
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Երեց Պղզոն լսեց եղբայրներից ոմանց մասին, թե հաճախ քաղաք են գնում, բաղնիք են մտնում և անարգագույն բաներ են խորհում`մենակյացի վարքին անհարիր: Եվ գալով հավաքի` նրանցից վերցրեց մենակյացի զգեստները: Եվ երբ արեց այդ, սիրտն ինքն իրեն դատապարտեց, և նա զղջաց: Ապա խռովահույզ մտքով եկավ հայրերի խուղը և նրանց պատմեց ողջ կատարվածը, և նրանք ուղարկեցին նրան հայր Պիմենի մոտ: Եվ նա, վերցնելով տասնմեկ զգեստները, եկավ ծերի մոտ և պատմեց նրան կատարվածը և ասաց .....
Երբ որևէ մեկը քահանային ասում էր «չեմ կարող» (ինչ-որ բանի համբերել կամ կատարել որևէ բան), նա հաճախ մի վաճառականի մասին էր պատմում, որը անդադար ասում էր. «Չեմ կարող, չեմ կարող՝ թույլ եմ»:
Բայց մի անգամ նա ստիպված էր Սիբիրով անցնել: Երկու մուշտակի մեջ էր փաթաթվել և գիշերը ննջեց: Երբ աչքերը բաց արեց` հանկարծ կայծեր տեսավ իր առջև: Ուշադիր նայելուց հետո հասկացավ, որ գայլեր են: Եվ ինչպե՜ս վեր թռավ տեղից… ու մուշտակների ծանրությունը .....
Մի անգամ տոնական մի օր եղբայրները ճաշում էին եկեղեցում: Այնտեղ մի եղբայր կար, որը կերակրի սպասավորին ասաց, թե ինքը եփված կերակուր չի ուտում, այլ միայն՝ աղ: Եվ սպասավորը կանչեց մեկ այլ եղբոր և ամենքի առաջ ասաց. «Այսինչ եղբայրը եփված կերակուր չկերավ. սրա համար մի քիչ ա՛ղ բեր»: Եվ ծերերից մեկը վեր կենալով նրան ասաց. «Ավելի լավ էր քեզ համար այսօր միս ուտել քո խցում, քան թե այդ բանը լսել բոլորի առաջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Երեկոյան մի գյուղացի քրթմնջալով պտտվում է ջրհորի շուրջը և ասում.
- Չեմ կարողանում ջուր հանել այս ջրհորից: Ո՛չ դույլ կա, ո՛չ որևէ հնարավորություն, ո՛չ էլ Աստված իմ խնդրանքն է լսում, իսկ կինս և երեխաներս առավոտվանից սպասում են, թե երբ պիտի ջուր տանեմ տուն:
Նրան է մոտենում հարևանը՝ դույլը ձեռքին և պատասխանում.
- Երրորդ անգամ է` քեզ իմ օգնությունն եմ առաջարկում, իսկ դու մերժում ես, որովհետև բոլոր հարևանների հետ վիճում ես ու նեղանում: Բայց կրկին .....
Ոմն սուրբ տեսիլքով տեսավ, թե մարդիկ ինչպես էին ուզում Երկնային Արքայություն մտնել: Ամբոխը հավաքվել էր Արքայության դարպասների մոտ, և երբ դրանք բացվեցին՝ Աստված ասաց մարդկանց.
- Եկեք, օրհնյալնե՛ր, ժառանգեցեք Երկնային Արքայությունը:
Եվ հանկարծ մարդկանցից մեկն ասաց.
- Տե՛ր, ես շատ շնորհակալ եմ Քեզ, բայց մի մարդ կա, որ տհաճ է ինձ համար, թող նա Քո Արքայություն չմտնի:
Մեկ ուրիշն էլ ձայնակցեց նրան.
- Տե՛ր Աստված, ես պատկերացնել անգամ չեմ կարող, .....
Մի անգամ հայր Մակար Սկյութացին գնում էր Տերենութ և ճանապարհին մտավ մի այր՝ ննջելու: Այնտեղ հեթանոս մեռելների հին մարմիններ կային, և վերցնելով դրանցից մի չոր գանգ` դրեց գլխատակին՝ որպես սնար, որպեսզի մի փոքր հանգստանա: Իսկ դևերը, տեսնելով նրա քաջությունը, նախանձեցին և կամեցան նրան զարհուրեցնել: Կանչում էին գանգին կնոջ անունով և ասում. «Կի՛ն դու այսինչ, ե՛կ մեզ հետ բաղնիք»: Իսկ մեկ այլ դև գլխի միջից պատասխան տվեց և ասաց. «Օտարական կա .....
Մի մարդ ծերի մոտ եկավ ու ասաց.
- Հա՛յր, ծնողներս մշտապես նվնվում են ու փնթփնթում, չեն թողնում հանգիստ ապրենք: Երևի խելքները թռցրել են ծերությունից: Այլևս չեմ կարողանում տանել: Չուղարկե՞մ ծերանոց:
- Հասկանում եմ, դժվար է քեզ համար,- գլուխն օրորեց ծերը,- բայց մտածիր, հավանաբար դու էլ էիր օր ու գիշեր թնկթնկում, երբ օրորոցում էիր, և խելքով էլ չէիր փայլում: Իսկ հայրդ ու մայրդ քեզ իրենց գիրկն էին առնում, քնքշությամբ ու սիրով շոյում: Նրանք ավելի շուտ .....
