
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Այս պատմությունն ինձ հետ պատահեց այն ժամանակ, երբ Օպտինայի մենաստանից Կոզելսկ էի գնացել հանձնարարությամբ: Հանձնարարությունը կատարեցի և եկավ մենաստան վերադառնալու ժամանակը: Երթուղայինները երեկոյան այլևս չեն աշխատում և Օպտինա գնացող վերջին երթուղայինն էլ շարժվեց: Վազում եմ, ահա, դրա ետևից, իսկ պայուսակս ծանր է: Չհասա:
Նստեցի համարյա դատարկ քաղաքային երթուղայինը: «Հենց նոր Օպտինայի երթուղայինը գնաց: Կկարողանա՞նք հասնել դրան քաղաքի .....
Սկյութացիների մասին ասում էին, թե երբ մեկն օգնում էր ընկերոջը և կատարում նրա գործը, դա չէին դիտում որպես առաքինություն, այլ որպես մեղքի քավություն: Ասում էին նաև, թե երբ գնում էին Եգիպտոս և կամենում էին վերցնել հնձի վարձը կամ իրենց ձեռագործի գինը, յուրաքանչյուր ոք իր կարիքների չափն էր սահմանում՝ ըստ անհրաժեշտության, իսկ մնացածը տալիս էին այրիներին և որբերին: Հայր Հովհան Կարճահասակի մասին ասում էին, թե նա ամբողջն էր բերում` ասելով. «Իմ .....
Ցուրտ եղանակին մի երիտասարդ զգուշությամբ ձեռքը մոտեցնում է կարիճին, բռնում է, վեր բարձրացնում և պարծենալով ընկերներին ասում.
- Տեսնում եք, թե ինչքան քաջություն, զգոնություն և ճկունություն եմ ձեռք բերել, որ կարողացա կարիճին բռնել:
Ապա ներս են մտնում տուն ու մոտենում վառարանին: Տաքությունից կարիճն ակտիվանում է, խայթում երիտասարդին, որը բաց է թողնում նրան ու այդ սենյակից վախեցած փախչում:
Երբեմն մարդուն թվում է, թե ինչ-որ բանի է հասել, ավելի .....
Ոմն ծեր ասաց. «Երբ մարդ ճաշակի անընչության քաղցրությունը, ծանր կհամարի նաև այն զգեստը, որ հագին է, և ջրի կուժը, քանզի նրա միտքը այլ կողմի վրա է ժուժկալում: Ով նյութն ատի` կարող է ատել նաև իր անձը: Եթե մարմնին անհրաժեշտը պակասի, մի՛ ասա մարդու, որ քեզ տա այն, այլ քո հոգսը գցի՛ր Աստծո վրա, իսկ եթե թողնես Աստծուն և մարդկանցից խնդրես` ուրեմն չես հավատում, թե Աստված կարող է օգնել քեզ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Մի վազորդ գանգատվելով գալիս է ուսուցչի մոտ և ասում.
- Ինչքան փորձում եմ վազքուղում առաջինը հասնել, միշտ վերջին տեղում եմ հայտնվում, թեև Աստծուն հավատում եմ և հաջողություն հասնելու համար միշտ աջակցություն խնդրում:
Ուսուցիչը պատասխանում է.
- Ի վերջո ինքդ քեզ չես ցանկանում իրապես ճանաչել. կաղալով ու ձեռնափայտով վազքուղի ես դուրս գալիս և ուզում ես վազորդների հետ մրցել ու հաղթել: Նախ, տկարությունդ գիտակցիր և ընդունիր, այնուհետև բժշկվիր .....
