
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Տասներկուամյա մի աղջիկ սրտնեղած փակվում է իր սենյակում: Մայրը գալիս է և ասում.
- Դուռը թակում են, հյուր է եկել:
Աղջիկը պատասխանում է.
- Ես կարմիր և գեղեցիկ վարդեր էի ուզում ունենալ, այլ ոչ թե հյուր: Դուք ինձ համար վարդեր չգնեցիք: Իսկ Աստված էլ իմ խնդրանքը չլսեց, որպեսզի իմ ընկերուհիների պես ես նույնպես վարդեր ունենամ:
Մայրը ժպտում և ասում է.
- Մեր բարեկամն է այցելել, որ վարդերի պարտեզ ունի, բացի՛ր դուռը, քանի որ եկել է քեզ տանելու իր վարդերի .....
Երկու եղբայրներից կրտսերն ավելի շուտ էր ստանձնել մենակեցության կարգը, քան ավագ եղբայրը, որ երեց էր: Երբ հայրերից մեկը եկավ նրանց մոտ, նրանք բերեցին ջրի կուժը, և կրտսերը մոտեցավ, որ լվանա ծերի ոտքերը: Ծերը, բռնելով նրա ձեռքից, հեռացրեց մի կողմ, և ավագը լցրեց ջուրը: Շուրջը գտնվող եղբայրներն ասացին ծերին. «Կարգի մեջ կրտսերն առաջինն է, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Ես վերցնում եմ կրտսերի ավագությունը և տալիս եմ երեց եղբորը»: Եվ ծերն այս արեց .....
Այս պատմությունը պատմում եմ իմ համայնքի անդամներից մեկի թախանձալից խնդրանքով: «Թող մարդիկ իմ օրինակով հասկանան, թե «մանրուքներն» ինչպես կարող են ազդել մարդկային հարաբերությունների վրա և մտածեն այդ մասին»,- ասաց նա: Այսպիսով, մի անգամ հիսունին մոտ մի կին եկավ ինձ մոտ խոստովանության: Երբ նա տասներկու տարեկան էր, հայրը հեռացել էր ընտանիքից և նա ողջ կյանքն ատել էր հորն ու չէր շփվել նրա հետ: Հայրը միշտ փորձել էր հանդիպել դստերը, սակայն .....
Ոմն եղբայր բնակվում էր մի ծերի մոտ, և հացկերույթի ժամանակ մի ոտքը միշտ սեղանին էր դնում, իսկ ծերը չէր հանդիմանում նրան: Որոշ ժամանակ անց ծերը գնաց լավագույն հոր մոտ և պատմեց նրան այդ մասին: Եվ ասաց նրան ավագ հայրը. «Ինձ մոտ ուղարկիր եղբորը»: Այդպես էլ արեց ծերը: Եվ երբ գնաց եղբայրը ավագ ծերի մոտ, և հացի ժամը եկավ, սեղան դրեցին, ավագ ծերը շտապեց և երկու ոտքերն էլ դրեց սեղանին, իսկ նրա մոտ եկած եղբայրը խիստ վիրավորվեց և չկարողանալով համբերել` .....
Բժիշկ Մարկը ուռուցքաբանության ոլորտի հայտնի մասնագետ էր: Մի անգամ նա պատրաստվում էր մեկ այլ քաղաք մեկնել՝ շատ կարևոր մի կոնֆերանսի մասնակցելու, որտեղ պետք է նրան մրցանակ հանձնեին իր հետազոտությունների համար: Սակայն, թռիչքից մեկ ժամ անց նրանց օդանավը հարկադիր վայրէջք կատարեց մոտակա օդանավակայաններից մեկում, քանի որ ինչ-որ տեխնիկական խնդիր էր առաջացել: Բժիշկը վախենում էր, որ չի հասցնի ժամանակին տեղ հասնել, ուստի մեքենա վարձեց և շարունակեց .....
Մի եղբոր գովեցին հայր Անտոնիոսի մոտ, իսկ նա փորձեց նրան, տեսնի` կարո՞ղ է համբերել արհամարհանքների: Երբ գտավ, որ չի կարող, ասաց նրան. «Դու նման ես գյուղի, որի երևացող կողմը զարդարված է, իսկ ներսը հափշտակված և գերված է ավազակների կողմից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Կիրակնօրյա մի առավոտ հայրիկը փորձում էր կենտրոնանալ դժվար զեկույցը պատրաստելու համար: Մայրիկը գնումների էր գնացել, իսկ օրն անձրևային էր, և փոքրիկ որդին ձանձրանում էր՝ չիմանալով ինչով զբաղվել: Նա անընդհատ խանգարում էր հայրիկին՝ թույլ չտալով կենտրոնանալ:
Վերջապես հայրիկը լուծումը գտավ: Նա ամսագրից պոկեց աշխարհի քարտեզը պատկերող էջը, պատռեց մանր կտորների ու հատակին նետելով՝ ասաց.
- Տղա՛ս, եթե կարողանաս քարտեզը հավաքել, ես քեզ պաղպաղակի .....
Մենաստանի երեց հայր Հովսեփը հայր Թեոդորոսի մասին ասում էր, թե. «Նա ոչ միայն հիմա է մեծ, այլև՝ երբ Սկյութիայում էր: Նրա մասին ասում էին, թե այս երեք գլխավոր բաները բոլոր մարդկանցից ամենաշատն ինքն ուներ. այն է` անընչություն, կրոնավորություն և մարդկանցից խույս տալը: Նրա մասին ասում էին, թե երբ Սկյութիան ավերվեց, նա եկավ Փերմիայում բնակվելու: Երբ ծերանալով հիվանդացավ, ինչ բերում էին նրան՝ առաջինի բերածը տալիս էր երկրորդին, ինչ .....
