Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Սուրբ նահատակության մասին
Պարսկական գերության մեջ էր Քրիստոս Աստծո սուրբ Հարության վանքի սարկավագ ոմն Եվսեբիոսը, որն ուներ երկու փոքր աղջիկ` մեկը ութ և մյուսը տասը տարեկան` շատ շատերից գեղեցիկ ու կայտառ: Անօրենը, սրանց տեսնելով այսպես գեղեցիկ, դիվական ներգործությունից դրդված ստիպում էր երկրպագել կրակին և շտապում էր հեռացնել նրանց Քրիստոսի հավատից: Եվ բերել տալով իր առաջ` կրակ վառեց և սկսեց շողոմել, շողոքորթել աղջիկներին և համոզել, որպեսզի իր հետ միասին երկրպագեն: .....
Աղոթքի ուժը
Նավաբեկությունից միայն երկու տղամարդ կարողացան փրկվել և լողալով մի անմարդաբնակ կղզի հասան: Նրանք որոշեցին, որ Աստծուն աղոթելուց և Նրանից օգնություն խնդրելուց բացի այլ ելք չունեն: Սակայն որպեսզի իմանան, թե ում աղոթքն է ավելի զորավոր, որոշեցին կղզին երկու մասի բաժանել և առանձին տարածքներում մնալ: Առաջին հերթին, իհարկե, ուտելիքի համար աղոթեցին: Առավոտյան նրանցից մեկը մի պտղատու ծառ գտավ իր տարածքում և կարողացավ քաղցը հագեցնել: Իսկ մյուսն .....
Հոգետես հայրերի մասին
Մեկ այլ սկյութացի ծեր բնակվում էր Պայեսիոսի լեռանը, և նրա մոտ Պաղեստինից մի դիվահարի բերեցին, և նա բժշկեց, իսկ նա նրան մատուցեց քուրձով լի ոսկի, սակայն ծերը չէր կամենում ընդունել, բայց տեսնելով, որ նա տրտմեց, դատարկեց քուրձը և ոսկին տվեց նրան և միայն դատարկ քուրձը վերցնելով իրեն՝ ասաց նրան. «Ոսկին տո՛ւր աղքատներին»: Քուրձն անթև զգեստ դարձրեց և երկար ժամանակ հագնում էր այն, որպեսզի հարվեր մարմինը, քանզի խիստ կոշտ էր այն:   «Սուրբ .....
Մենք միայնակ չենք
Ասում են, որ հնդկացիների մի ցեղախմբում այսպիսի ավանդույթ կա: Պատանին պետք է հետևյալ փորձությունն անցնի տղամարդ դառնալու համար: Նա իր հոր հետ անտառ է գնում, որտեղ հայրը նրա աչքերը պինդ կապում է և պատանին ողջ գիշեր պետք է այդպես կապած աչքերով անտառում մնա մինչ լուսաբաց: Նա չի կարող օգնություն խնդրել, քանի որ շրջակայքում ոչ ոք չկա, այլ միայն անտառի տարօրինակ ու սարսափազդու ձայներն են լսվում անընդհատ: Նա չի կարող նաև աչքերի կապն արձակել և պաշտպանել .....
Սրտանց տուր
Հայրերից մեկն ասաց. «Եթե մեկը քեզանից որևէ իր խնդրի, և չտաս նրան քո կամքով, այլ նա բռնությամբ տանի, թո՛ղ քո խորհուրդները հաշտ լինեն դրա հետ, որպես թե տվել ես` համաձայն գրվածի. «Եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա» (Մատթ. Ե 41), այսինքն` եթե մեկը քեզանից որևէ իր խնդրի, սրտա՛նց տուր նրան»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Օգտագործիր ողջ ուժերդ
Փոքրիկ տղան հոր հետ զբոսնում էր անտառում: Մի քիչ քայլելուց հետո նրանք մի մեծ ու ծանր ճյուղ տեսան ճանապարհին ընկած, որը փակում էր իրենց ճամփան: Տղան հորը հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ես կկարողանա՞մ այն մի կողմ քաշել ճանապարհից»: «Եթե ողջ ուժերդ գործածես, ապա վստահ եմ, որ կկարողանաս»,- պատասխանեց հայրը: Տղան շատ ջանք թափեց ճյուղը մի կողմ քաշելու համար, բայց ոչինչ չստացվեց, որովհետև բավականաչափ ուժեղ չէր: Նա հիասթափությամբ ասաց. «Դու .....
Թշնամուն ներելու մասին
Լիբիացի ոմն եղբայր եկավ աբբա Սիղվիանոսի մոտ` Պանփեոս լեռը, և ասաց   նրան. «Ինձ բազում չարիքներ  պատճառած թշնամի ունեմ, քանզի երբ ես գյուղում էի, իմ ագարակը հափշտակեց և բազմիցս դավաճանեց ինձ, վերջերս էլ կախարդություններ կիրարկելով՝ ջանաց վնասել ինձ, ուստի կամենում եմ իշխանի ձեռքը մատնել նրան»: Ծերը նրան ասաց. «Արա՛, որդյա՛կ, ինչպես հաճո է թվում քեզ»: Եղբայրը նրան ասաց. «Այո, աբբա՛, արդարև եթե խրատվի, նրա անձին օգուտ կլինի»: .....