Հայր Ելադիոսի մասին վանքում ասում էին, թե խցում ապրեց քսան տարի և երբեք աչքերը վեր չբարձրացրեց և եկեղեցու ձեղունը չտեսավ: Ասում էին, որ միայն հաց և աղ էր ճաշակում: Երբ զատկական պահքի օրերը եկան, տեսավ, որ եղբայրները միայն հաց ու աղ են ճաշակում, ասաց. «Այժմ ես պետք է պահքի համար ավելացնեմ տքնությունս. ուրիշ օրերին նստած էի ճաշակում, այժմ, քանի որ պահք է, ոտքի վրա կճաշակեմ հացս, որպեսզի չկորցնեմ վաստակս»:
«Սուրբ հայրերի վարքն ու .....
Մի անգամ ծերի մոտ մի կին եկավ իր փոքրիկ որդու հետ:
- Տղայիս աչքով են տվել,- ասաց նա,- առավոտից երեկո արմավ է ուտում: Միայն քաղցր արմավներ և ուրիշ ոչինչ: Ի՞նչ անեմ:
Ծերը նայեց տղային ու ասաց.
- Բարի՛ կին, որդուդ հետ տուն վերադարձիր: Իսկ վաղն այս ժամին կրկին ինձ մոտ արի և ես կօգնեմ քեզ:
Հաջորդ օրը ծերը փոքրիկին իր ծնկներին նստեցրեց, վերցրեց նրա ձեռքից արմավն ու ասաց.
- Որդյա՛կ, հիշիր, որ աշխարհում այլ համեղ բաներ էլ կան:
Այնուհետև օրհնեց երեխային .....
Հայրերից մեկն ասաց. «Եթե նախ չատես` չես կարող սիրել, եթե մեղքը չատես` չես կարող արդարություն գործել, ինչպես և գրված է. «Հեռացի՛ր չարից և բարի՛ն արա» (Սաղմ. ԼԳ 15): Սակայն այս ամենի համար կամքի հոժարություն է պահանջում Աստված ամենուրեք: Ադամը դրախտում էր, սակայն պատվիրանազանց եղավ, իսկ Հոբը աղբանոցի մեջ էր, բայց պահեց պատվիրանը, քանզի Աստված մարդկանցից հոժարակամություն է պահանջում, որպեսզի երկնչեն Իրենից ամենայն ժամ»:
«Սուրբ .....
- Ինչո՞ւ են որոշ մարդկանց մասին ասում, որ նրանք լուսավոր հոգի ունեն, իսկ մյուսների մասին՝ մութ,- հարցրեց դուստրը,- չէ՞ որ անհնար է մարդու հոգին տեսնել: Մարդիկ կարող են ձևացնել:
Մայրը պատասխանեց.
- Երբ լուսավոր հոգով մարդու ես հանդիպում, դու էլ ես լուսավորվում: Եթե հոգու ինչ-որ ցավ ունես, ապա այն հանդարտվում է նման մարդու կողքին: Այդպիսի մարդն ամրացնում է Աստծո հանդեպ ունեցած հավատդ, քո հանդեպ հավատդ, դու լուռ ուրախություն ես զգում և երջանկության .....
Ոմն եղբայր սպասավորում էր հայրերից մեկին: Եղավ այնպես, որ ծերը հիվանդացավ, անդամալուծվեց, և նրա մարմնից թարախ էր հոսում, և հոտ էր գալիս: Եվ խորհուրդները եղբորն ասում էին` փախիր, քանի որ չես կարող հոգով այդ տանել: Իսկ եղբայրը, վերցնելով սափորը, հիվանդի լվացված ջուրը լցրեց նրա մեջ, և երբ ծարավում էր, դրանից էր ըմպում: Նրա խորհուրդներն սկսեցին այս անգամ էլ ասել նրան. «Մի՛ փախիր և մի՛ էլ ըմպիր այդ գարշահոտությունից»: Իսկ եղբայրը տքնում էր և .....
