Սույն թվականի օգոստոսի 29-ից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կից սրահն ամեն շաբաթ «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միության անդամների համար վերածվում է հետաքրքիր վերլուծությունների և քննարկումների մի վայր: Այս անգամ «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում երիտասարդները հնարավորություն ունեին առնչվելու «Գիտություն և հավատք» խորագիրը կրող բանախոսություններին: Համայնքի անդամ կենսաբան-ֆիզիկոս Խաչիկ Ստամբուլցյանն երիտասարդների .....
Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի բաշխման արարողությունը:
Նորօրհնյալ Ս. Մյուռոնի բաշխումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` ուրախությամբ փաստելով, որ տոնական օրերը Մայր Աթոռում եզրափակվում .....
Սեպտեմբերի 29-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Մյուռոնօրհնություն» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարում: 20000 տպաքանակով թողարկված նամականիշը պատկերում է Մայր Տաճարը և Սրբալույս Մյուռոնի կաթսան:
Արարողությունն սկսվեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի .....
Սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնության առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Սրբալույս Մյուռոն» խորագրով կերպարվեստի ցուցահանդես-վաճառք, որի հասույթն ուղղվելու է ի նպաստ սիրիահայության կարիքների:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Նկարիչների միության համատեղ ջանքերով: Ներկայացված են հոգևոր թեմատիկայով հայ ժամանակակից արվեստի շուրջ 40 ստեղծագործություններ` քանդակներ և գեղանկարներ:
Ցուցահանդեսի .....
Սեպտեմբերի 28-ին, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օծվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո օրեր առաջ կանգնեցված Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի նմանօրինակները:
Երկու խաչքարերը կանգնեցվել են Նորին Սրբության օրհնությամբ ու նախաձեռնությամբ և ազնիվ բարերարությամբ տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյանների:
Խաչքարերի օծման հանդիսավոր .....
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նորակառույց «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը:
Արարողությանը ներկա էին կենտրոնի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանները, Տիտիզյան ընտանիքի անդամներ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ և այլ հյուրեր:
Այս առիթով, մինչև կենտրոնի բացումը, երջանկահիշատակ Գարեգին .....
Սեպտեմբերի 27-ին` Վարագա Ս. Խաչի տոնին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ 21-րդ դարի երրորդ Մյուռոնօրհնեքը:
Մյուռոնօրհության սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, .....
Սեպտեմբերի 27-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը:
Տոնի կապակցությամբ, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Պատարագին ներկա էին Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս .....
Սեպտեմբերի 26-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Էկումենիկ հանդիպում, որին մասնակցում էին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների 39 պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին ներկայացնող Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս .....
Սեպտեմբերի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում տեղի ունեցավ Էկումենիկ աղոթքի արարողություն, որին մասնակցում էին Մյուռոնօրհնեքի առիթով Մայր Աթոռ ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և կազմակերպությունների 39 հոգևոր պետեր ու ներկայացուցիչներ:
Նորին Սրբություն Գարեգին Բ Հայրապետը և Նորին Ամենապատվություն Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ և .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը սույն թվականի օգոստոսի 27-ից սկսյալ ամեն հինգշաբթի առիթ ունեցավ մասնակցելու «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում «Քրիստոնեական ընտանիքի հիմնասյուներ» թեմայի շուրջ ծավալված բանախոսություններին: Երիտասարդներին բանախոսում էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:
Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:
Անկախության .....
Գերաշնորհ Սրբազան Հայր,
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայից դասը և հավատավոր զավակները ի սրտե շնորհավորում են Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Սրբազան Հայր, Ձերդ Սրբազնության իմաստուն առաջնորդությամբ, տիրախնամ մեր թեմն իր արդյունավոր և նաև իր հոգենորոգ առաքելությունն է իրականացնում իր հավատավոր զավակների կյանքում: Որդիական ակնածանքով է լեցուն մեր զգացմունքները Ձեր անձի հանդեպ:
Իմաստուն և բարի .....
Սեպտեմբերի 12-ին՝ Խաչվերացի տոնի նախօրեին, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կրկին իրականացրին «Խաչի քարոզ» ծրագիրը: Երևանի քաղաքային տրանսպորտտում նրանք վարորդներին տվեցին օրհնած խաչեր ու աղոթաթերթեր՝ վերցնելով աչքուլունքները: Անցորդներին էլ բաժանում էին Խաչվերացի տոնի մասին պատմող թերթոններ:
Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ նրանք ծրագիրն իրականացնում են արդեն չորրորդ անգամ: Երիտասարդները նկատել են, որ տրանսպորտում .....
Սեպտեմբերի 9-ին ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի տնօրեն Տ. Գրիգոր քհն. Գրիգորյանի հրավերով առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ բացառիկ դասախոսություն համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Նովիկովա Վալենտինա Վլադիմիրովնայի հետ, ով 1997թ-ից մասնագիտացել է քիմիական թմրադեղերից կախվածության հաղթահարման բնագավառում:
Մինչ բանախոսությունը՝ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու .....