
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոմն ծեր եկավ Հովհաննես Կարճահասակի խուցը և տեսավ, որ նա ննջում է, իսկ նրա կողքին հրեշտակ կար և հով էր անում նրա երեսին. և երբ այս տեսավ ծերը, դուրս եկավ այնտեղից: Իսկ երբ Հովհաննեսը զարթնեց քնից, իր աշակերտին ասաց. «Եկա՞վ մեկն այստեղ, մինչ ես քնած էի»: Եվ աշակերտն ասաց. «Այսինչ ծերը եկավ»: Եվ հայր Հովհաննեսն իմացավ, որ ծերը իր հոգևոր չափին էր, որ տեսավ հրեշտակին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Կրիան դուրս է գալիս լճակից ու շարժվում դեպի ծովը: Մոտենում է մի եղջերու և ծաղրում կրիային՝ ասելով.
- Ո՞ւր ես ելել ու այդպես գնում. քո դանդաղ քայլերով մի քանի օրվա ընթացքում հազիվ կարողանաս տեղ հասնել:
Կրիան պատասխանում է.
- Ճիշտ է՝ դանդաղ եմ գնում, սակայն դա չի նշանակում, որ սխալ ճանապարհով եմ գնում, այլ ճիշտ ուղղությամբ եմ ընթանում: Իսկ դու գիշատիչ կոկորդիլոսներով լեցուն լճակի մեջ ես մտել ու անմտորեն ինձ ես քննադատում:
Այդպես էլ մեր .....
Սկյութիայում մեծն հայրերից մեկը ո՛չ հաց էր ճաշակում, ո՛չ գինի էր ըմպում: Եվ ծերերը հավաքելով` եկան Իսիդորոսի եկեղեցին, և երբ այնտեղ չգտան երեցին, այն մեծն ծերը, հուսալով նրա մոտ ունեցած իր համարձակությանը և իմանալով, թե ինչպիսի ծանր կրոնավորության ու տքնության մեջ են ծերերը, ներս մտնելով՝ բերեց անհրաժեշտ ուտելիքներ և մի փոքր գինի, և նախ ինքը սկսեց ուտել և ըմպել: Եվ ծերերը սքանչացան, թե ինչպես հանուն Աստծո մերժեց իր կամքը, որպեսզի ծերերին .....
Ձնառատ եղանակին դահուկորդը բարձունքից արագ սահում է դեպի ցած, սակայն ժամանակ առ ժամանակ որևէ խոչընդոտ է հանդիպում և ստիպված կանգ է առնում, այնուհետև որոշում, որ այդ ուղղությամբ ավելի լավ է դահուկ վարելու ու ավելի կատարյալ և արագ սահում դահուկներով: Մի գյուղացի, որ ապրում էր մոտակայքում, աղաղակելով գալիս է: Դահուկորդը կանգ է առնում և ասում.
- Չե՞ս տեսնում, թե ինչքան լավ եմ դահուկներով սահում և ինչքան լավ եմ ընթանում: Ինչո՞ւ ես խանգարում .....
Երկու արյունակից եղբայրներ կային, որոնց սատանան կամեցավ գժտեցնել միմյանց հետ: Մի օր կրտսեր եղբայրը վառեց ճրագը և դրեց աշտանակի վրա, և սատանայի ազդմամբ աշտանակն ընկավ, և ճրագը հանգչեց. իսկ եղբայրը բարկանալով՝ խփեց նրան: Վերջինս ծունկի եկավ նրա առաջ` ասելով. «Համբերի՛ր, եղբա՛յր, և նորից կվառեմ»: Եվ ահա եկավ Տիրոջ զորությունը և տանջեց դևին մինչև առավոտ, և դևը գնալով՝ պատմեց ողջ եղելությունը դևերի իշխանին, որը կուռքերի մեհյանում էր: Հեթանոսների .....
Տարիքն առած մի մարդ ջրհորի մոտ նստած մի բաժակ ջուր է խնդրում: Առաջին անցորդը մեծահարուստ պաշտոնավոր է լինում: Մոտենում է և սկսում պատմել, պարծենալ, թե ինչպիսի մեծամեծ գործեր է կատարել: Այս ջրհորից ավելի լավ ջրհորներ փորել տվել, հուշարձաններ կառուցել, որոնց վրա իր անունն են փորագրել: Իսկ հիմա մի անծանոթ մարդ համարձակվում է իրեն ասել, թե կռացիր և ջրհորից մի բաժակ ջուր հանիր, երբ ինքը հրավիրված է թագավորի հետ հանդիպման և շատ է շտապում:
Հաջորդ .....
Մի անգամ հայր Աբրահամը եկավ հայր Արսենի մոտ, և մինչ նստած էին, եկավ մեկ ուրիշ եղբայր հայր Արսենի մոտ, հարցրեց նրան և ասաց. «Ի՞նչ անեմ, որպեսզի ապրեմ»: Եվ ծերն ասաց նրան. «Գնա՛ և մեկ տարի երեկոները ճաշակի՛ր աղ և հաց, ապա ե՛կ, և ես կխոսեմ քեզ հետ»: Եվ նա այդպես արեց: Երբ լսեց Հայր Աբրահամը՝ զարմացավ: Տարվա ավարտին եղբայրը դարձյալ եկավ ծերի մոտ, և կրկին հայր Աբրահամին հանդիպեց այնտեղ, և ծերը դարձյալ ասաց եղբորը. «Գնա՛ և այս տարի երկուական .....