Սուրբ Ծննդյան պատմություն
Մի մարդ կար, ում համար Սուրբ Ծննդյան տոնն ասես հիմարություն լիներ: Նա բարի ու կարգապահ մարդ էր, առատաձեռն՝ իր ընտանիքի հանդեպ և ազնիվ՝ այլոց հետ հարաբերություններում: Բայց նա չէր հավատում այն ամենին, ինչ Սուրբ Ծննդյան տոնին ասվում էր եկեղեցիներում: «Ես չեմ ուզում վշտացնել քեզ,- ասաց նա իր կնոջը, որը մշտապես եկեղեցի էր գնում,- բայց ես ուղղակի չեմ կարող հասկանալ, որ Աստված մարդ է դարձել: Ինձ համար դա անմտություն է»: Սուրբ Ծննդյան տոնի .....
Ունկդրիր լռությունը
Մի անգամ գյուղացին հանկարծ նկատեց, որ իր ժամացույցը կորցրել է խոտով լի ցախատանը: Երկար և ապարդյուն փնտրելուց հոգնեց և որոշեց փողոցում խաղացող երեխաների օգնությանը դիմել՝ պարգև խոստանալով գտնողին: Երեխաները ոգևորությամբ ցախատուն վազեցին, ամեն ինչ տակնուվրա արեցին, սակայն այդպես էլ չգտան: Նրանց հեռանալուց հետո մի փոքրիկ տղա մոտեցավ մարդուն և խնդրեց իրեն մի հնարավորություն էլ տալ: Քանի որ այլևս կորցնելու բան չկար՝ գյուղացին համաձայնեց: Ի .....
Երբ խոնարհություն չկա
Մեծն աբբա Մակարիոսն ասաց. «Որքան մարդը սիրի մարդկանց տված փառքը, այնքան նա հեռու է Աստծո փառքից, քանզի խոնարհություն չունի, այլապես գովեստ չէր փնտրի, որ եղծանելի է: Իսկ ուր խոնարհություն չկա, այնտեղ նաև Աստված  չկա»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Օգնության ձեռք մեկնիր
Առավոտից անձրևը չէր դադարում, և ավտոբուսի սրահում թրջված ու դժգոհ մարդիկ էին նստած: Երկու կին սկսեցին սարսափելի վիճել, քանի որ նրանցից մեկն իր պայուսակի սուր անկյունով պատռել էր մյուսի զուգագուլպան: Մռայլ դեմքերով տղամարդիկ պատուհանից դուրս էին նայում կամ իրենց հեռախոսներով էին զբաղված և նրանցից ոչ ոք իր տեղը հղի կնոջը չէր զիջել: Սրահի օդը ներծծված էր դժգոհությամբ ու բարկությամբ: Ավտոբուսի վարորդը երբեմն-երբեմն հայելու մեջ էր նայում .....
Աղոթքի ուժը
Հուլիանոս Ամբարիշտը, երբ կամենում էր Պարսկաստանի վրա հարձակվել, մի դև ուղարկեց արաբների երկիրը` իրեն տեղեկություններ բերելու Պարսկաստանի կողմերից: Դևը վերադարձավ տասնհինգ օր հետո, և Հուլիանոսը հարցրեց ուշանալու պատճառը: Եվ դևն ասաց. «Հապաղեցի, սակայն ոչինչ չքաղեցի, քանզի այն երկրում մի մենակյաց կար, որ աղոթքներով արգելեց ինձ որևէ բան իմանալ, իսկ ես տասնհինգ օր ջանացի շեղել նրան աղոթքներից, որպեսզի կարողանամ կատարել իմ գործը, բայց  .....
Գանգատվելու մասին
Մի անգամ երկու հարևան եկան իմաստունի մոտ և խնդրեցին իրենց վեճը լուծել: - Ես ողջ ամառ իմ այգին մշակեցի, իսկ նրա այծը եկավ ու ամբողջ խաղողը կերավ,- գանգատվեց նրանցից մեկը:- Ի՞նչ անեմ հիմա, քանի որ առանց բերքի եմ մնացել: - Ճի՞շտ է ասում,- հարցրեց իմաստունը մյուս հարևանին: - Այո, ես ուշադրությունից բաց թողեցի կենդանուն և նա ուրիշի այգին մտավ,- պատասխանեց մարդը: - Այդ դեպքում դու ես մեղավոր: Տուր նրան քո այծն ու պարտքդ մարած կլինես: - Ես այդպես .....
Եղբորը բնավ չդատելու մասին
Հայր Եղիասն ասաց. «Տեսա մի եղբոր, որ ձեռքին դդմով գողացված գինի էր պահում: Ես կամեցա ծաղրել դևերին, որ նրան այդ անել էին տվել, և ասացի. «Վե՛ր բարձրացրու ձեռքերդ, եղբա՛յր»: Նա դդումը թաքցրել էր փիլոնի տակ: Նա դողալով բարձրացրեց ձեռքերը, իսկ ձեռքին ոչինչ չկար՝ Աստծո շնորհով: Եվ սա նրա համար եմ ասում, որ ոչ ոք բնավ չդատի իր եղբորը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ճշմարտության մասին
Կար-չկար մի տաղանդավոր նկարիչ, որի մոտ մի անգամ արքայական նախարարը եկավ և հայտնեց, որ արքան պահանջում է իր դիմանկարը պատկերել: Տիրակալը խիստ բնավորություն ուներ և չնչին դժգոհության դեպքում անգամ կարող էր բանտարկել մարդուն կամ խլել նրա ունեցվածքը: Նա տգեղ տղամարդ էր. ծաղիկն այլանդակել էր նրա դեմքի կեսը և շատ դժվար էր այնպես նկարել, որ նրան դուր գար: Երբ նկարիչը պալատ գնաց, արքան ասաց. - Դիմանկարս կպատկերես: Եթե ես այն հավանեմ՝ ոսկով կպատեմ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․