Կիրակնօրյա Քարոզներ
Փոքրիկ զոհողությունների մեծ արժեքը
«Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ» (Հովհ. 13.10): Ա. Երբ Պետրոսը, Հիսուսի սաստող նկատողությունից ազդված, ջերմագին ցանկություն է հայտնում, որ Հիսուս ոչ միայն նրա ոտքերը, այլև գլուխն ու ձեռքերն էլ լվանա, իբրև բնաբան ընտրված այս հակիրճ դիտողությամբ Փրկիչը փակում է հարցը՝ միևնույն ժամանակ առաքյալների ողջ խմբին ավանդելով մի պատգամ, որում բովանդակվում է ոտնլվայի խորհրդի բարոյական ողջ արժեքը: Օրինակը վերցված է կյանքի .....
Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծու Որդին
Դու ես Քրիստոսը՝ Կենդանի Աստծու Որդին (Մատթեոս 16։16)։ Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Բոլոր ժամանակներում քննել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անձը։ Օրվա ավետարանական ընթերցվածքում քահանայապետներն ու փարիսեցիներն ասում են Նիկոդեմոսին. «Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարե դուրս չի գալիս» (Հովհաննես 7։52)։ Իսկ ո՞վ է Հիսուս Քրիստոս։ Մեզ համար, որ հավատում ենք Նրա Աստվածությանը, Նա Աստծու Միածին Որդին է, Նա բարի .....
Մոտեցե՛ք Տիրոջը և լո՛ւյս առեք
Մատիք առ Տէր և առէք զլոյս։ Մոտեցե՛ք Տիրոջը և լո՛ւյս առեք (Սաղմոս 33։6)։ Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր տոնում ենք Տյառնընդառաջը։ Այսօր եկել ենք Տիրոջն ընդառաջ, սակայն լավ է, որ միշտ գանք և միշտ լինենք Տիրոջ հետ։ Հաճախ մարդկանց Աստվածպաշտությունն ու հավատը, Աստծուց սպասելիքներն ու ակնկալիքները Տյառնընդառաջին դրսևորվում է միմիայն տուն տարված ճրագներով։ Այո՛, այդ ճրագները պիտի տանենք մեր տները, բայց չպիտի սահմանափակվենք .....
Եղի՛ր հավատարիմ մինչև մահ
Եվ բոլոր նրանք, որ ուզում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն (Բ Տիմ․ 3։12)։ Սիրելի՛ հավատացյալ զավակներ, Սա ասում է մի մարդ՝ սուրբ Պողոս առաքյալը, որը լսածով չէ, որ գիտեր, թե ինչ է հալածանքը։ Դեռ երեկ ինքն էր քրիստոնյաներին մոլեռանդորեն հալածում, իսկ այսօր արդեն սեփական մաշկին է զգում հալածանքի դառնությունը և հավատակից եղբայրներին էլ զգուշացնում է, որպեսզի պատրաստ լինեն հալածվելու հանուն Քրիստոսի։ .....
Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի
Հաճեսցի Տէր ընդ քեզ, և երկիրն քո խռնեսցի ի բնակութիւնն։ Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի (Եսայի 62։4)։ Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր. Եսայու մարգարեության մեջ ասվող այս խոսքերը հույսով են լցնում մեզ, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի քննենք մեզ, հրաժարվենք մեղքերից և ազգովի ապաշխարենք։ Ինչո՞վ են լցված մեր հոգիները, մեր սրտերը, ի՞նչ է մեր մտքերում։ Մեղավոր խորհուրդներ, մեղավոր ցանկություններ, .....
Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը
Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ (Հովհ․ 6։44)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասաց այս խոսքերը հացի և ձկան հրաշալի բազմացումից շատ չանցած, երբ ժողովուրդը, և հատկապես՝ փարիսեցիները, այդ սքանչելի հրաշքից հետո էլ դարձյալ նշան էր ուզում Նրանից, իբրև թե հավատալու համար։ Կրկին ընթերցեք Հովհաննեսի ավետարանի վեցերորդ գլուխը, սիրելի՛ հավատացյալներ, .....
Ողորմությունը Քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին
Ողորմութիւն Քո Տէր զհետ իմ եկեսցէ զամենայն աւուրս կենաց իմոց։ Ողորմությունը Քո, Տե՛ր, պիտի հետևի ինձ կյանքիս բոլոր օրերին (Սաղմոս 22։7)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս Կանայի հարսանիքում ջուրը գինի դարձրեց։ Եթե ուշադրություն դարձրել եք, Ավետարանում այս բնույթի հրաշագործության մասին այս մեկ անգամն է պատմվում։ Ավելի շատ են այն օրինակները, երբ Նա բժշկում է մարդկանց, դևեր է հանում, .....
