
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի անգամ վանականները խոսում էին խոնարհության մասին: Գազա քաղաքի անվանի քաղաքացիներից մեկը, լսելով այն խոսքերը, թե որքան մարդն ավելի է մոտենում Աստծուն, այնքան ավելի մեղավոր է իրեն տեսնում, զարմացավ և ասաց.
- Դա ինչպե՞ս է հնարավոր:
Եվ չհասկանալով, ցանկացավ իմանալ, թե այդ խոսքերը ինչ են նշանակում: Մի վանական նրան ասաց.
- Մեծանո՛ւն պարոն, ասա՛ ինձ, դու քեզ ո՞վ ես համարում քո քաղաքում:
Նա պատասխանեց.
- Ինձ առաջինն ու մեծ եմ համարում իմ քաղաքում:
- .....
Ավանակը լաց ու կոծ է գցում մի փակ դարպասի առջև: Նույնիսկ ամպերի վրա նստած հրեշտակն է լսում, իջնում և հարցնում.
- Ինչո՞ւ ես հուսահատ աղաղակում:
Ավանակը պատասխանում է.
- Ինձ այլևս ներս չեն թողնում, քանի որ իմ տերերն ինձ դուրս հանեցին ու դարպասն ամուր փակեցին: Ինչո՞ւ Աստված նաև չի օգնում, որ այդ դարպասը բացվի:
Հրեշտակն ասում է.
- Հուսահատությունդ իրականության անտեղյակության արդյունքն է: Տան բակում յուրահատուկ, գեղեցիկ ծաղիկներ են տնկում .....
Հարցրեց հայր Հովսեփը հայր Պիմենին. «Ասա՛ ինձ, ինչպե՞ս դարձար մենակյաց»: Ասաց նրան հայր Պիմենը. «Եթե ուզում ես հանգիստ գտնել և՛ այստեղ, և՛ այնտեղ, ամեն պարագայում ասա` ես ո՞վ եմ, և ոչ ոքի մի՛ դատապարտիր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի անգամ մի զինվոր հարցրեց ծերին, թե արդյո՞ք Աստված ներում է մեղավորներին: Եվ ծերը պատասխանեց.
- Ասա ինձ, սիրասո՜ւն, եթե քո անձրևանոցը պատռվում է, դու այն մի կողմ ե՞ս նետում:
Զինվորը պատասխանեց.
- Ո՜չ, ես այն կարկատում եմ և շարունակում հագնել:
Ծերը ամփոփեց.
- Եթե դու հոգ ես տանում քո անձրևանոցի մասին, ապա մի՞թե Աստված բարեգութ չի լինի սեփական պատկերի նկատմամբ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Հայր Ամոն Ռայիթացին հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Երբ կարդում եմ Սուրբ Գիրքը, ուզում եմ գրի առնել խորհուրդներս, որպեսզի ուսուցանեմ այն և պատրաստի ունենամ խոսելիս»: Ասաց նրան ծերը. «Դա քեզ բոլորովին պետք չէ, այլ լռություն ստացիր քո խորհուրդներում և ճգնելն արդեն իսկ ասել է նշանակում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի մեծահարուստ մարդ ընկնում է հանդերձյալ աշխարհ և զարմանում, երբ չար ոգիները հավաքվում են իր շուրջը և թույլ չեն տալիս դեպի Երկնքի Արքայություն շարժվել` ասելով, թե դու պարտապան ես ու եկել է վճարելու ժամանակը: Բայց մեծահարուստը հպարտ գոհունակությամբ պատասխանում է.
- Ես շատ հարուստ մարդ եմ և ոչ ոքի պարտք չեմ, այլ հարստություն եմ կուտակել, վայելել, նաև բարեգործություն արել:
Դևերից մեկն ասում է.
- Մենք տվել ենք քեզ ագահություն, անարդարություն, .....
Մի անգամ թագավորն այգի եկավ և տեսավ, որ ծառերը, թփերն ու ծաղիկները թոշնել ու մեռնում են: Կաղնին ասաց, որ ինքը մահանում է, որովհետև չի կարող այնքան բարձր լինել, որքան սոճին է: Սոճին ասաց, որ ինքը տերևաթափ է լինում, որովհետև խաղողի վազի պես չի կարող խաղող տալ: Իսկ խաղողի վազը մեռնում էր, որովհետև չէր կարող վարդի պես ծաղկել…
Շուտով թագավորը մի բույս գտավ, որը ծաղկած էր ու թարմ, և ուրախացնում էր մարդու սիրտը: Նրան հարց ու փորձ անելուց հետո, այս .....
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Եթե կամենամ որևէ գործ կատարել, բայց ինչոր խոչընդոտ լինի և խափանի գործը, բարի՞ է համբերել մինչև ավարտը, թե՞ թողնելհրաժարվել»: Ծերը նրան ասաց. «Եթե աղոթելով համբերես առանց նեղվելու՝ բարի է համբերելը, իսկ եթե նեղսրտություն լինի՝ հրաժարվի՛ր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Փողոցում մի մարդ մի մերկ երեխայի տեսավ, որը դողում էր ցրտից և ուտել էր ուզում: Մարդը զայրույթով Աստծուն դիմեց.
