21 Սեպտեմբեր, Բշ, պահք
Ես այնպիսի հոգիներ եմ տեսել որոնք բարի մտքերով էին համբերում անարդարությանը, և Բարեշնորհությունը ողողում էր նրանց այս կյանքում՝ չնայած որ անարդարացի վերաբերմունքի էին արժանացել ուրիշների կողմից: Շատ տարիներ առաջ մի ակնածալից քրիստոնյա՝ պարզ ու բարի մի մարդ, այցելության եկավ ինձ: Նա ինձ խնդրեց աղոթել իր զավակների համար, որպեսզի Քրիստոս լուսավորի նրանց ու երբ չափահասության հասնեն՝ չդժգոհեն իրենց ազգականներից այն մեծագույն անարդարության .....
Մի տատիկ կար: Մի քիչ տարօրինակ էր: Բոլորը նրան «կոնֆետաման» էին կոչում: Նա, առանց մի բառ ասելու, եկեղեցում եղող բոլոր երեխաներին կոնֆետ էր հյուրասիրում, երբեմն մեծահասակներին էլ էր մոտենում: Բոլորը նրան մի քիչ «ցնդած» էին համարում: Բայց, երբ նա մահացավ, նրա հոգեհանգստին քսան քահանա ու տասնչորս սարկավագ եկան՝ իրենց մեծ ընտանիքների հետ միասին: Պարզվում է, որ այս տատիկի հետ հանդիպումն այնքան էր տպավորվում մանկիկների հիշողության .....
Մարդկանց չարությունը բոլոր սահմաններն անցել է: Մարդիկ ձգտում են խաբել միմյանց և խաբեությունը նվաճում են համարում: Իսկապես որ ինչպիսի՜ խաբեբա է դարձել աշխարհը: Ամեն ինչ անբարեխղճորեն են անում, անորակ, բայց ավելի շատ փող են վերցնում, քան՝ առաջ: Եվ դա ամեն ինչին է վերաբերվում: Մի անգամ մեկը լոլիկի սածիլներ բերեց ինձ համար: Յուրաքանչյուր սածիլ պոլիէթիլենային փոքրիկ պարկի մեջ էր դրված, որում սևահող ու խոշոր ավազ էր լցված, որպեսզի խոնավությունը .....
Նևրոզների սրընթաց աճը 20-21-րդ դարերում ոչ միայն սթրեսների ու գիտատեխնիկական առաջընթացի տեղեկատվական ծանրաբեռնվածության, այլև ամենից առաջ մեղքի տարածման լայնածավալ համամարդկային սահմանների ընդգրկման հետևանք է: Պատմության ընթացքում միշտ էլ եղել են բնական աղետներ, պատերազմներ և տարատեսակ փորձություններ, սակայն հարց է առաջանում, թե ինչու են ներկա ժամանակներում նյարդային խանգարումներն ավելի շատ, քան անցյալ դարերում: Կարծում ենք` ներկա .....
(պատմություն ժամանակակից ականատեսների աչքերով)
Քրիստոնեական ապրելակերպի նվազումը և օկուլտիզմի մեծացումը դիվահարության ընդհանուր խնդիրներից են, հատկապես երիտասարդության շրջանում: Քրիստոնեությունից հեռացած մարդը երբեմն նույնիսկ կարող է տառապել սատանայից առանց պատճառի, որևէ պատճառով, մեղքի դեպքում: Մենք բոլորս խոցելի ենք և սատանայի կողմից փորձության ենթարկվելուց զերծ չենք: Հայր Գաբրիելը նշում է, որ սովորաբար դիվահարության գլխավոր .....
Ցրտաշունչ ձմեռներ, շոգ ամառներ, կլիմայի կտրուկ, անսովոր և անակնկալ փոփոխություններ: Երիտասարդացել և հաճախացել են սիրտ-անոթային, օնկոլոգիական հիվանդությունները, շնչառական ալերգիաների աճի միտում է դիտվում, կարճատև են գարունը և աշունը, իսպառ վերանում են շատ կենդանիների հազվագյուտ տեսակներ: Սպանում ենք կենդանիներ զվարճության կամ հաճույքի համար: Խախտվել է էկոլոգիական հավասարակշռությունը: Երբևէ մտածե՞լ ենք, որ այս ամենը հետևանքն է .....
Քանի որ դարերի խորքից մեզ հասած վկայությունները հոգեղեն աշխարհի, այս դեպքում` խավարի հրեշտակների մասին, ներկայիս շատ մարդկանց երբեմն թվում են իբրև սոսկ պատմություններ, որոնք անիրական և մտացածին են, որոշեցինք ներկայացնել մեր ժամանակներում ապրող որոշ անձանց վկայությունները տվյալ երևույթի շուրջ, ովքեր ամենևին նպատակ չունեն հորինելու պատմություններ և դրանցով ճանաչում ձեռք բերելու, այլ ականատես են եղել, առնչվել, բախվել հոգեղեն իրականության .....
Ամեն մի մանրուքի վրա մի՛ բարկացիր
Քանի՞ տարի է Եկեղեցում ես: Եվ ի՞նչ ես անում այսքան տարի: Առաջընթաց ունե՞ս: Փոփոխություններ տեսնո՞ւմ ես: Աճո՞ւմ ես: Թե՞ շարունակում ես անհանգստանալ, նյարդայնանալ, վիճել քեզ շրջապատող մարդկանց հետ և շարունակում ես արտաքին մարդ մնալ միայն, ում ետևում անկարգությունն ու սուտն են թաքնվում: Այդքան տարի Քրիստոսի հետ ես, իսկ արդյո՞ք հասել ես իրական բարոյականության ու պարզության: Արդյո՞ք դարձել ես իսկական մարդ:
Այստեղ .....
