
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի վանական եղբայր ծերին հարցրեց, թե պահքն ինչ է:
- Հիմա կբացատրեմ,- ասաց ծերն ու սկսեց պատմել վանականին նրա գործած բոլոր մեղքերը:
Վանականն ամոթից չգիտեր ինչ անել: Նա ծնկի էր իջել ծերի դիմաց ու արտասվում էր: Իսկ ծերը ժպիտով ասաց.
- Գնա՛ ճաշիր:
- Ոչ, Հա՛յր, շնորհակալ եմ, չեմ ուզում,- պատասխանեց վանականը:
- Հենց դա էլ պահքն է, երբ հիշում ես մեղքերիդ մասին, ապաշխարհում ես և այլևս չես մտածում ուտելիքի մասին:
Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Պատմում էին մի ծերի մասին, թե Թեբայիդում իր երիտասարդության տարիներին բազում առաքինություններ գործեց, իսկ ծերության տարիներին հիվանդանալով` կուրացավ: Եղբայրները մեծապես սփոփում էին նրան և կերակրում իրենց ձեռքով պատրաստած փափուկ ուտելիքներով: Հարցրին հայր Սարիովին այս մասին. «Ի՞նչ հետևանք կունենա այս մխիթարությունը նրա համար»: Հայր Սարիովն ասաց նրանց. «Եթե նրա սիրտը ցանկանա և ախորժելով ուտի, թեկուզ մեկ արմավ էլ ճաշակի, Աստված .....
Մի երիտասարդ շատ էր հպարտանում իր բազմաթիվ ընկերներով: Երբ նա հանդիպեց իր սիրուն և որոշեց ամուսնանալ, հարսանիքի պատրաստությամբ նրա հայրը զբաղվեց: Ամեն ինչից զատ, նա նաև հրավիրատոմսերն ուղարկեց: Հարսանիքի օրը փեսայի ընկերներից և ոչ ոք չեկավ: Երիտասարդը բարկացավ և հարցրեց հորը.
- Ինչո՞ւ չես հրավիրել ընկերներիս:
- Հրավիրել եմ,- պատասխանեց հայրը,- ուղղակի հրավիրատոմսի փոխարեն ծրարում օգնության խնդրանք եմ դրել…
Ռուսերենից թարգմանությունը՝ .....
Միաբանների մեջ կար մի մենակյաց, որ ինը տարի պատրաստվելով և իր մեջ պատերազմելով` ամեն երեկո պատրաստում էր իր մախաղը` ասելով. «Վաղը կգնամ այստեղից»: Երբ առավոտ էր լինում, իր մտքում ասում էր. «Բռնադատեմ ինքս ինձ և արգելեմ գնալու այս մի օրն էլ՝ հանուն Աստծո»: Եվ երբ լրացավ ինը տարին, Աստված թեթևացրեց նրա ներքին պատերազմը նրա համբերության համար:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Շնորհակալություն: Ինչ-որ արտասովոր բառ է: Մեծամասնության համար այն ուղղակի սիրալիրությունն է, իսկ ինչ-որ մեկի համար անհաղթահարելի ծանր պարտավորություն՝ հպարտությունը թույլ չի տալիս ասել: Իսկ երբեմն այդ բառը կարող է բժշկել, նույնիսկ հենց այն արտասանողի համար անսպասելի կերպով:
Երկու կին զբոսնում էին քաղաքային զբոսայգում: Մասնակցեցին զվարճալի մրցույթին ու մի մեծ փափուկ արջուկ շահեցին: Երբ մանկական ուրախությունն անցավ, կանայք սկսեցին .....
Արևելքում ազգությամբ ասորի, Եփրեմ անունով մի եղբայր կար, որը աստվածապաշտ և ամեն տեսակ չար գործերից հեռու մարդ էր: Նա ցանկացավ տեսնել Եդեսիա քաղաքը և աղոթք անելով՝ ասաց. «Տե՛ր և Աստվա՛ծ Հիսուս Քրիստոս, արժանացրո՛ւ ինձ տեսնելու Եդեսիա քաղաքը, և իմ` այնտեղ գնալուց հետո արժանացրո՛ւ ինձ քաղաքում այնպիսի մարդու պատահելու, որ սիրահոժար ինձ հետ քննության առնի Գրքերը»: Երբ հասավ քաղաքի դռներին, նրան հանդիպեց մի կին, որը պոռնիկ էր: Աստծո ծառան, .....
Մի անգամ դասախոսը պատմում էր խոսքերի ուժի մասին: Վերջին շարքերից ինչ-որ մեկը բացականչեց.
- Անհեթեթություն եք ասում: Մի՞թե սուրբ կդառնաս, եթե ողջ ժամանակ կրկնես. «Աստված, Աստված, Աստված»: Մի՞թե մեղավոր կդառնաս, եթե անդադար կրկնես. «Մեղք, մեղք, մեղք»:
- Նստիր տեղդ, ապո՛ւշ,- ընդհատեց նրան դասախոսը:
Ուսանողը զայրույթից պայթեց, սկսեց հայհոյել և բավականին ժամանակ պահանջվեց, որպեսզի նա հանդարտվի:
Դասախոսը՝ զղջացող մարդու տեսքով, .....
