Իրադարձություններ
«Եկեղեցին մենք ենք». Այբ-ից մինչև Քէ
Սույն թվականի մարտի մեկից սկսյալ ամեն շաբաթ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները մասնակցում են «Եկեղեցին մենք ենք» խորագրով բանախոսություններին և քննարկումներին: Բանախոսները հոգևորականներ և մշակույթային գործիչներ են, իսկ երիտասարդներին հետաքրքրող թեմաների շղթան բազմաբնույթ են՝ քայքայիչ աղանդների գործունեություն, բանակում Հայ եկեղեցու դերը, .....
Կայացավ առաջին մանկական քրիստոնեական օպերետի պրեմիերան
Նոյեմբերի 22-ին ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ներկայությամբ տեղի ունեցավ էրեբունի համայնքի «Ոսկե հատիկ» մանկապատանեկան հոգևոր թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան: Նրանք հանդիսատեսի դատին հանձնեցին «ՎԵՐՆԱՏՈՒՆ» քրիստոնեական առաջին օպերետը: Ներկայացման բեմադրության, լիբրետոյի և երաժշտության հեղինակը Հրանտ Աղաջանյանն է: Թատրոնը կազամակրպվել է էրեբունի համայնքի հոգևոր .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մեկնարկեց ռուս-հայկական թանգարանային ֆորումը
Նոյեմբերի 21-ին, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում մեկնարկեց «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները» ռուս-հայկական թանգարանային ֆորումը` կազմակերպուած ՌԴ եւ ՀՀ Մշակոյթի նախարարութիւնների համատեղ ջանքերով: Ֆորումը բացուեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան .....
Անկեղծ ցանկությունը կբացի ամեն մի դուռ
Երբ ինչ որ բան շատ ես ցանկանում, Աստված արձագանքում է, և երազանքդ իրականություն է դառնում: Անկեղծ ցանկությունը կբացի ամեն մի դուռ՝ մեծ, թե փոքր:  16-ամյա Հովհաննես Բաղդասարյանը, չնայած ֆիզիկական խնդիրներին ու դժվարություններին, լավատես, կենսախինդ ու խելացի պատանի է: Տղան մանկուց վերջույթների խնդիր ունի, սակայն 2 տարի առաջ իրականացրած սխալ վիրահատությունը նրան գամեց սայլակին: Այնուամենայնիվ, դա չի հուսահատեցրել Հովհաննեսին. նա փորձում .....
Բազմադարյան շնչով ապրող հարուստ և հետաքրքիր երկրում
«Եթե ինձ հարցնեք՝ մեր մոլորակի ո՞ր անկյունում կարելի է հանդիպել ամենից շատ հրաշքների, ես առաջին հերթին կասեի՝ Հայաստանում»,- ասել է ամերիկացի նկարիչ, գրող Ռոքուել Քենտը: Իսկ ըստ լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի՝ «Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկը»: Հայն այսօր աշխարհին ներկայանում է հազարամյակների ընթացքում ստեղծած ինքնուրույն, հարուստ .....
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճան ստացան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: Նոյեմբերի .....
Մայր Աթոռում կատարվեց մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը
Նոյեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջափակում կառուցվող մոմավառության մատուռի և կաթողիկոսական դամբարանի հիմնօրհնեքի արարողությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ տեր և տիկին Գառնիկ և Անի Յակուբյանների (ԱՄՆ) հովանավորությամբ կառուցվող մոմավառության մատուռի ճարտարապետներն .....
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտում է հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից
Նոյեմբերի 13-ին նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եպիսկոպոսաց ժողովը, առաջին նիստի ընթացքում, մասնավոր անդրադարձ ունեցավ Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ պաշտպանության բանակի օդուժի ուղղաթիռի խոցման միջադեպին` դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունները: .....
Ավարտվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը
Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ և նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, գումարվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց հերթական ժողովը: Ժողովին մասնակցում էին Հայ Եկեղեցու 61 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ: Նոյեմբերի 11-ին մինչ ժողովի բացումը եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգության` հայցելով .....
Խաչն կենարար, որ եղավ մեզ փրկություն...
Նոյեմբեր 13-ին Երևանի Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտակա կանգառներում ԱՀԹ-ի երիտասարդները քաղաքային տրանսպորտի վարորդներին խաչեր և խաչի պահպանիչ աղոթքներ նվիրեցին՝ նրանցից վերցնելով աչքուլունքները:  Խաչի պահպանիչ աղոթքներ նվիրեցին նաև ուղևորներին՝ բացատրելով խաչին ապավինելու և նրա զորությանը հավատալու կարևորությունը: Երիտասարդները նպատակ ունեն մարդկանց մեջ ամրացնել Տիրոջ խաչի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունը:  ԱՀԹ .....
Էկումենիկ աղոթք հանուն խաղաղության և համերաշխության
Նոյեմբերի 10-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ էկումենիկ աղոթք: Արարողությանը մասնակցելու էին եկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվիայի դեսպանները, դեսպանատների աշխատակիցները և եվրոմիության .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը
Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, սկսվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը: Մինչ բացման արարողությունն Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը Մայր Տաճարում .....
Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական փոխանորդ Տ. Արամ արք. Աթեշյանը հյուրընկալվեց Արարատյան Հայրապետական Թեմում
Նոյեմբերի 9-ին Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը հյուրընկալեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արք. Աթեշյանին: Սրբազան հայրերին թափորով դիմավորեցին և մինչև Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի ուղեկցեցին Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդաց միությունների անդամները:  Սուրբ Պատարագը հանդիսապետում էր Տ. Արամ արք. Աթեշյանը: Օրվա պատարագիչն էր Տ. .....
Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-ից 13-ը գումարուելիք Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները նոյեմբերի 10-ին, գլխաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի, այցելեցին Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը ծաղկեպսակներ զետեղեցին յուշահամալիրի մօտ, ապա անմար կրակի առջեւ .....
Համայնքի ուշադրության և հոգածության ներքո
Այն որ Վարդանանց, Արցախյան հերոսական, հայրենասիրական ոգին ապրում է, սերունդներ տալով, և որ այդ ոգին այսօր էլ կա, որին մենք հանդիպում ենք, հաղորդակից լինում, հիանում, հուզվում, խորհում և դաս առնում, համոզվում ես՝ տեսնելով Գևորգ Եղիազարյանին: 2011 թ.-ին դեկտեմբերին արդեն մեկ տարի յոթ ամիս էր, որ հայոց բանակում ծառայելով՝ իր զինվորական պարտքն էր կատարում Գևորգը՝ արդեն որպես ավագ սերժանտ: Հենց այդ ամիս էլ թշնամու գնդակը ծանր վիրավորեց նրան՝ առ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․