
Եկեղեցականները՝ սկսած դպիրից մինչև կաթողիկոս, սրբազան արարողությունների ժամանակ և ամենօրյա կյանքում օգտագործում են իրենց աստիճանին և արարողությանը համապատասխան զգեստներ: Քահանայի ձեռնադրության կանոնում Սուրբ Պատարագի համար նախատեսված քահանայական զգեստներն անվանվում են աստվածաստեղծ, որովհետև նման են այն զգեստներին, որոնք Աստված պատվիրեց Մովսեսին պատրաստել Ահարոնի և քահանաների համար (Ելք 37.3), իսկ քահանայական գեղեցիկ պատմուճանը խորհրդանշում է այն պատմուճանը, որ Հակոբը հորինել էր իր սիրելի որդի Հովսեփի համար (Ծննդոց 37.3):
Զգեստները Հայ եկեղեցում ընդունվել են սկզբնական դարերից: Չնայած առաքելական ժամանակվանից է սկիզբ առնում ծիսական կյանքը քրիստոնյաների մոտ, սակայն, եթե առաքյալները աստվածապաշտության ժամանակ օգտագործած լինեին ամենօրյա հագուստներից տարբեր զգեստներ, ինչ-որ կարգադրություն արած կլինեին իրենց նամակներում զգեստների ձևի մասին: Աղբյուրներ չլինելու պատճառով՝ դժվար է ասել, թեև հնարավոր է, որ առաքյալները և կամ էլ նրանց հաջորդները զգեստներ պատրաստած լինեին Հին կտակարանի զգեստների նմանությամբ: Միայն վստահաբար կարելի է ասել, որ քրիստոնյաներն առաջին դարից սկսած աստվածապաշտության ժամանակ օգտագործում էին սովորաբար աշխարհիկ, ամենօրյա զգեստներ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվեցին և դարձան աստվածապաշտության զգեստ:
Շատ հավանական է, որ 4-րդ դարից, երբ քրիստոնեությունը դարձավ ազատ կրոն, եկեղեցին ոչ միայն սկսեց մտածել աստվածապաշտության կարգի կազմակերպման, այլ նաև զգեստների մասին: Հետևաբար եկեղեցական զգեստների արտաքին ձևի տարբերությունը աշխարհիկ զգեստից կատարվել է համեմատաբար ուշ շրջանում՝ դարերի ընթացքում:
Հայ եկեղեցու զգեստները մինչև 12-13-րդ դարեր շատ պարզ էին: Ավանդության համաձայն, Հայ եկեղեցու սպասավորների զգեստների ձևը գլխավորապես վերցված է Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիներից, սակայն, ինչպես բնորոշ է Հայ եկեղեցուն, այդ զգեստները պատշաճեցվել են հայ ոգուն՝ ստանալով ազգային յուրահատուկ ձև ու տեսք: Հետագայում դրանք փոփոխության են ենթարկվել հույն և կաթոլիկ եկեղեցիների ազդեցությամբ՝ հատկապես 12-13-րդ դարերում: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում զգեստների գույնի կանոն չկա, ինչպես մյուս եկեղեցիներում: Մեր եկեղեցում շքեղ զգեստները գործածվում են Տիրոջ սպասավորությունը փառավոր անցկացնելու համար:
Եկեղեցական զգեստները մինչ գործածվելը օրհնվում են, քանի որ պետք է ծառայեն նվիրական, սուրբ նպատակի համար:
Դարերի ընթացքում այդ զգեստները ենթարկվել են մասնակի փոփոխությունների՝ ձևի կամ նյութի առումով, այնուհետև մնացել են անփոփոխ ընդհուպ մինչև մեր օրերը:







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ուրարը երկարավուն ու նեղ, երկու մարդահասակ երկարությամբ 12-15 սմ լայնությամբ ժապավեն է, որը կրում է սարկավագը ձախ ուսին շապիկի կամ վերարկուի վրայից: Այն ետևից և առջևից հավասարաչափ իջնում է մինչև ոտքերը: Ուրարը հունարեն «օրարիոն» բառն է, որ նշանակում է ոսկով գործված: Այն կարող է կարվել որևէ կտորից: Սովորաբար ունենում է երեք խաչ, մեկը մեջտեղում՝ ուսի վրա, մյուս երկուսն էլ՝ կրծքին և թիկունքին, յուրաքանչյուրը կենտրոնից մոտ 30-35 սմ հեռավորության .....
