
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մեկ այլ եղբայր գնաց հայր Գերասիմի վանքը [որ խորշակ էր ու լի էր մժեղներով]` աբբա Ալեքսանդրոսի մոտ, և ասաց նրան. «Աբբա՛, ուզում եմ հեռանալ այնտեղից, որտեղ նստում եմ, որովհետև խիստ նեղսրտում եմ»: Եվ աբբան ասաց. «Զգուշացի՛ր, որդյա՛կ, քանզի դու չունես քո մտքում ո՛չ դժոխքի չարչարանքները, ո՛չ էլ երկնքի արքայության հույսը. եթե սրանց մասին մտածես` նեղսրտությամբ չես համակվի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Մի անգամ հայր Սերաֆիմի մոտ մի ուզբեկ է գալիս իր տասնհինգամյա որդու հետ և նրա ոտքերն ընկում.
- Ռուս տեր հայր, աղոթի՛ր որդուս համար, ընկնավոր է:
- Իսկ դու հավատո՞ւմ ես, որ Աստված կարող է օգնել,- հարցնում է հայր Սերաֆիմը:
- Հավատում եմ,- պատասխանում է տղայի հայրը- Ամեն տեղ եղել եմ՝ Տաշքենդի մոլլայի մոտ, Բուխարայի մոլլայի մոտ, Սամարղանդում: Ոչ ոք չօգնեց: Դո՛ւ օգնիր:
- Դե ինչ, եկ միասին աղոթենք,- ասում է հայր սուրբը:
Նրանք երեքով ծնկի են իջնում: .....
Հայր Ղունկիանոսի մասին ասում էին, թե նրա մոտ զրպարտեցին նրա աշակերտին, որպեսզի վտարի նրան, քանի որ նրա մոտ եկան հայր Թեոդորոսի աշակերտները և ասացին նրան. «Հա՛յր, մենք լսել ենք, որ քո աշակերտը ոչ մի բարի գործ չի անում, և եթե կամենում ես, հանենք նրան քո մոտից և ուրիշ բարի եղբոր բերենք»: Ծերը նրանց ասաց. «Ես նրան չեմ արտաքսի, քանզի նա հույժ հանգստացնում է ինձ»: Եվ երբ ծերը լսեց եղբոր մասին ամբաստանությունները, ասաց. «Վա՜յ ինձ, .....
Մի անգամ Պաիսիոս Աթոսացու խուցը մի մարդ եկավ ու սկսեց հարցուփորձ անել.
- Վանականներն ինչո՞ւ են նստում այստեղ: Ինչո՞ւ աշխարհ չեն գնում հասարակական ծառայության:
- Իսկ մի՞թե փարոսները չպետք է ժայռերի վրա լինեն,- պատասխանեց ծերը,- թե՞ կհրամայեք, որ դրանք էլ քաղաք տեղափոխվեն և միանան փողոցի լապտերների աշխատանքին: Փարոսներն իրենց ծառայությունն ունեն, լապտերներն՝ իրենց: Վանականը քաղաքային մայթերի վրա կախված և անցորդներին լուսավորող լամպ չէ, .....
Ոմն եղբայր տարակուսեց Սուրբ Գրքի խոսքերի մեջ և յոթ շաբաթ պահքով և աղոթքով խնդրեց Աստծուց, սակայն նրան չհայտնվեց խորհուրդը: Այնժամ խորհեց գնալ վարդապետի մոտ` նրանից խոսքը ուսանելու համար: Եվ երբ դռնից դուրս ելավ, նրան երևաց Տիրոջ հրեշտակը և ասաց նրան. «Ահա յոթ շաբաթ խնդրեցիր և չստացար, սակայն այժմ քանի որ խոնարհությամբ կամեցար գնալ եղբոր մոտ, դա գթասրտության մղեց Աստծուն և ինձ առաքեց՝ մեկնելու քեզ խոսքը»: Եվ մեկնեց նրան խորհուրդը:
«Սուրբ .....
Ցարգրադում մի ահարկու, արյունարբու վեզիր էր իշխում, ում սիրելի զբաղմունքն ամեն օր հետևելն էր, թե դահիճն ինչպես է մահապարտներին գլխատում իր պալատի առջև: Իսկ Ցարգրադի փողոցներում մի Աստծու խենթ, սրբակյաց ու մարգարե էր ապրում, ում բոլորը Աստծո սուրբ էին համարում: Մի առավոտ, երբ դահիճը հերթական դժբախտին էր գլխատում, Աստծո խենթը կանգնեց վեզիրի պատուհանների տակ և սկսեց մուրճն օդում այս ու այն կողմ թափահարել:
- Այդ ի՞նչ ես անում,- հարցրեց վեզիրը:
- .....
Ծերերից մեկը պատմեց, թե ոմն սխոլաստիկ հնազանդ սպասավորում էր մի անապատականի և աղաչեց, որ մենակյաց դարձնի իրեն: Իսկ ծերն ասաց. «Գնա՛, վաճառի՛ր քո ունեցվածքը և տո՛ւր աղքատներին՝ ըստ Տիրոջ պատվիրանի, (Մատթ. ԺԸ 21, Մարկ. Ժ 21, Ղուկ. ԺԸ 22) և ե՛կ ինձ մոտ»: Սխոլաստիկը գնաց և այդպես արեց: Երբ եկավ, ծերն ասաց. «Քեզ պատվիրան եմ տալիս՝ բնավ չխոսել»: Իսկ նա հանձն առավ և այլևս չխոսեց: Իսկ ոմանք սկսեցին գովեստներով պատվել նրան: Աբբան նրան ասաց. .....
