
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի օր հայր Ամբակումը տերողորմյայով աղոթում էր ժայռերից մեկում, երբ հանկարծ դևը հայտնվեց նրան լույսի հրեշտակի կերպարանքով և ասաց.
- Ամբակո՛ւմ, Ամբակո՛ւմ, Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քեզ դրախտ տանեմ, որովհետև արդեն հրեշտակ ես դարձել: Թռչե՛նք միասին:
Հայր Ամբակումը շփոթվեց և վախեցած պատասխանեց.
- Ես ինչպե՞ս կարող եմ թռչել: Դու թևեր ունես և կարող ես թռչել:
Թվացյալ հրեշտակն ասաց.
- Դու էլ թևեր ունես, Ամբակո՛ւմ, որովհետև հրեշտակ ես դարձել, .....
Հայր Հովսեփը հարցրեց հայր Պիմենին չար և ունայն խորհուրդների մասին, որ ծնվում են մարդու մեջ: Ծերը նրան ասաց. «Եթե մեկը վերցնի օձերին ու կարիճներին, գցի մի ամանի մեջ և ամուր փակի, որոշ ժամանակ անց բոլորը կսատկեն. նույնպես և դիվական չար խորհուրդները՝ համբերության միջոցով կսատակվեն և կանհետանան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի աղքատ գյուղացի, որը ֆիզիկապես շատ ուժեղ էր, թագավորին խնդրում է, որ իրեն հնարավորություն տրվի նույնպես շատ ոսկեդրամներ ունենալ: Սակայն թագավորը հրամայում է, որ գյուղացին մի փոքր քար իր գլխավերևում պահի…
Աղքատ մարդը տարակուսում, բայց համաձայնվում է: Երբ բարձացնում է քարը, մի քանի վայրկյան անց տրտմում է, վհատվում և քարը ցած է նետում ու ասում.
-Բայց չէ՞ որ ինքս ոսկեդրամներ խնդրեցի…
Թագավորի ծառան, ցույց տալով ավազե ժամացույցը, .....
Մի մարդ իմաստունին հարցրեց.
- Դու հայտնի ու հարգված մարդ ես և կարող էիր շատ հարուստ լինել, հապա ինչո՞ւ հարստության չես ձգտում:
- Ես կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ ունեմ,- պատասխանեց իմաստունը:
- Բայց կարող էիր շատ ավելի ունենալ,- առարկեց մարդը:
- Իր շուրջն անհաշվելի բարիքներ հավաքող մարդը նման է ճամփորդի, որը ճանապարհին հանդիպած արժեքավոր ամեն ինչ հավաքել է, հետո շալակած տարել այդ ամենը՝ կքելով իր բեռի սարսափելի ծանրության տակ: Իսկ երբ .....
Մի ծերի հարցրին, թե. «Ի՞նչ է նշանակում մարգարեի խոսքը, թե՝ որպես եղջերուն է փափագում աղբյուրների ջրերին» (Սաղմ. ԽԱ 2): Եվ պատասխանեց` ասելով. «Եղջերուն միշտ ճիճուներից, սողուններից և օձերից խայթվում է, նրանց թույնից այրվում և ցամաքում է, պապակում է աղբյուրների ջրերին: Այդպես էլ մարդկանց միտքը. զանազան ցնորքներից և բանսարկուի խայթոցներից, օձատեսիլ ցանկություններից ու թունալից խուժադուժ ախտերից հալածված և պապակած՝ այն աղբյուրին է .....
Հայր Անտոնը պատմում էր, որ երբ պատանի էր, իրենց մենաստանում համարյա բոլոր վանականները տարեց մարդիկ էին: Նրանք պատանուն ուղարկում էին վանքում աշխատողներից մեկին օգնելու ձուկ որսալ, քանի որ մենաստանն ապրում էր ձկնորսության հաշվին: Մի անգամ այդ մարդու դուստրն եկավ ու հորն ասաց, որ շտապ տուն գնա՝ անհետաձգելի գործի պատճառով, իսկ ինքը մնաց՝ միաբանի հետ աշխատելու: Այդ խեղճը կրքով բռնվեց և ինքն էլ լիովին չգիտակցելով, թե ինչ է անում, նետվեց պատանու .....
Մի եղբայր ընկավ մեղքի մեջ և գնալով հայր Ղովտի մոտ՝ փոթորկվում էր, դուրս ու ներս էր անում և չէր կարողանում տեղում նստել: Հայր Ղովտը նրան հարցրեց. «Ի՞նչ է եղել քեզ, եղբա՛յր»: Եվ նա ասաց նրան. «Մեծ մեղք գործեցի և չեմ կարողանում հայրերին խոստովանել այն»: Ծերը նրան ասաց. «Խոստովանի՛ր ինձ, և ես քեզ հետ կվերցնեմ քո մեղքը»: Այնժամ նա պատմեց նրան, իսկ ծերն ասաց. «Քաջալերվի՛ր, որովհետև ապաշխարություն կա: Ուրեմն գնա՛, նստի՛ր այրում և .....