Պատվիրանի գլխավորը սերն է
Քանզի պատվիրանի գլխավորը սերն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից (Ա Տիմ․ 1։5)։ Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Մեզանից յուրաքանչյուրը, որ մարդ արարած պատվավոր անունն է կրում, բարդ ու բազմակողմանի էակ է։ Մենք ունենք միտք, որ անընդհատ ինչ-որ բան է ասում մեզ։ Ունենք սիրտ, որ մեկ այլ բան է հուշում։ Ունենք խիղճ, որ ճշմարտությունն է բարձրաձայնում, եթե, իհարկե, մեր մշտական մեղավոր ու խստասիրտ ընթացքով չենք լռեցրել այն․․․ .....
Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի քարոզ
Յայսմ գիտասցեն ամենեքեան՝ եթէ Իմ աշակերտք էք, եթէ սիրիցէք զմիմեանս։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք (Հովհաննես 13։35)։ Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ հայոց. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը։ Իր ծննդյան ութերորդ օրը Մարիամն ու Հովսեփը Նրան թլփատեցին ու կոչեցին Հիսուս, որ նշանակում է Օծյալ։ Հիսուս Քրիստոս մեր Փրկիչն է, Աստվածը, .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան տոնի պատգամը
Աստծու՝ Քրիստոս Հիսուսով որդեգրյալ զավակներ, Այսօր յուրաքանչյուր քրիստոնյայի սիրտ առանձնահատուկ ուրախությամբ, ջերմությամբ, հույսով ու սիրով է բաբախում, քանի որ լի է Սուրբծննդյան աստվածային լույսով, որ հրեշտակների թևերով իջնում է Երկնքից ու որպես բալասան լցվում մեր մեղավոր ու տկար հոգիները։ Այսօր մեղքի խավարն ու ցուրտը հալվում-նահանջում են մեր հոգուց, քանի որ անզոր են Քրիստոս Արեգակի առջև, որ ծագում է արդարության ու սրբության ձգտող .....
Որդյակ, մի՛ անտեսիր, այլ պահիր Իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին
Որդյակ, մի՛ անտեսիր, այլ պահիր Իմ խորհուրդներն ու իմաստությունը, որպեսզի ապրի քո հոգին, և դրանք քո պարանոցի վրա զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար և ոսկորներիդ համար՝ դարման (Առակներ 3։21, 22)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորը։ Այս տոնական օրերին մշտապես հնչում են մաղթանքներ։ Մարդիկ ցանկանում են միմյանց առողջություն, երջանկություն, հաջողություն և խաղաղություն։ Սակայն հարկ .....
Տարեմուտի քարոզ
Աստված ուզեց ցույց տալ նրանց, թե փառքի ի՜նչ ճոխություն կա այս խորհրդի մեջ հեթանոսների համար. և այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի հույսը, ձեր մեջ (Կող․ 1։27): Մեր համայնքի սիրելի՛ հավատացյալներ, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Քրիստոս, Շնորհավորում եմ ամենքիդ տարեմուտի կապակցությամբ և փառաբանում Ամենախնամ Աստծուն, որ ողջ, առողջ ու միասնական եմ տեսնում ձեզ այսօր այստեղ։ Փա՜ռք Երկնակալին, որ հնարավորություն և ցանկություն ունեք Նոր տարվա .....
Տեր Գրիգոր քհն․ Գրիգորյանի Ամանորի մաղթանքը
Սիրելի՛ հայրենակիցներ, ի Քրիստոս Հիսուս քույրեր և եղբայրներ, Օրացույցի վերջին ամսաթիվը հուշում է մեզ, որ բոլորեցինք ևս մեկ տարի մեր երկրավոր կյանքից, և արդեն նոր տարին դիմավորելու ժամանակն է։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ անցնող տարին անհանգիստ, մարտահրավերներով ու փորձություններով լի էր ոչ միայն համայն աշխարհի, այլև մասնավորապես մեր անգին հայրենիքի համար։ Արցախի ճակատագիրը դեռ անհայտ է, մեր սահմաններն՝ անհանգիստ։ Դեռևս ամոքված չէ .....
Տեր Հուսիկ քհն․ Դոխոլյանի անդրանիկ քարոզը
Մինչ քարոզիս անցնելը իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել ազգիս Վեհափառ Հայրապետին, Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին հայրական այն հոգատարության և խնամքի համար, որի արդյունքը այս օրն է, նաև հոգևոր հորս՝ տ. Անուշավան եպս Ժամկոչյանին, Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց Վարժարան և ընծայարանի ողջ տեսչական, ուսուցչական և ուսանողական կազմին:  Մանավանդ կցանկանայի երախտիքի, շնորհակալության խոսքեր ուղղել եկեղեցուս հոգևոր .....
Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ
Եղերուք դուք կատարեալք, որպէս և Հայրն ձեր Երկնաւոր կատարեալ է։          Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ (Մատթեոս 5։48)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Տարեվերջյան խոկումներով ու աղոթքներով յուրաքանչյուրս փորձում է ամփոփել անցնող տարին։ Օրվա ավետարանական ընթերցվածքը, որ մնասների առակի մասին է, մեզ օգնում է վերափոխել մեր կյանքը։ Իսկ ինչպե՞ս վերափոխել։ Վերափոխել՝ հետևելով մեր Տեր և Փրկիչ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․