
Եկեղեցականները՝ սկսած դպիրից մինչև կաթողիկոս, սրբազան արարողությունների ժամանակ և ամենօրյա կյանքում օգտագործում են իրենց աստիճանին և արարողությանը համապատասխան զգեստներ: Քահանայի ձեռնադրության կանոնում Սուրբ Պատարագի համար նախատեսված քահանայական զգեստներն անվանվում են աստվածաստեղծ, որովհետև նման են այն զգեստներին, որոնք Աստված պատվիրեց Մովսեսին պատրաստել Ահարոնի և քահանաների համար (Ելք 37.3), իսկ քահանայական գեղեցիկ պատմուճանը խորհրդանշում է այն պատմուճանը, որ Հակոբը հորինել էր իր սիրելի որդի Հովսեփի համար (Ծննդոց 37.3):
Զգեստները Հայ եկեղեցում ընդունվել են սկզբնական դարերից: Չնայած առաքելական ժամանակվանից է սկիզբ առնում ծիսական կյանքը քրիստոնյաների մոտ, սակայն, եթե առաքյալները աստվածապաշտության ժամանակ օգտագործած լինեին ամենօրյա հագուստներից տարբեր զգեստներ, ինչ-որ կարգադրություն արած կլինեին իրենց նամակներում զգեստների ձևի մասին: Աղբյուրներ չլինելու պատճառով՝ դժվար է ասել, թեև հնարավոր է, որ առաքյալները և կամ էլ նրանց հաջորդները զգեստներ պատրաստած լինեին Հին կտակարանի զգեստների նմանությամբ: Միայն վստահաբար կարելի է ասել, որ քրիստոնյաներն առաջին դարից սկսած աստվածապաշտության ժամանակ օգտագործում էին սովորաբար աշխարհիկ, ամենօրյա զգեստներ, որոնք ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվեցին և դարձան աստվածապաշտության զգեստ:
Շատ հավանական է, որ 4-րդ դարից, երբ քրիստոնեությունը դարձավ ազատ կրոն, եկեղեցին ոչ միայն սկսեց մտածել աստվածապաշտության կարգի կազմակերպման, այլ նաև զգեստների մասին: Հետևաբար եկեղեցական զգեստների արտաքին ձևի տարբերությունը աշխարհիկ զգեստից կատարվել է համեմատաբար ուշ շրջանում՝ դարերի ընթացքում:
Հայ եկեղեցու զգեստները մինչև 12-13-րդ դարեր շատ պարզ էին: Ավանդության համաձայն, Հայ եկեղեցու սպասավորների զգեստների ձևը գլխավորապես վերցված է Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիներից, սակայն, ինչպես բնորոշ է Հայ եկեղեցուն, այդ զգեստները պատշաճեցվել են հայ ոգուն՝ ստանալով ազգային յուրահատուկ ձև ու տեսք: Հետագայում դրանք փոփոխության են ենթարկվել հույն և կաթոլիկ եկեղեցիների ազդեցությամբ՝ հատկապես 12-13-րդ դարերում: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում զգեստների գույնի կանոն չկա, ինչպես մյուս եկեղեցիներում: Մեր եկեղեցում շքեղ զգեստները գործածվում են Տիրոջ սպասավորությունը փառավոր անցկացնելու համար:
Եկեղեցական զգեստները մինչ գործածվելը օրհնվում են, քանի որ պետք է ծառայեն նվիրական, սուրբ նպատակի համար:
Դարերի ընթացքում այդ զգեստները ենթարկվել են մասնակի փոփոխությունների՝ ձևի կամ նյութի առումով, այնուհետև մնացել են անփոփոխ ընդհուպ մինչև մեր օրերը:







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայոց հայրապետը Սբ. Պատարագին բացի քահանայական և եպիսկոպոսական զգեստավորումից, որպես հավելյալ զգեստի մաս, կրում է նաև կոնքեռը, որը կախվում է հայրապետի գոտուց: Այն քառակուսի զարդ է, պատրաստված ընտիր կտորից, ասեղնագործված, երեք անկյուններից ունի փոքրիկ ծոպեր, իսկ չորրորդ անկյունից երիզով ամրացվում է հայրապետի գոտուն: Երբեմն կաթողիկոսի շնորհմամբ կոնքեռ տրվում է նաև պատվավոր արքեպիսկոպոսներին ու եպիսկոպոսներին՝ իբրև հարգանքի նշան:
Կոնքեռը .....