Մի գող կար, որ սնոտի սեր էր տածում Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի հանդեպ, և ամեն անգամ գողության գնալիս մոմ էր վառում սրբի պատկերի առջև: Եվ կարիք չկա այս գողի վրա ծիծաղելու՝ ասելով, որ նրա հիմարությունը ակնհայտ է, քանի որ ինքներս էլ հաճախ այնպիսի արարքներ ենք թույլ տալիս՝ առանց տեսնելու դրանց անհեթեթությունը: Այսպիսով, գողը մոմ էր վառում և խնդրում սրբի օգնությունը: Երկար ժամանակ ամեն ինչ հարթ էր ընթանում, և նա այդ հաջողությունը վերագրում .....
Ոմն եղբայր բնակվում էր միաբանությունում և սատանայի ներգործությամբ հաճախակի էր ընկնում պոռնկության մեջ: Եվ համբերելով՝ բռնադատում էր իրեն չթողնել կրոնավորությունը, և աղոթքը սկսելուն պես հառաչանքով աղաչում էր Աստծուն և ասում. «Տե՛ր, տեսնում ես իմ նեղությունը. բռնադատի՛ր ինձ, Տե՛ր, կամենամ թե չկամենամ` փրկի՛ր ինձ, Տե՛ր, քանզի ես` որպես հող, մեղքն եմ սիրում, իսկ Դու՝ որպես Աստված և որպես ամենազոր, արգելի՛ր ինձ: Եթե արդարին ողորմես` մեծ բան .....
Մի անգամ վանականը մի բարեպաշտ տարեց կնոջ հանդիպեց գերեզմանատանը, որը վշտալի տեսքով նստած էր գերեզմաններից մեկի մոտ: Վանականը մոտեցավ նրան ու հարցրեց նրա վշտի պատճառը, որին կինը պատասխանեց. «Է՜հ, Հա՛յր սուրբ, ինպիսի՜ անմտությամբ ապրեցի կյանքս: Եթե երիտասարդության տարիներին մտածեի անխուսափելի ծերության մասին, ապա այդքան անմիտ արարքներ չէի գործի: Նման շվայտ կյանք չէի վարի, որի պատճառով թե՛ ինքս մեղքի ճահճում հայտնվեցի, թե՛ այլոց ինձ հետ .....
Մակարիոս երանելին մի գրագրի մոտ Գիրք պատվիրեց իր համար: Վճարելուց հետո մեկը, գիտենալով դա, Մակարիոսի անունից գնաց և վերցրեց այն: Մակարիոսը եղբայրներից մեկին ուղարկեց Գրքի հետևից, իսկ գրագիրը, սաստիկ բարկանալով, կամեցավ գնալ խաբողի մոտ, անպատվել նրան և Գիրքը ետ վերցնել: Լսելով այդ` Մակարիոսն աղերսագին խնդրանքներ ուղարկեց գրագրին` ասելով. «Մենք Գիրքը վերցնում ենք, որպեսզի դրանից հեզություն և համբերություն սովորենք: Թո՛ւյլ տուր, թող նա .....
Միգուցե գիտեք, որ սեպտեմբերի 11-ին երկնաքերերի վրա հարձակման ժամանակ դրանում տեղակայված մեծ ընկերություններից մեկի ղեկավարը ողջ էր մնացել, քանի որ այդ օրն առաջին անգամ որդուն մանկապարտեզ էր տարել:
Մի երիտասարդ էլ ողջ էր մնացել, քանի որ նրան ուղարկել էին խանութ:
Մեկ ուրիշը խցանման մեջ էր հայտնվել:
Մյուսն ուշացել էր ավտոբուսից:
Մի կնոջ երեխան էլ անընդհատ շեղվում էր այլ բաներով և չէին հասցրել ժամանակին դուրս գալ տնից:
Իսկ մի տղամարդ .....
Հայր Հովհաննես Կարճահասակն ասաց. «Տունը, օրինակ, չի կարելի շինել վերևից ներքև, այլ հիմքից պետք է սկսել: Այդպես և հոգու տան շինության հիմքը ընկերոջ սերն է, քանզի նախ նրան ես շահում, որովհետև եղբոր սիրուց են կախված Քրիստոսի բոլոր պատվիրանները»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Երկրորդ Համաշխարհայինի տարիներին գերմանացիների գրաված Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում մի կիրակի լյութերականները հավաքվել էին իրենց եկեղեցում: Պատարագի ժամանակ հանկարծ մի քանի հարբած էսէսականներ մտան եկեղեցի: Նրանցից մեկը կրակեց առաստաղին և ընդհատեց պատարագը: Քանի որ լյութերականները չեն ընդունում սրբապատկերները, նրանց եկեղեցիներում պատկերներ չկան: Սակայն այդ եկեղեցու պատին Փրկչի պատկերով մի նկար էր փակցված:
Որոշելով զվարճանալ, .....
Դարձյալ պատմեց նույն ծերը. «Հարցրեցի հոգու շինության վերաբերյալ եղբայրներից մեկին, որի անուն Անբակեռնե էր և որը տասնհինգ տարի ապրել էր միաբանների վանքում. մանավանդ որ բոլորի կողմից անարգվում և հալածվում էր թե՛ սեղան նստելիս և թե՛ վեր կենալիս, քանզի խիստ փոքրամարմին էր և անզուսպ լեզու ուներ: Եվ ես նրան ասացի. «Մի քեզ նայի՛ր, եղբա՛յր Անբակեռնե, ինչո՞ւ ամեն օր հալածվում ես սեղանակիցներից և շատ անգամ էլ անընթրել ես ննջում»: Իսկ նա ասաց. .....