Այսօր մարդիկ այնպիսի (սարսափելի) վիճակում են գտնվում, որ անում են այն ամենն ինչ իրենց խելքին է փչում: Ոմանք դեղահաբերով են ապրում, ոմանք՝ թմրանյութերով: Կամ էլ պատրանքի մեջ հայտնված երեք-չորս հոգի մի նոր կրոն են ստեղծում: Սակայն համեմատաբար քիչ են հանցագործությունները, դժբախտ պատահարները, չարագործությունները: Աստված օգնում է մարդկանց: Հիշում եմ, մի անգամ մի կտրիճ իմ խուց մտավ ու հարցրեց. «Լսիր, կիթառ չունե՞ս»: Բավական չէ, որ հաշիշ է .....
Մարդկային տառապանքը վերջ չունի: Համընդհանուր քայքայում է տիրում՝ ընտանիքներ, մեծահասակներ, երեխաներ... Ամեն օր սիրտս արյունով է լցվում: Տների մեծամասնությունը լի է դառնություններով, հուզումներով, անհանգստությամբ: Միայն, ըստ Աստծո կամքի ապրող մարդկանց տներում է լավ: Մյուսներում՝ մի տեղ ամուսնալուծություն է, մեկ ուրիշում՝ սնանկացում, կամ հիվանդություններ, կամ դժբախտ պատահարներ, մեկը հոգեմետ դեղեր է օգտագործում, մյուսը՝ թմրամիջոցներ... .....
- Հա՛յր, հոգին ինչպե՞ս է մաքրվում:
- Եթե մարդ ջանք է թափում Աստծո պատվիրանները պահելու ու կատարելու համար, եթե նա իր վրա աշխատում է, եթե մաքրվում է կրքերից, ապա նրա միտքը լուսավորվում է: Նա մտահայեցության բարձունքին է հասնում և նրա հոգին այնպիսին է դառնում, ինչպիսին նախաստեղծ մարդկանց անկումից առաջ էր: Մարդն այդպիսի վիճակում է գտնվելու մեռելների հարությունից հետո: Սակայն, կրքերից լիովին ազատվելով, մարդը կարող է իր հոգու հարությունն ընդհանուր .....
Մենք պետք է հասկանանք, որ մարդն իրականում չի մահանում: Մահն ուղղակի մի կյանքից դեպի մյուսը տեղափոխումն է: Դա ոչ երկար ժամանակով բաժանում է: Օրինակ՝ եթե մարդը մի տարով արտասահման է մեկնում, ապա նրա հարազատները տրտմում են, որովհետև բաժանվում են մեկ տարով, կամ, եթե նա տասը տարով է մեկնում՝ նրանք տխրում են այդ տասը տարվա բաժանման պատճառով: Այս կերպ էլ մարդիկ պետք է նայեն մահվան հետևանքով իրենց սիրելիներից բաժանումին: Օրինակ՝ եթե տարեց մարդկանց .....
Մահվան և ապագա կյանքի մասին
«…որպեսզի չտխրեք, ինչպես ուրիշները, որոնք հույս չունեն» (Ա Թեսաղ. 4:12)
- Հա՛յր, մի մայր իր երեխային կորցրել է ինը տարի առաջ: Այժմ խնդրում է Ձեզ աղոթել, որպեսզի նրան գոնե երազում տեսնի ու մխիթարվի:
- Իսկ երեխան քանի՞ տարեկան էր: Փո՞քր էր: Դա նշանակություն չունի: Եթե երեխան փոքր էր և եթե մայրն այնպիսի վիճակում է գտնվում, որ իր հոգեկան անդորրը չի կորցնի նրա հայտնվելուց, ապա կհայտնվի: Պատճառն իր մեջ է, .....
- Հա՛յր, մեզ խնդրել են մի մարդու համար աղոթել, ում կյանքը մի քանի օր մազից էր կախված, սակայն հոգին մարմնից չէր բաժանվում:
- Ինչո՞ւ չէր բաժանվում: Նա իր մեղքերը խոստովանե՞լ էր:
- Ոչ, խոստովանել չէր ուզում: Հա՛յր, այսինքն հոգու հեռանալու ժամանակ մարդու տանջանքների պատճառը նրա մեղսավոր վիճա՞կն է:
- Ոչ, դա միանշանակ չէ: Միանշանակ չէ նաև այն, որ եթե մարդու հոգին նրանից հեշտ ու հանգիստ է դուրս գալիս, ապա նա լավ վիճակում էր գտնվում: Եթե նույնիսկ մարդիկ .....
- Հա՛յր, եթե մարդը մելամաղձության մեջ է ընկնում, ապա ի՞նչ պետք է անի, որպեսզի հաղթահարի դա:
- Աստվածային մխիթարություն է անհրաժեշտ:
- Իսկ ինչպե՞ս ստանալ այդ մխիթարությունը:
- Մարդը պետք է «կառչի» Քրիստոսից, և Քրիստոս կտա նրան այդ մխիթարությունը: Բարեպաշտությունը հաճախ միահյուսվում է եսասիրության հետ: Մտագարների (շիզոֆրենիկների) մեծամասնությունը զգայուն հոգու տեր մարդիկ են: Ինչ-որ մի չնչին դեպք է տեղի ունենում կամ չեն կարողանում .....