Գիտական աթեիզմի ամբիոնի պրոֆեսորը փողոցում մի տղայի տեսավ, ով կատվի նորածին ձագերով լի արկղ ուներ:
- Ի՜նչ սքանչելի ձագուկներ են:
- Այո,- ասաց տղան,- որովհետև սրանք աթեիստ ձագեր են:
Մեկ շաբաթ անց պրոֆեսորը կնոջ հետ կրկին անցնում էր նույն փողոցով, և կնոջը խնդրեց մոտենալ տղային և գովել նրա կատվի ձագերին:
- Դու հաճելիորեն կզարմանաս նրա պատասխանից:
Կինը մոտեցավ տղային և ասաց. «Օ՜հ, կյանքումս ավելի սքանչելի ձագուկներ չեմ տեսել»:
- Դա .....
Մի մենակյաց բնակվում էր հասարակաց վանքի մոտ և կենցաղավարում էր բազմապիսի առաքինություններով: Այն վանք եկան օտար եղբայրներ, և բոլոր եղբայրները հավաքվեցին նրանց մոտ` հյուրասիրելու, և ստիպեցին ծերին, որ ուտի իրենց հետ՝ սահմանված ժամից շուտ: Դրանից հետո եղբայրները ասացին նրան. «Չտրտմեցի՞ր արդյոք, հա՛յր»: Իսկ նա ասաց. «Իմ տրտմությունն այն է, որ երբևէ կատարեմ իմ կամքը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Ես Աստծուն չէի հավատում:
Երբ բանակ գնալու ժամանակն եկավ, մայրս, որ հաճախ էր եկեղեցի գնում և աղոթում ինձ համար, մի թղթի կտոր տվեց՝ վրան աղոթք գրված և ասաց. «Որդի՛ս, թող այն միշտ քեզ հետ լինի»:
Հետագայում իմացա, որ իննսուներորդ սաղմոսն էր վրան գրված:
Ես ծառայում էի դեսանտային զորքերում: Բանակում թույլ չեն տալիս ավելորդ իրեր պահել գրպաններում, ուստի ես աղոթքը գիմնաստյորկայիս աստառի տակ կարեցի, ձախ ուսիս մոտ:
Պարաշյուտով առաջին թռիչքն .....
Ասաց Հայր Դանիելը դարձյալ. «Երբ հայր Արսենիոսը Սկյութիայում էր, այնտեղ մի մենակյաց կար, որ գողանում էր ծերերի կարասիները: Եվ հայր Արսենիոսը, կամենալով փրկել նրան և հանգստացնել ծերերին, տարավ նրան իր խուցը և ասաց նրան. «Ինչ էլ որ խնդրես, կտամ քեզ, միայն թե մի՛ գողացի՛ր»: Եվ տվեց նրան ոսկի, հանդերձ, դրամ և այն ամենը՝ ինչ պետք էր նրան, իսկ նա այնտեղից գնալով` դարձյալ գողանում էր: Այնժամ ծերերը տեսնելով, որ չի դադարում գողանալ, արտաքսեցին .....
Մոսկվայի միտրոպոլիտ Ինոկենտիի մոտ ճաշի ժամանակ ապագա կյանքի մասին խոսակցություն գնաց: Կեսօրվա արևի դիմաց նստած սարկավագը առարկեց.
- Սրբազա՛ն, եթե Աստված անչափ ողորմած է, ապա ինչպե՞ս ոմանց կզրկի Երկնային Արքայությունից:
- Իսկ դու ի՞նչ ես գլուխդ տարուբերում և հանգիստ չես նստում,- հարցրեց միտրոպոլիտը:
- Որովհետև արևն ուղիղ աչքերիս է խփում:
- Ահա և հարցիդ պատասխանը,- ասաց միտրոպոլիտը,- ոչ թե Աստված չապաշխարած մեղավորներին կզրկի Իր Երկնային .....
Մի ծեր օրական երեք պաքսիմատ էր ուտում: Երբ հյուր եկավ նրա մոտ, նրա առաջ դրեց վեց պաքսիմատ, իսկ երբ կերան, հասկացավ, որ եկվորին չբավականացրեց, բերեց ևս երեք հատ նրա համար: Եվ երբ սեղանից վեր կացան, մեղադրեց հյուրին և ասաց. «Կրոնավորը պարտավոր է շատ չուտել»: Հյուրը թողություն խնդրեց և գնաց: Իսկ ծերը հաջորդ օրը կերավ իրեն սահմանված չափով և սաստիկ սոված մնաց, հաջորդ օրն` առավել ևս, իսկ երրորդ օրը չկարողացավ տանել սովը, ընկավ Աստծո առաջ և լաց .....
«Երբ ես տատիկիս ու մորս հետ էի ապրում, մեր տանը մկներ հայտնվեցին,- պատմում էր միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին,- նրանք խմբերով վազվզում էին, իսկ մենք չգիտեինք, թե ինչպես ազատվենք նրանցից: Թակարդներ դնել չէինք ուզում, որովհետև խղճում էինք նրանց: Ու ես հիշեցի, որ խորհրդատետրում սրբերից մեկի հորդորը կա ուղղված վայրի կենդանիներին: Այնտեղ սկսվում է առյուծներից ու վագրերից և վերջանում փայտոջիլներով: Եվ ես որոշեցի փորձել: Նստեցի վառարանի դիմաց, .....
Ոմն եղբայր գնաց աբբա Օլիմպոսի մոտ` աբբա Գերասիմի վանք, որ սուրբ Հորդանանի մոտ է, և ասաց նրան. «Այսպիսի խորշակի ու մժեղների մեջ ինչպե՞ս ես ապրում, աբբա՛»: Եվ ծերն ասաց. «Նրա համար եմ հանդուրժում սրանց, որպեսզի այնտեղ հալումաշ չլինեմ չարչարանքներից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....