Կար-չկար մի ծեր կին, որն անընդհատ լաց էր լինում: Նրա ավագ դուստրը ամուսնացել էր անձրևանոցներ վաճառողի հետ, իսկ կրտսերը՝ արիշտա վաճառողի:
Երբ ծեր կինը տեսնում էր, որ եղանակը լավն է, և օրն արևային է լինելու, տխրում էր՝ մտածելով. «Ի՜նչ վատ է: Այս լավ եղանակին ոչ ոք անձրևանոց չի գնի դստերս կրպակից»:
Եթե եղանակը վատն էր ու անձրևում էր, նա կրկին լաց էր լինում՝ ասելով. «Արիշտան չի չորանա այս անձրևոտ եղանակին, և կրտսեր դուստրս չի կարողանա .....
Ոմն եղբոր մասին ասում էին, թե զամբյուղներ էր հյուսում և նրանց վրա կանթեր էր դնում: Լսեց, որ իր դրացին ասաց. «Ի՞նչ անեմ, քանի որ վաճառելու ժամանակն է, իսկ ես կանթեր չունեմ իմ զամբյուղների համար»: Եվ եղբայրը գնաց, հանեց իր զամբյուղների վրայից կանթերը, տվեց դրացի եղբորը և ասաց. «Սրանք ավելորդ են, դի՛ր քո զամբյուղների վրա»: Այդպիսով ավարտին հասցրեց իր եղբոր գործը` թողնելով իրենը:
«Սուրբ հայրերի վարքն .....
Նախորդ դարի երեսունական թվականներին Բուլղարիայում մի զարմանահրաշ դեպք պատահեց: Մի տասնչորսամյա տղա մահացավ, և երբ նրա հոգեհանգստյան կարգն էին կատարում, հանկարծ նա վեր կացավ դագաղից ու սկսեց հեկեկալով լաց լինել: Վախեցած հարազատներն ուշքի գալուց հետո սկսեցին հանգստացնել նրան և երկարատև ջանքերից հետո, երբ վերջապես հաջողվեց, հարցրեցին տղային նրա սաստիկ լացի պատճառի մասին ու ահա, թե ինչ պատմեց նա. «Երբ ես մահացա, միանգամից հայտնվեցի այն .....
Երկու եղբայրներ` հայր Պողոսն ու հայր Տիմոթեոսը, միասին էին բնակվում Սկիտեում, և բազում անգամ վիճաբանություն եղավ նրանց միջև: Հայր Պողոսն իր եղբորն ասաց. «Մինչև ե՞րբ պիտի հիմարությամբ մնանք կռիվների մեջ»: Հայր Տիմոթեոսը նրան ասաց. «Բարի՛ եղիր, որ երբ ես զայրանամ քեզ վրա, դիմացիր ինձ և համբերի՛ր, և երբ դու բարկանաս, ես կդիմանամ և կհամբերեմ»: Եվ այսպես անելով` հանդարտվեցին իրենց մնացած օրերին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Մի բարի ու իմաստուն տատիկի հարցրեցին.
- Տատի՛կ, այդքան դժվար կյանք ես ունեցել, բայց բոլորիցս երիտասարդ ես մնացել հոգով: Ինչ-որ գաղտնիք ունե՞ս:
- Ունեմ, սիրելիներս: Եթե ինձ ինչ-որ լավ բան են արել, սրտիս վրա եմ գրել, իսկ եթե վատ՝ ջրի: Եթե հակառակն անեի, ապա սիրտս այժմ սարսափելի սպիեր կունենար, իսկ այսպես՝ բուրավետ դրախտ է:
Աստված մեզ անգին ընդունակություններ է պարգևել՝ հիշելու և մոռանալու: Երբ մեզ լավություն են անում, երախտագիտությունը պահանջում .....
Անտիոքցի ոմն մենակյաց գնաց սուրբ Երուսաղեմ՝ աղոթելու: Երբ հասավ այնտեղ, վերջացան ապրուստի միջոցները, և նստած տրտմում էր, թե ինչ անի: Սրտի հուզմունքից նիրհեց և տեսավ Հիսուսին, որ ասաց իրեն. «Գնա՛ սուրբ Հարություն եկեղեցու տնտեսի մոտ և նրան ասա՛, թե Հիսուսն ինձ ուղարկեց քեզ մոտ: Տո՛ւր ինձ մեկ դահեկան, և ես քեզ ստացագիր կտամ, որ երբ Տեր Հիսուսը գա, հատուցի քեզ»: Եվ մենակյացը զարթնելով` աղոթեց և հավատալով խոսքին` գնաց տնտեսի մոտ և ասաց նրան` .....
Մի մարդ Սոկրատեսին հարցրեց.
- Գիտե՞ս, թե ընկերդ ինձ ինչ ասաց քո մասին:
- Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ երեք մաղով մաղիր այն, ինչ պատրաստվում ես ասել:
- Երեք մաղո՞վ:
- Նախքան որևէ բան ասելը, պետք է երեք անգամ մաղել այն: Նախ ճշմարտության մաղով: Վստա՞հ ես, որ ասածդ ճշմարտություն է:
- Ոչ, ես ուղղակի լսել եմ այդ մասին:
- Ուրեմն չգիտես, ճիշտ է դա, թե ոչ: Այդ դեպքում երկրորդ՝ բարության մաղով անցկացնեք: Որևէ լավ բա՞ն ես ուզում ընկերոջս մասին .....