Մեծ Պահքի առաջին օրը գյուղական մի քահանա քառասունինը լոբի դրեց գրպանը, որպեսզի ամեն օր մի լոբի դեն նետելով՝ որոշի պահքի ավարտը: Երբ երեցկինը լվանում էր քահանայի հագուստը, տեսավ, որ նրա գրպանը լի է լոբով: «Տեր Հայրը լոբի սիրում է, մի քիչ էլ ես ավելացնեմ, թող անուշ անի»: Եվ այդպես էլ արեց: Քահանան ամեն օր մի լոբի էր գցում գրպանից, բայց այն չէր ավարտվում:
Մեծ Պահքն անցավ, բայց ոչ այդ գյուղի համար: Եվ մի օր գյուղացիները քահանային հարցրեցին.
- .....
Ոմն մագիստրոս թագավորի հրամանով ճամփա ընկավ և ճանապարհին ընկած մի մեռել տեսավ, որ մերկ էր, գթաց նրան և իր հետ եղողներին ասաց. «Վերցրե՛ք իմ երիվարը և փոքրինչ առաջացե՛ք»: Եվ իջնելով` իր ներքնազգեստը հագցրեց մեռելին և ծածկելով նրան`գնաց: Օրեր անց նույն մագիստրոսին մեկ այլ թագավոր ուղարկեց՝ որպես պատգամաբեր, որը, մեկ օրում հասնելով քաղաք, ընկավ երիվարից, ջարդվեցին ոտքերը, և ընկավ անկողին: Թագավորը տեղեկանալով պատահածի մասին` բժիշկներին .....
Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ռուսական գյուղերից մեկում մայրը որդուն ռազմաճակատ էր ճանապարհում: Որդին եկեղեցական կյանքից հեռու էր և վզին խաչ չէր կրում: Մայրը, նրան օրհնելով, վզից մի խաչ կախեց և խնդրեց ոչ մի դեպքում չհանել այն: Երիտասարդը հետևեց մոր հորդորին և ողջ ընթացքում մարտնչեց խաչը վզին: Այնպես պատահեց, որ նա իր ընկերների հետ շրջապատման մեջ ընկավ, այնուհետև գերեվարվեց գերմանացիների կողմից:
Բոլոր գերիներին երկար շարքով կանգնեցրին .....
Հայր Մակարիոսը չորս ամիս ամեն օր գնում էր ոմն եղբոր մոտ, որպեսզի խոսի նրա հետ, բայց ոչ մի անգամ չէր գտնում նրան աղոթքներից ազատ: Եվ զարմանալով` հայր Մակարիոսն ասաց. «Ահավասիկ, երկրային հրեշտակ է»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի անգամ ուղղափառ արքան շքեղ խնջույք կազմակերպեց իր բոլոր իշխանների և ծառաների համար՝ ցույց տալով արքայության ողջ հարստությունն ու իր մեծության փայլը: Պալատը զարդարված էր ոսկով ու արծաթով, մարմարե սյուներով ու մետաքսե վարագույրներով: Խմիչքը մատուցվում էր թանկարժեք անոթների մեջ և նույնիսկ դրա առատության մեջ էր երևում արքայի հարստությունը:
Երբ արքան մի քիչ գինովցավ, իր իշխաններին ասաց.
- Կամենում եմ, որ գնահատեք ինձ և ասեք, թե ինչ արժեմ .....
Ոմն սուրբ այր վախճանվելու վրա էր: Նույն պահին, երբ պետք է ավանդեր հոգին, սատանան կանգնեց նրա առաջ և ասաց. «Դու ճողոպրեցիր իմ ձեռքից»: Եվ ծերն ասաց. «Ես դեռևս չգիտեմ, Աստված գիտե»: Մինչև այդ պահն անգամ արթուն էին սուրբ հայրերը, որպեսզի երբեք չպարծենան:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Պատմում են, որ պատերազմի ժամանակ մի փոքրիկ վիետնամական գյուղում արկերն ընկան ուղիղ մանկատան վրա, որը միսիոներների խումբն էր տնօրինում: Բոլոր միսիոներներն ու մի քանի երեխա զոհվեցին, իսկ երեխաներից մի քանիսն էլ վիրավորվեցին, այդ թվում մի ութնամյա աղջիկ:
Գյուղացիները հարևան քաղաքից բժշկական օգնություն խնդրեցին, և վերջապես մի ամերիկացի ռազմական բժիշկ ու բուժքույր եկան: Հետազոտությունները ցույց տվեցին, որ աղջնակի վիճակն ամենածանրն է, և .....
Հայր Ամոնը մի անգամ պատմեց. «Ես և հայր Բիտիմը գնացինք հայր Աքիլասի մոտ և լսեցինք, որ նա ներսում այս խոսքն է կրկնում. «Մի՛ երկնչիր, Հակո՛բ, իջնել Եգիպտոս»: Նա ժամերով նույն բանն էր կրկնում: Երբ բախեցինք դուռը, բացեց մեր առջև և հարցրեց, թե որտեղից ենք, իսկ մենք վախեցանք ասել, թե խուցերից ենք, ասացինք` Նիտրեա լեռից ենք: Նա մեզ ասաց. «Ի՞նչ անեմ ձեզ համար, քանի որ հեռվից եք եկել»: Մեզ ներս մտցրեց, և տեսանք, որ այդ գիշեր մեծ քանակությամբ .....