտմտություն ունեին: Եվ երբ փակվեցին բանտի մեջ, նրանցից մեկը ծունկի եկավ մյուսի առջև և ասաց. «Առավոտյան մենք վախճանվելու ենք. թողնենք մեր թշնամությունն ու նախանձը»: Իսկ մյուսը չկամեցավ անել այդ: Եվ երկրորդ օրը դարձյալ տարան տանջելու, և նա, որ չթողեց ոխն ու չհաշտվեց եղբոր հետ, առաջին իսկ տանջանքից .....