Եկեղեցու կյանքում տարբեր դարաշրջաններում նվիրապետական աստիճանների տարբերակման նպատակով հաստատվեցին զգեստների որոշ մասեր, որոնք հատուկ եղան տվյալ նվիրապետական աստիճանը կրողի համար: Պատարագիչ քահանայի զգեստավորման կանոնի մեջ հիշատակված սրբազան զգեստները հատուկ են քահանայական աստիճան ունեցող բոլոր եկեղեցականների համար: Սակայն եթե պատարագիչը եպիսկոպոս է և կամ հայրապետ, նրանք կրում են նաև հավելյալ զգեստներ, որոնք արդեն խորհրդանշում .....
Եմիփորոնը եպիսկոպոսի և կաթողիկոսի զգեստներից է, տրվում է ձեռնադրության ժամանակ: Այն լայն, երկար և հինգ խաչով զարդարված ուրար է, որ եպիսկոպոսը կրում է շուրջառի վրա և ուսերի վրայից, կրծքի ու մեջքի վրայով տարածվում մինչև ոտքերը: Խաչերի թիվը երբեմն ավելի է լինում: Պատրաստվում է մոտ 25 սմ լայնությամբ և 2 մետր երկարությամբ 2 կտորից, գեղեցիկ ասեղնագործությամբ, ծայրերին գեղեցիկ երիզներ, վերջավորություններին էլ ճաշակավոր ծոպեր:
Եմիփորոնի հինգ խաչի .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես գնահատանք քահանաներին, վարդապետներին հատուկ կոնդակով պարգևատրում է լանջախաչով, որը եկեղեցականներին շնորհվող պատվո նշան է: Այն հոգևորականները կրում են կրծքին շղթայից կախված, որ խորհրդանշում է եկեղեցու սպասավորի սրտում հաստատված հավատն ու սերը Աստծո հանդեպ: Քահանայականը մի փոքր զարդարված, նախշերով, արծաթ-ոսկեջրած խաչ է, 10 սմ երկարությամբ: Վարդապետականն էլ նույնչափ կամ մի քիչ ավելի մեծ խաչ է, զարդարված է .....
Պատմության ընթացքում եկեղեցական զգեստները որոշակի փոփոխություն ունեցան: Հայ եկեղեցում զգեստների որոշ տեսակներ հետագա դարերում հաստատվեցին: Եթե ժամանակին բոլոր հոգևորականները, ավանդության համաձայն, Սուրբ Պատարագի ժամանակ կրում էին սաղավարտ, ապա 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանում ընդունվեց պատարագիչ հոգևորականի համար մի այնպիսի գլխանոց՝ թագ, խույր անվանումով, որ գործածում էին կաթոլիկ հոգևորականները: Այդ զգեստի ընդունումով Հայ եկեղեցում .....
Գավազանը եկեղեցում պաշտոնի և աստիճանի նշանակ է, կուսակրոն հոգևորականների պատվի նշան: Այն հոգևոր իշխանության, հովվության և առաջնորդության խորհրդանիշն է: Տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ և աղոթքով: Գավազանները պատրաստվում են զանազան նյութերից` մետաղ, փայտ, ոսկոր և այլն: Խիստ հազվադեպ լինում են նաև բյուրեղյա կամ ապակե գավազաններ: Բարձրությունը լինում է կրողի հասակի չափով կամ էլ մի քիչ ավելի: Ներկայումս Հայ եկեղեցում գավազանները .....
Պանակեն եպիսկոպոսական կրծքի զարդ է՝ ձվաձև մի տուփ, որի մեջ դրված են լինում սրբերի մասունքներ: Այն լանջախաչի նման պատվանշան է, որ կրում են շղթայով:
Քանի որ պանակեն հունարեն panagia բառն է, որ նշանակում է Աստվածածին, այդ պատճառով այս զարդը արտաքին կողմից սովորաբար կրում է Աստվածամոր սրբապատկերը և կոչվում պանակե: Շուրջը զարդարված է ակներով, վերևի մասում թագի նման զարդ ունի, իսկ ներքևից կախված ունի երկու զարդ:
Շնորհվում է բոլոր եպիսկոպոսներին .....
Մատանին ունի ուժի, իշխանության, թագավորության խորհուրդ: Այն կրում էին հայրապետներն ու թագավորները, որը խորհրդանշում էր իրենց ուժն ու իշխանությունը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մատանու գործածությունը գալիս է շատ հնուց։ Հայ եկեղեցու նվիրապետական կարգից միայն եպիսկոպոսն ու կաթողիկոսն են պանակեի հետ միասին կրում նաև մատանի՝ որպես պատվի և իշխանության նշան: Եթե աշխարհականների համար մատանի գործածելը պարզապես ցանկության և դրամի հարց .....