Հայր Պիմենը պատմեց հետևյալը. «Երբ պտղակութից վերադարձանք Սկյութիա, Ալեքսանդրիայից մեզ ամենքիս համար միմի դորակ ձիթապտղի ձեթ բերին՝ որպես պտղաբաժին, իսկ դորակների բերանները սվաղած էին կրով: Երբ դարձյալ եկավ հնձի ժամանակը, ինչ ավելացելմնացել էր, բոլորը բերին և դրին եկեղեցում: Ես իմ դորակի բերանը չէի բացել, այլ փոքրիկ ծակ էի բացել ասեղով, և ինքս իմ մեջ պարծենում էի, որպես թե մեծ բան էի արել: Երբ մյուս եղբայրները բերին իրենց .....
Մի անգամ տանջված դեմքով մի խեղճ կին մտավ մթերային խանութ և նպարավաճառին խնդրեց մի քիչ մթերք տալ իրեն, որպեսզի ճաշ պատրաստի իր երեխաների համար: Նա հարցրեց կնոջը, թե որքան գումար ունի: Կինը պատասխանեց.
- Ամուսինս պատերազմի ժամանակ է զոհվել, և ես ոչինչ չունեմ՝ փոքրիկ աղոթքից բացի:
Առևտրականը խոստովանեց, որ այն օրերին ինքն այնքան էլ սենտիմենտալ չէր և կարծում էր, որ նպարեղենի խանութը կարիքավորներին անվճար հաց բաժանելու տեղ չէ: Նա անփութորեն .....
Մի ծեր ճգնավոր կար, որի սովորությունը և գործը այս էր. միշտ տխուր նստում էր իր խցում՝ դեմքը դեպի գետին խոնարհած, գլուխը շարժելով և հոգոց հանելով ասում էր. «Արդյո՞ք ինչ ես լինելու»: Այսպես էր անցկացնում իր կյանքի բոլոր օրերը: Հետո դարձյալ առժամանակ լռում էր, պարան էր հյուսում, ապա դարձյալ, գլուխը շարժելով, ասում. «Արդյո՞ք ինչ պիտի լինես»: Մի անգամ նրա մոտ եկավ մի եգիպտացի երիտասարդ եղբայր, ով մարտնչում էր պոռնկության դեմ, և աղաչեց .....
Հաճելի արտաքինով, մոտ քսան տարեկան մի աղջկա եմ հիշում: Նա ինձ մոտ եկավ, նստեց ու դեմքի սարսափելի արտահայտությամբ ասաց.
- Ես չեմ կարող փրկվել, ես կործանվում եմ փառասիրությունից:
- Իսկ ի՞նչ ես անում դրա դեմ:
- Չգիտեմ ինչ անել, ես պայքարում եմ դրա դեմ, բայց փառասիրությունը հաղթում է:
- Իսկ ինչո՞ւմ է կայանում քո փառասիրությունը:
- Ամեն անգամ, երբ տեսնում եմ ինձ հայելու կամ արտացոլումս ապակու մեջ, մտածում եմ՝ ի՜նչ լավիկն եմ:
Ես ժպտալով ասացի.
- .....
Ոմն եղբայր դիմեց Թեոդորոս Փերմացուն և պատմեց բաներ, որ գործնականում չէր կատարել: Ծերը նրան ասաց. «Դեռ ո՛չ ճանապարհն ես գտել, ո՛չ նավն ես վարձել, ո՛չ քո կարասիներն ես բարձել, սակայն արդեն քաղաքին ես ուզում հասնել: Երբ գործը կատարես, այնժամ կհասնես նրան, ինչից պատմում էիր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Սաստիկ անձրև էր գալիս: Ես կանգնել էի մայրուղու շրջադարձին և փորձում էի մեքենա կանգնեցնել՝ Նովոսիբիրսկ գնալու համար: Ճանապարհի այդ հատվածը շատ վտանգավոր է՝ կտրուկ շրջադարձ է, և եթե մեքենան վատ եղանակին արգելակի այդտեղ, ապա կարող է դուրս թռչել ճամփեզր: Բոլոր մեքենաները անցնում-գնում էին իմ կողքով: Արտասահմանյան արտադրության մի սև մեքենա էլ նախ անցավ կողքովս, հետո արգելակեց, վարորդը ետ քշեց մեքենան ու մոտեցավ ինձ: Դուռը բացվեց: Վարորդը՝ հարավցու .....
Մի վայրում բնակվող երկու մենակյացներ կային: Մի մեծն ծեր, գնալով նրանց մոտ, կամեցավ փորձել նրանց: Սա վերցրեց գավազանը և սկսեց ավերել բանջարեղենը: Եղբայրը, տեսնելով նրան, թաքնվեց, և երբ մի բանջար էր մնացել ընդամենը, եղբայրն ասաց. «Հա՛յր, եթե կամենում ես՝ թո՛ղ դա, որպեսզի եփենք և միասին ճաշակենք»: Եվ ծերն ընկնելով եղբոր առաջ` ասաց. «Աստծո Հոգին հանգչում է քեզ վրա, եղբա՛յր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Մի ագահ մարդ, որ ոսկի էր կուտակում և պահ տալիս իր սեփական նավում, որն արդեն այդ բեռի ծանրությունից անդառնալիորեն սուզվում էր, անհանգստացած գնում է ծեր վանականի մոտ և հարցնում.
- Ինչպե՞ս իմանալ իմ ապագան, դեռ ինչքա՞ն հարստություն կարող եմ ունենալ:
Ծեր վանականը պատասխանում է.
- Ճանաչիր ինքդ քեզ և կհասկանաս նաև քո ապագան:
Հովհաննես Մանուկյան
.....