5 Սեպտեմբեր, Շբ
«Եվ փարիսեցիները, մոտենալով Նրան, փորձեցին և ասացին. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջը արձակի ամեն մի հանցանքի պատճառով»: Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թե Նա, Ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն` ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի: …Սակայն .....
«Աշակերտների մեջ մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ո՛վ է մեծ։ Երբ Հիսուս իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ և ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. Որովհետև, ով որ ձեր մեջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»։ (Ղուկ. 9:46-48)
Սիրելի հավատացյալներ,
Ավետարանական այս հատվածը, որտեղ առաքյալները վիճում են առաջնության մասին, հիշատակվում .....
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի համար և այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա` տներ և եղբայրներ և քույրեր և մայրեր և որդիներ և ագարակներ` հալածանքներ կրելով հանդերձ, և այն աշխարհում, որ գալու է` հավիտենական կյանք» (Մարկ. 10.29-30):
Ի՞նչ էր ուզում ասել Տերը: Իրապես, առաքյալները թողել էին ամեն ինչ և հետևել .....
«Եվ առավոտյան մոտ, լույսը բացվելուց առաջ, վեր կացավ և ելավ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղոթում էր: Նրա հետևից Նրան փնտրելու գնաց Սիմոնը և նրանք, որ նրա հետ էին» (Մարկ. 1.35-36):
Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, սիրում էր գնալ անապատ վայրեր` այնտեղ աղոթելու, որովհետև սիրում էր առանձնությունը, միայնությունը: Մեր Տերը կարիք չուներ առանձնանալու, միայնանալու և աղոթելու, որովհետև Իր մեջ ամբողջ Երկնքի Արքայությունն էր բնակվում, Իր մեջ ամբողջ .....
Սիրելի հավատավոր հայորդիք,
Այսօր՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքո, մեր աղոթքն ենք հղում առ Աստված հայոց պետականության ամենապանծալի ձեռքբերումներից մեկի` հայկական բանակի 22-ամյա տարեդարձի առիթով:
Թվում է` երկու հակոտնյա ծիրեր, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ մեկ-մեկու հետ: Վստահեցնում եմ, որ հայկական բանակի պարագային դա միայն թվացյալ է: Մեկ պահ հետադարձ հայացք նետենք 22-ամյա վաղեմության դիպվածներին, որոնց բերումով, ահավասիկ, սկիզբ .....
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Այսօր միաբանվել ենք Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո` խնկարկելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեկ դարից ավելի առաջ տեղի ունեցավ ոճիրը, մեկ դարից ավելի է, որ հայոց ազգը սգավոր է` որդեկորույս մոր նման: Բավ է: 21-րդ դարում, երբ աշխարհը փոխվում է արբանյակային արագությամբ, երբ վերարժևորվում է աշխարհում գրեթե ամենայն ինչ, ժամն է նորովի անդրադարձ կատարելու պատուհասածին: Հիրավի հասունացել է պահը .....
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Այսօրվա ավետարանական ընթերցումը Պողոս Առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի 4–րդ գլխի 3-18 համարաներն է, ինչի մասին էլ Ձեզ հետ պետք է կիսեմ իմ մտորումները: Նախ ընթերցեմ տվյալ հատվածը:
«Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու .....
Սիրելի հավատացյալներ,
Այսօր մեզ համար և ոչ միայն մեզ համար, այլ Հայ Եկեղեցու և համայն հայության համար սքանչելի և չափազանց օրհնաբեր օր է: Այսօր մեր մեծ բարեխոս և Աստուծո նվիրյալ՝ Անանիա առաքյալի հիշատակության օրն է, ում մասունքները ամփոփված են Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու Անանիա առաքյալի մատուռ-դամբարանում: Եվ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերվել է նաև իր մասունքակիր աջը: Պատահական ոչինչ չի լինում, այլ ամեն բան մեր կեանքում Աստուծո .....
«Սակայն քա´վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ աշխարհի համար» (Գաղ. 6:14):
Սիրելի´ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Այսօր նշում ենք հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը Սուրբ Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև խաչի՝ գերությունից վերադարձին է նվիրված։
Ես այսօր չեմ անդրադառնալու նրա պատմությանը՝ վստահ լինելով, .....
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Այսօր Խաչվերացի երրորդ կիրակի օրը մենք նշում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը, որը միայն հայոց եկեղեցին է, որ տոնում է: Այն առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես մեզ` հայերիս համար և մեր եկեղեցական հայրերը հենց դա են ընդգծում շարականի միջոցով. «Ով Քրիստոս քո աստվածութեանդ անճառելի լոյսը այսօր ծագեցիր խաչի վրա որ Վարագ լերան վրա է. օրհնեալ ես Տէր, Աստված մեր հայրերի»:«Դու որ այսօր քո ահավոր .....