
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի երիտասարդ գնաց իմաստունի մոտ և ասաց.
- Ինձ քո խորհուրդն է անհրաժեշտ: Ինձ մի աղջիկ է դուր գալիս: Շատ եմ հավանում նրան: Եվ այժմ տանջվում եմ, քանի որ չգիտեմ ինչ անել՝ ամուսնանա՞լ, թե ոչ:
- Մի՛ ամուսնացիր,- պատասխանեց ծերը:
- Ինչո՞ւ,- զարմացավ երիտասարդը:
- Եթե իսկապես ցանկանայիր ամուսնանալ, ապա չէիր հարցնի:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի անգամ հայր Բեսարիոնը պետք է անցներ Նեղոս գետը և աղոթքի կանգնեց, ապա սկսեց քայլել ջրի վրայով: Եվ ես ապշած ընկա նրա առաջ և ասացի.«Ինչպե՞ս էիր զգում քո ոտքերը, երբ գնում էիր ջրերի վրայով»: Եվ ծերն ասաց. «Մինչև կոճերս կարծում էի, թե ջուր է, իսկ ոտքերիցս ներքև՝ հաստատուն երկիր»: Դարձյալ` մինչ գնում էինք ծերերից մեկի մոտ, արևն արդեն մոտ էր մայր մտնելուն, և ծերն աղոթք անելով ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, թող արեգակը կանգնի իր տեղում, մինչև .....
Դուստրը մի անգամ մորը հարցրեց.
- Մա՛մ, իսկ իրական սերն ինչպե՞ս տարբերել կեղծից:
- Շատ պարզ,- պատասխանեց մայրը,- «… որովհետև սիրում եմ»՝ իսկական սեր է: «Սիրում եմ, որովհետև…»՝ կեղծ է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հայր Թեոդորոսն ասաց. «Մինչ երիտասարդ էի և բնակվում էի անապատում, գնացի հացատուն, որ ինձ համար հաց թխեմ և այնտեղ գտա մի եղբոր, որ իր համար հաց էր թխում և իրեն օգնող մեկը չուներ: Իսկ ես իմը թողեցի և օգնեցի եղբորը, և երբ ավարտեցի, եկավ մեկ այլ եղբայր, նրան ևս օգնեցի և թխեցի նրա հացը, և դարձյալ եկավ երրորդը, նույնը արեցի և նրա համար: Յուրաքանչյուրին օգնում էի, ով գալիս էր, և թխեցի վաթսուն փուռ, վերջում թխեցի իմ երկու փուռը և գնացի»:
«Սուրբ .....
Մի դեպք է պատահել սիրիական հայտնի Սուրբ Աստվածածնի Ծննդյան Սայդնայա կանացի մենաստանում: Այնտեղ սովորույթ կա, ըստ որի՝ մարդիկ, ի նշան ուխտի, իրենց հասակի մոմեր են նվիրաբերում: Մի անգամ ժամերգության ժամանակ մի մարդ նման մոմ բերեց և միանձնուհուն խնդրեց վերցնել այն: Երբ նա տվեց այդ մոմն ու եկեղեցու աստիճաններով իջնում էր, հանկարծ սրտի նոպա ունեցավ և տեղում ընկավ: Միանձնուհիները մի քանի անգամ փորձեցին վառել այդ մոմը, սակայն ոչինչ չէր ստացվում .....
Հայր Պիմենի եղբայր Պայեսիոսը սիրալիր բարեկամություն էր պահպանում մեկի հետ՝ իր խցից դուրս, իսկ հայր Պիմենը չգիտեր և ոչ էլ կամենում էր այդ: Եվ վեր կացավ գնաց հայր Ամոնի մոտ ու ասաց նրան. «Իմ եղբայր Պայեսիոսը սիրալիր մտերմություն ունի մեկի հետ, և ես հանգիստ չեմ գտնում»: Ասաց նրան հայր Ամոնան. «Պիմե՛ն, մի՞թե դեռ կենդանի ես. գնա՛ նստիր քո սենյակում և մտքումդ դիր, թե` երեք տարի է` գերեզմանում եմ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Երիտասարդը մոտեցավ քահանային և ասաց.
- Ես այլևս եկեղեցի չեմ գալու:
- Ինչո՞ւ,- հարցրեց քահանան:
- Տեսա, թե ինչպես է քույրերից մեկը մյուսի մասին վատը խոսում, բոլոր հավատացյալներն իրենց հեռախոսներին են նայում պատարագի ժամանակ, և դա դեռ այնքանն է, ինչ հասցրեցի նկատել…
Քահանան ասաց.
- Լավ, բայց նախքան հեռանալդ, լավություն արա՝ մի լիքը բաժակ ջուր վերցրու և երեք անգամ պտտվիր եկեղեցում՝ հատակին ոչ մի կաթիլ չթափելով: Դրանից հետո հեռացիր եկեղեցուց, .....
Մենակյացների մեջ մի սքանչելի այր կար, որի անունն էր Ամոնիոս: Սա հանդարտաբարո էր և հաստատահավատ: Երբ սա Աթանասի հետ Հռոմում էր, քաղաքում ոչ մի արժանավայել բան չէր տեսնում, բացի Պողոսի և Պետրոսի մատուռից: Այս Ամոնիոսին կամեցան բռնի տանել եպիսկոպոսության, սակայն փախչելով` կտրեց իր աջ ականջը, որպեսզի այպանելի մարմնի շնորհիվ խույս տա ձեռնադրումից: Որոշ ժամանակ անց փախավ Եվագրիոսը, ում Ալեքսանդրիայի եպիսկոպոս Թեոփիլոսը եպիսկոպոս էր ձեռնադրել, .....