Երկու գյուղեր Եգիպտոսում կռվում էին միմյանց դեմ: Հայր Պիմենը, գնալով ավելի մեծ և հզոր գյուղը, աղաչեց, որ խաղաղություն պահեն փոքր գյուղի հետ, սակայն նրան լսել չկամեցան: Իսկ նա, իր ոտքերի փոշին թոթափելով նրանց վրա, հեռացավ, իսկ նրանք, ելնելով իրար դեմ պատերազմի, կոտորվեցին, և մեծ գյուղի մարդիկ հաղթվեցին, որովհետև Տերը պահում է զրկվածների իրավունքը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Միկրոսկոպով աշխատող հաջողակ մի առևտրական, որը թանկարժեք քարեր էր ուսումնասիրում և դրանց արժեքների գինը որոշում, անընդհատ մտածում է` եթե ինքն այդքան սուր տեսողություն ունի, ինչո՞ւ Աստծուն չի տեսնում և Նրա ներկայությունը զգում, թեև եկեղեցի է գնում, մոմ վառում, Ավետարան է կարդում:
Եվ Աստված նրան պատասխանում է.
- Ըստ էության Իմ կարիքը չես ունեցել: Երբ մոտեցել եմ, իսկության մեջ Ինձ չես փնտրել, այլ Իմ հնարավորությունները, կարողություններն .....
Ի պատասխան եղբայրներից ոմանց ասածին, թե իրենք միշտ աղոթում են, Ղունկիանոս ծերը հարցրեց. «Երբ ուտում կամ ննջում եք, ո՞վ է աղոթում ձեզ համար»: Եվ նրանք պատասխան չտվեցին: Եվ ծերն ասաց նրանց. «Ես սկսում եմ գործը և կանոնը կատարում եմ առանց հապաղելու, առնում եմ օրական տասնվեց դրամ և կեսը տալիս եմ ողորմություն, իսկ նրանք աղոթում են ինձ համար՝ եթե ես ննջում եմ կամ ուտում, և կատարվում է այն խոսքը, թե` անդադա՛ր աղոթեցեք (Ա Թեսաղ. Ե 17)»:
«Սուրբ .....
Ծեր վանականը աշակերտի հետ անցնում է լճակի մոտով: Աշակերտն ասում է.
- Ի՜նչ հիասքանչ երկու սպիտակ կարապներ են լողում այս լճակում: Այս թռչունները կարողանում են մինչև կյանքի վերջ հավատարմություն ցուցաբերել միմյանց հանդեպ, իսկ մարդիկ հաճախ ամուսնալուծությունների են դիմում:
Ծեր վանականը պատասխանում է.
- Մի՞թե կարող է արծիվը կարապի հետ ապրել կամ ագռավը սոխակի հետ զուգերգ կազմել: Այդպես չի լինում, որովհետև ողբերգություն և աններդաշնակություն .....
Դարձյալ պատմեց հայր Դանիելը, թե մեկ ուրիշ անգամ մի մագիստրոս եկավ հայր Արսենի մոտ և նրան հսկայական ժառանգություն թողած մի ազգականի կտակը բերեց: Հայր Արսենը կամենում էր պատռել, իսկ մագիստրոսը նրա առաջ ընկած աղաչում էր ու ասում. «Աղաչում եմ քեզ, հա՛յր, մի՛ պատռիր դա, ապա թե ոչ` իմ գլուխը կկտրվի»: Հայր Արսենը նրան ասաց. «Ես այդ մարդուց առաջ մեռա աշխարհի համար, իսկ նա հիմա վախճանվեց», և հետ վերադարձրեց կտակը` ոչինչ չվերցնելով իրեն:
«Սուրբ .....
Մի աշխատավոր փոսեր էր փորում: Մի անգամ թագավորն անցնում էր այդ ճանապարհով և հավանելով նրա արած գործը՝ կանգ առավ և ասաց.
- Շատ ճարպկորեն ես աշխատում: Եվ շա՞տ են վճարում աշխատանքիդ դիմաց:
- Նայած որ կողմից նայենք, Ձերդ Մեծություն,- պատասխանեց հողափորը,- Ձեր կողմից՝ երևի քիչ թվա, իսկ իմ կողմից՝ ավելին վերցնելու տեղ էլ չկա: Օրեկան երեք գրոշ եմ ստանում: Դա դեռ ոչինչ: Մի գրոշը ես միանգամից ծախսում եմ՝ պարտքս եմ տալիս: Իսկ երկրորդը՝ պարտքով եմ .....
Ծերերից մեկը պատմեց. «Մի անգամ ես և իմ ծերը գնում էինք Սկյութիա: Նա ընթանում էր լուռ և ստեպստեպ աղոթքի էր կանգնում: Ես նրան ասացի. «Արա՛գ գնանք, հա՛յր»: Նա ասաց. «Չեմ լսում քեզ»: Ես ասացի. «Ինչո՞ւ, հա՛յր»: Եվ նա ինձ ասաց. «Որդյա՛կ իմ, լսում եմ, որ երկնքում Աստծո և հրեշտակների փառաբանությունն է հնչում ժամանակ առ ժամանակ, դրա համար էլ չեմ կարողանում առաջ շարժվել, քանզի մենք նույնպես պետք է հսկենք և աղոթենք ամենայն ժամ` գիշեր .....
Ուխտավորների խումբը հիանում է մի պատմական արձանով: Նրանցից մեկը մոտենում է ծերունի վանականին և ասում.
- Գերազանց է, հավատում էի, որ այսպիսի գեղեցիկ արձան կարող է լինել:
Ծերունին պատասխանում է.
- Ինչքան մոտենաք արձանին, աստիճանաբար կտեսնեք, թե որքան բազմաթիվ հատվածներ դեռ հարթ ու գեղեցիկ չեն: Հեռվից կատարյալ է թվում, իսկ մոտիկից` թերի և անկատար:
Ուխտավորը հարցնում է.
- Իսկ որտե՞ղից գիտեք, թե ինչպիսին է այս արձանը:
Վանականը պատասխանում .....