- Ինչո՞ւ ես թույլ տալիս, որ այսպես լինի: Ինչո՞ւ ոչինչ չես ձեռնարկում:
Եվ Աստված ոչինչ չպատասխանեց, բայց գիշերը հանկարծ Նրա ձայնը լսվեց, որ ասում էր.
- Ես ինչ-որ բան ձեռնարկել էի՝ քեզ էի ուղարկել...
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ոմն եղբայր, չարքերի հարուցած պոռնկությունից տագնապած, գնաց մի մեծն ծերի մոտ և ասաց. «Բարի՛ եղիր և աղո՛թք արա ինձ վրա, քանզի պոռնկությունից փոթորկվում եմ», իսկ ծերը նրա համար աղաչեց Աստծուն: Հետո կրկին եկավ ծերի մոտ՝ նույն խնդրով, և ծերը չհապաղեց նորից խնդրել նրա համար Աստծուն: Եվ այսպես բազում անգամ պոռնկությունից խռովահույզ՝ շտապում էր ծերի մոտ: Եվ ծերն աղաչեց Աստծուն և ասաց. «Տե՛ր, հայտնի՛ր ինձ այս եղբոր նիստուկացը և թե` որտեղի՞ց .....
Մի տարեց կին իր տանն ընդունում է մի քանի ճամփորդների: Ուշ երեկոյան այդ մարդկանցից մեկը տեսնում է, թե տարեց կինը մոմի լույսի ներքո ինչպես է բացում իր գանձանակը, հանում ոսկեդրամները և հատ-հատ հաշվում: Այնուհետև ոսկեդրամները լցնում փոքր, թավշյա պարկի մեջ, դնում սեղանին և մի պահ հեռանում: Այս ճամփորդը նեղսրտում է, թե կյանքն ինչ անարդար է, թե ինչու այդ կինն այդքան հարուստ պիտի լինի: Մտածում է, թե ինչ ժլատ ու ագահ կին է և թշնամությամբ է լցվում նրա .....
Մի ժամանակ հայր Աղաթոնը երկու աշակերտ ուներ, որոնք առանձին էին ապրում: Մի օր նրանցից մեկին հարցրեց, թե ինչպե՞ս է կենցաղավարում իր խցում, իսկ նա պատասխանեց. «Պահում եմ մինչև երեկո, ապա ճաշակում եմ երկու պաքսիմատ»: Հայր Աղաթոնն ասաց. «Բարի է կարգդ և առանձնապես մեծ տքնություն չէ»: Ապա մյուսին հարցրեց. «Դո՞ւ ինչպես ես ճգնում»: Մյուսը պատասխանեց և ասաց. «Երկու օր պահում եմ և երկու պաքսիմատ եմ ուտում»: Ծերը նրան ասաց. .....
Կարեկցանքը շրջում է աշխարհում, ձեռնափայտով ճանապարհը շոշափում: Ում հանդիպում է ողորմություն է խնդրում: Եվ բոլորին անխտիր շնորհակալություն է հայտնում՝ և՛ նրանց, ովքեր ողորմություն են տալիս, և՛ նրանց, ովքեր կողքով են անցնում: Եվ հատկապես վերջիններին՝ բարօրություն և հավիտենական փրկություն մաղթելով նրանց:
Մարդիկ կարծում են, թե նա կույր է:
Իսկ կարեկցանքն ամեն ինչ տեսնում է: Ուղղակի խղճում է բոլորին: Եվ հատկապես նրանց, ովքեր իրեն ոչինչ չեն .....
Հանդգնության մասին ծերն ասաց. «Հանդգնությունը խորշակահարող հողմ է, որը ոչնչացնում է մենակյացի վաստակը. սակայն այժմ ծաղրի մասին լսի՛ր: Ծաղրը հեռու է վանում դառնակսկիծ հեծեծանքները, ծաղրը ո՛չ շինում է և ո՛չ էլ պահպանում, այլ կորստյան է մատնում և շինվածն է կործանում: Ծաղրը տրտմեցնում է Սուրբ Հոգին և անձին օգուտ չի բերում, մարմինն ապականում է, արիությունը՝ հալածում, ո՛չ մահվան հիշողությունն ունի և ո՛չ էլ դժոխքի խորհուրդը»:
«Սուրբ .....
Մի փոքր քաղաքում երկու ընտանիք են ապրում միմյանց հարևանությամբ: Մի ընտանիքում ամուսիններն անդադար վիճում են՝ միմյանց մեղադրելով բոլոր դժբախտությունների մեջ, իսկ մյուս ընտանիքում սեր է ու համերաշխություն: Կամակոր տանտիրուհին զարմանում է հարևանների երջանկության վրա, նախանձում և ասում ամուսնուն.
- Գնա՛, տե՛ս, թե այդ ինչպե՞ս է նրանց մոտ ստացվում, որ ամեն ինչ հարթ է ու խաղաղ:
Ամուսինը գնում է հարևանների տուն, կամացուկ ներս մտնում ու թաքնվում .....