Մի շինական ամեն կիրակի մասնակցում էր Սուրբ Պատարագին, բայց միշտ ուշանում էր: Թագավորը նույնպես եկեղեցում էր լինում: Նա լսում է, որ շինականը Աստծուց մի նժույգ է խնդրում, որով կարող է արագ հասնել եկեղեցի և չուշանալ: Եվ թագավորը, տեսնելով այս մարդու համառ աղոթքը, նրան երկու նժույգ է ցույց տալիս՝ մեկը՝ հասարակ, մյուսը՝ շատ գեղեցիկ ու յուրահատուկ և դրանցից մեկին ընտրելու հնարավորություն տալիս: Եվ շինականն ընտրում է շքեղ նժույգը, բայց այլևս եկեղեցի .....
Սուրբ լեռան վրա մի վանական էր ապրում: Նա ամեն օր խմում էր և ուխտավորների հետ վիճաբանության պատճառ դառնում: Երբ նա մեռավ, մի խումբ հավատացյալներ հայր Պաիսիոսի մոտ շտապեցին՝ ուրախ լուրը հայտնելու, որ վերջապես խնդիրը լուծվել է: Հայր Պաիսիոսը պատասխանեց, որ գիտի վանականի մահվան մասին և տեսել է, թե ինչպես է հրեշտակների գունդը եկել նրա հոգին տանելու: Ուխտավորները տարակուսեցին և դժգոհություն հայտնեցին: Նրանցից մեկը խնդրեց, որ ծերը հստակեցնի, թե .....
Պողոսի աշակերտ Հովհաննեսի մասին ասում էին, թե մեծ հնազանդություն ուներ: Նրանք բնակվում էին մի վայրում, ուր գերեզմաններ կային: Եվ այն տեղում բորենի կար, իսկ ծերն այնտեղ քակոր տեսավ ու Հովհանեսին ասաց. «Գնա՛ գերեզմանները և այնտեղից բե՛ր քակորը»: Նա ասաց. «Երկյուղում եմ բորենուց, հա՛յր»: Իսկ ծերը կատակով ասաց. «Եթե քեզ վրա գա` կապի՛ր նրան և այստեղ բե՛ր»: Հովհաննեսը երեկոյան գնաց, և բորենին եկավ նրա վրա, իսկ նա կամեցավ բռնել նրան, .....
Մի անգամ մի իշուկ շատ ուրախ ու հպարտ վերադարձավ տուն: Մայրիկը հարցրեց, թե նա ինչո՞ւ է այդքան երջանիկ:
- Մայրի՛կ, ես ոմն Հիսուսի հետ Երուսաղեմ մտա, և մարդկանց բազմությունն ինձ տեսնելով բացականչում էր. «Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն՝ բարձունքներում»: Եվ իրենց հագուստն ու ճյուղեր էին փռում իմ ճանապարհին,- ոգևորված պատասխանեց իշուկը:
Այդժամ մայրիկն ասաց.
- Այս անգամ միայնակ վերադարձիր քաղաք և տես, թե ինչ կլինի:
Հաջորդ .....
Ասորիքում մի ծերի մասին ասում էին, թե բնակվում էր անապատի ճանապարհին, և նրա գործը այս էր. երբ անապատից գալիս էր որևէ մենակյաց, նրան կերակուր էր տալիս: Մի օր եկավ նրա մոտ մի մենակյաց, և նա կերակուր տվեց նրան ըստ սովորության, իսկ սա չէր ուզում ճաշակել` ասելով, թե պահքի մեջ է: Եվ ծերը տրտմած ասաց. «Հանապազ այս է իմ գործը, սակայն աղաչում եմ քեզ` ե՛կ աղոթքի կանգնենք, և ով ծառը խոնարհեցնի իր հետ, նրա խոսքով էլ կշարժվենք»: Ծունր դրեց մենակյացը, .....
Ծնողներն իրենց որդու համար լավ դպրոց ու ուսուցիչ էին փնտրում և վերջապես ամենալավ ուսուցչին ընտրեցին նրա համար: Առավոտյան պապիկը թոռնիկին դպրոց տարավ: Երբ մտան դպրոցի բակ, երեխաները շրջապատեցին նրանց: «Ի՜նչ ծիծաղելի ծերուկ է»,- ծիծաղեց մի տղա: «Հե՜յ, հաստլիկ»,- ծաղրեց մեկ ուրիշը: Այդ պահին ուսուցիչը երեխաներին դասի կանչեց: Պապիկը վճռականորեն բռնեց թոռնիկի ձեռքն ու դուրս ելավ փողոց: «Իսկ ես դպրոց չե՞մ գնալու»,- հարցրեց .....
Սյուղիանոսի աշակերտ հայր Զենոնի մասին ասում էին. «Ի սկզբանե ոչ ոքից ոչ մի բան չէր կամենում վերցնել, և ովքեր բերում էին, տրտմած դարձյալ դուրս էին գալիս, քանի որ չէր ընդունում: Ուրիշներն էլ գալիս էին նրա մոտ և կամենում էին վերցնել նրանից՝ որպես մեծ ծերից, բայց ոչինչ չուներ նրանց տալու, նրանք նույնպես գնում էին տրտմած: Ծերն ասաց. «Այս ի՞նչ եմ անում, քանզի ովքեր բերում են` տրտմում են, և ովքեր խնդրում են` նրանք ևս տրտմում են: Ահա թե ինչ պետք է .....