Մի անգամ օպտինյան հայրերից մեկն իր հյուրերի հետ նստած էր հյուրասենյակում, երբ աղքատիկ հագնված մի ծեր կին, բարձը թևի տակ դրած, մտավ նախասրահ: Հայր սուրբը տեսավ նրան բաց դռների արանքից ու ընդառաջ գնաց, որպեսզի հարցնի, թե ինչ է անհրաժեշտ:
- Հայր, լավություն արա՛, վերցրո՛ւ սա, երեխաներս սոված են, ուտելու բան չունենք:
- Ի՞նչ արժե,- հարցրեց հայր սուրբը:
- Մեկ ու կես ռուբլի:
- Թանկ է, մեկ ռուբլի վերցրու…
Այս խոսքերով հայր սուրբը ննջասենյակ .....
Ոմն ծեր արգելեց քահանային գալ իր մոտ՝ պատարագ մատուցելու, որովհետև իր մոտ բամբասեցին նրա մասին: Եվ նա ձայն լսեց, որ ասաց. «Իմ դատաստանը վերցրին մարդիկ»: Եվ տեսավ մի ոսկյա ջրհոր և ոսկյա շղթա, և մի բորոտ ջրհան ոսկե ամանով ջուր էր հանում և տալիս էր ըմպողներին, որից ծերը չէր կարողանում ըմպել: Եվ նրան ասացին. «Քեզ ի՞նչ փույթ, ինչո՞ւ ես ծարավ մնում, քանզի ջուրը սուրբ է, սուրբ է և տեղը, ուր կա, և ամանը, որով տալիս է»: Եվ սթափվելով` ծերը .....
Մի անգամ ես մտածեցի, թե որքան դժվար է քահանա լինել:
Եթե նրա կապան կարկատած է, ասում են, որ նա փնթի է: Եթե նոր ու գեղեցիկ է, մտածում են՝ իսկ ի՞նչ գումարով է գնել:
Եթե քահանան բարետես է, ասում են՝ կկորչի: Եթե տգեղ է, ասում են՝ արդեն նման «կոկորդիլոսներին» են ձեռնադրո՞ւմ:
Եթե երկար է քարոզ խոսում, ասում են՝ տանջեց մեզ: Եթե կարճ՝ չի պատրաստվել:
Եթե երիտասարդ է, ասում են՝ շատ երիտասարդ է, փորձառու չէ, մեղքը «պոչով կանի» ու նրան մեջքի .....
Գնաց մի անգամ Նիկոպոլսի եպիսկոպոս հայր Ադելփիոսը հայր Սիսոյի մոտ` հայր Անտոնի լեռը: Երբ պատրաստվում էր ելնել այնտեղից, նախքան ճանապարհ ընկնելը՝ հայր Սիսոն նրանց առավոտյան նախաճաշ մատուցեց. պահքի օրեր էին: Երբ սեղան դրեցին, այդ պահին փարանացիք բախեցին դուռը: Եվ հայր Սիսոն ասաց իր աշակերտին. «Մի քիչ փոխնդապո՛ւր տուր նրանց, քանզի հոգնած են»: Ասաց նրան հայր Ադելփիոսը. «Պետք չէ այդպես, հա՛յր, որպեսզի չասեն, թե Սիսոն առավոտյան ճաշակում .....
Երիտասարդ երկրագործը որոշեց ամուսնանալ և ընկերների հետ մի տոնախմբության գնաց, որպեսզի իր համար հարսնացու ընտրի: Այնպիսի գեղեցկուհիներ շուրջպար բռնեցին, որ երիտասարդների աչքերը շաղվեցին, մեկը մյուսից գեղեցիկ: Սիրամարգի քայլքով ճեմում են, ուսերն ուղղում, լավագույնս են իրենց ներկայացնում: Եվ նրանցից միայն մեկը համեստորեն կանգնել էր մի կողմում՝ գլուխը հակած, աչքերը գետնին խոնարհած:
- Ահա՛ իմ ընտրյալը,- նրան ցույց տալով ասաց երկրագործը:
Ընկերները .....