Եկեղեցում շապիկ կրում են բոլոր աստիճանավորները: Այն նվիրապետական բոլոր աստիճաններում էլ մնում է իբրև առաջին զգեստը, որի վրայից կրում են նվիրապետական հաջորդ աստիճանները խորհրդանշող հանդերձանքը:
Շապիկը Ահարոնի պատմուճանի օրինակն ունի: Այն երկար ու ճերմակ զգեստ է, ծածկում է ողջ մարմինը՝ ուսից մինչև գարշապար: Նրա վերին մասը զարդարվում է առանձին կտորով՝ ուսանոցով, որն ամուր կարվում է շապիկին: Այն շապիկի վերին մասում ծածկում է թիկունքը և .....
Սաղավարտը թագի նման գլխադիր է, որ կրում են պատարագիչ վարդապետներն ու քահանաները Սբ. Պատարագի ընթացքում: Տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ:
Սաղավարտի գործածությունը վերցված է Հին Ուխտի եկեղեցուց և փոխարինում է ահարոնյան խույրին:
Սաղավարտի հոգևոր նշանակությունը լուսաբանված է հետևյալ կարճ աղոթքի մեջ, որ քահանան ասում է սաղավարտը գլխին դնելու ժամանակ. «Դի՛ր, Տե՛ր, փրկության սաղավարտն իմ գլխին` պատերազմելու թշնամու զորությունների .....
Փիլոնը երկար զգեստ է, որը հոգևորականները՝ կաթողիկոսը, եպիսկոպոսները, վարդապետներն ու քահանաները, ժամերգության ժամանակ գցում են իրենց ուսերին, թիկնոցի տեսքով: Այս անթև վերարկուն, որ շուրջառի ձևով է, ծածկում է ամբողջ մարմինը՝ ուսերից մինչև ոտքերի վերջավորությունը՝ կրծքի վրա կոճկվելով ճարմանդով: Փիլոնը լինում է երկու տեսակ մետաքսի կտորից՝ սև և ծաղկյա: Սև, հասարակ փիլոնը օգտագործում են քահանաները և աբեղաները, իսկ ծաղկյա փիլոնները՝ վարդապետները .....
Վեղարը կուսակրոն հոգևորականների գլխի ծածկույթ է, վրայից ծածկված սև քողով, որ մինչև մեջքն է իջնում: Վեղար լատիներեն velarium-քող, ծածկույթ է նշանակում: Այն սրածայր է, առջևի կողմից իջնում է մինչև հոնքերը, իսկ ետևի մասից՝ մինչև գոտկատեղը: Վեղարը, ծածկելով կրոնավորի գլուխը, պարանոցը, թիկունքը, ուսերը և եզրերից սահմանափակելով տեսադաշտը, խորհրդանշում է նրա անհաղորդ լինելը աշխարհիկ կյանքին և շնորհով պահպանվելը փորձություններից: Այն աշխարհից հրաժարվելու .....
Փակեղը գմբեթաձև գլխարկ է, որ կրում են բոլոր եկեղեցականները: Առաջ հոգևորականները իրենց հատուկ գլխարկը չունեին, վանականները վեղար էին կրում, իսկ քահանաները տեղի սովորական գլխանոց էին գործածում: Որպեսզի հայ եկեղեցականներն էլ իրենց հատուկ գլխանոցը ունենան, Կ. Պոլսի պատրիարքարանը 1845թ-ին հաստատեց փակեղը, որի գաղափարը վերցված է վեղարի ներքևի մասը կազմող սրածայր գլխանոցի վրայի ասվեից և երեսը ասվեով կամ թավշով պատելով և գագաթին էլ կոճակի պես .....
Վերարկուն (ֆարաջա, սքեմ) վերևից ներքև իջնող լայն պատմուճան է, առջևը բաց, թևերը լայն, քղանցքները ընդարձակ, առաջամասը իրար վրա գալով, օձիքի մոտ կոճկվում է: Այս զգեստը հագնում են Հայ եկեղեցու բոլոր հոգևորականները՝ սարկավագից մինչև կաթողիկոս: Այն պարտադիր օգտագործվող զգեստ է բոլոր արարողությունների, բացի Սբ. Պատարագից: Վերարկուն բոլոր եկեղեցականների համար էլ սև գույնի է:
Կուսակրոնների համար վերարկուի աստառն էլ եղել է սև գույնի, իսկ ամուսնացածներինը` .....
Պարեգոտը ամենօրյա եկեղեցական զգեստ է: Այս զգեստը պատում է կրոնավորի ամբողջ մարմինը մինչև ոտքերի վերջը: Այն կոչվում է նաև կապա: Սովորաբար լինում է սև բրդից: Սարկավագից կաթողիկոս այս զգեստը հագնում են աշխատանքի և զբոսանքի ժամանակ: Պարեգոտը քիչ թե շատ մարմնի ձևին հարմարեցված, թևատակերից ու մեջքից փորվածքով է լինում:
Ի տարբերություն վերարկուի, պարեգոտի թևերը նեղ են: Առջևից քղանցքները իրար վրա բերելով կոճկվում են վզի մոտից և մեջքի կողքերի .....