Շուրջառը կամ նափորտը քահանայական աստիճանի գլխավոր հանդերձն է: Այն գունավոր և զարդարուն փիլոնաձև անթև վերարկու է, որ աչքի է ընկնում իր խորհրդավոր պայծառությամբ և գեղեցկությամբ՝ ի տարբերություն մյուս զգեստների: Շուրջառը քահանայի մեջքի (թիկունքի) վրա գցվելով կոճկվում է կրծքի մոտ` ճարմանդով: Ծածկում է նրա ամբողջ մարմինը՝ տարածվելով մինչև գետին՝ խորհրդանշելով քահանայի վրա ի վերուստ իջնող և պարուրող շնորհն ու զորությունը, որը պահպանում և .....
Հայ եկեղեցու նվիրական ավանդության համաձայն՝ Սուրբ Խորան բարձրացող բոլոր հոգևորականները՝ դպիրից կաթողիկոս, հագնում են հատուկ ծիսական նպատակով պատրաստված հողաթափեր: Հողաթափերը սովորաբար լինում են կաշվից, թավիշից, ասեղնագործ, մարգարտազարդ և այլն: Քահանայական հողաթափերի վրա սովորություն կա ասեղնագործել օձի և կարիճի պատկերներ՝ ի խորհուրդ սաղմոսի հետևյալ խոսքերի. «Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին» .....
Վակասը քահանայական զգեստի մի մասն է, որը որպես շուրջառի օձիք, ամրացվում է ուսերին: Հնում այն ամրացված էր սաղավարտին, որ հագնելիս իջնում էր ուսերին՝ ծածկելով պարանոցը: Հետագայում այն դարձավ ինքնուրույն մաս:
Այն, որ վակասը սաղավարտի անբաժանելի մասն էր կազմում, հաստատում է, որ երկուսն էլ և՛ կտավով և՛ գույնով և՛ աշխատանքով նույնն է լինում, այլապես կպատրաստվեր զգեստի կտավից: Հին Խորհրդատետրերը վակասի համար աղոթք չեն ունեցել, սա նույնպես հաստատում .....
Պատարագիչ քահանայի գոտուց կախվում է նաև սրբիչը, որը քահանայի զգեստավորման կանոնի մեջ կոչվում է նաև թաշկինակ: Զգեստի այս մասը օգտագործվում է Սբ. Պատարագի այն հատվածներին, երբ քահանան մինչ խորան բարձրանալը, լվանում է իր ձեռքերը և այդ սրբիչով սրբում այն: Այնուհետև սրբիչը գործածվում է վերաբերումից հետո, երբ քահանան մինչ նշխարին դիպչելը, լվանում է իր ձեռքի մատների ծայրերը և այնուհետև նորից չորացնում այդ սրբիչով: Զգեստավորվելիս՝ քահանան աղոթում .....
Բազպանը պատարագիչ հոգևորականի զգեստի մաս է: Այն կերպասե թևնոց է, որ կրում է հոգևորականը իր աջ և ձախ ձեռքերին՝ դաստակից մինչև արմունկը՝ իբրև վահան չարի դեմ, որպեսզի կարողանա սրբությամբ սպասավորել Աստծուն: Բազպանը կարվում է զգեստի կտորից, յուրաքանչյուրի վրա մեկական խաչով:
Կան երկու տեսակի բազպաններ.
1. Բազպանը դրվում է թևի վրա և տակի կողմից երկու ծայրերը իրար մոտեցնելով ամրացվում է կոճակներով և կամ էլ ամրակապով կապվում է թևին:
2. Թևը մտցվում .....
Փորուրարը քահանայական ուրարն է: Այն սկիզբ է առել սարկավագի ուրարից, իսկ ձևը՝ ձեռնադրության արարողությունից: Ձեռնադրող եպիսկոպոսը սարկավագի ձախ ուսից կախված ուրարը նաև աջին է գցում և բերում առջևի կողմը ու միացնում իրար:
Փորուրարը քահանայական իշխանության խորհրդանիշն է, այսինքն՝ այն Քրիստոսի ծանր լծի, բայց միևնույն ժամանակ քաղցր բեռի նշանակությունն ունի. «Առե՛ք Իմ լուծը ձեզ վրա», որը քահանան ամբողջովին իր վրա է վերցնում, իսկ սարկավագը .....
Պատարագիչ հոգևորականը շապիկի և փորուրարի վրայից գոտի է կրում: Հին ժամանակներում գոտին եղել է իշխանության նշան, իսկ այսօր այն արտահայտում է օծյալ հոգևորականի իշխանությունը: Գոտին կերպասե զարդարուն ժապավեն է, որն առջևից ամրացվում է ճարմանդով: Այսօր կան գոտիներ, որոնց վրա, մեջտեղում, անշարժ ամրացված է ճարմանդը, գոտին օգտագործելիս մեջքի մասում կապում են ամրակապերով:
Եկեղեցում գոտի կրելու իշխանությունը սկսում է քահանայից: Տրվում է օրհնությամբ .....